Մարիանա Պոպովա

Բուլղարացի երգչուհի

Մարիանա Պոպովա (բուլղար․՝ Мариана Попова, հունիսի 6, 1978(1978-06-06)[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի երգչուհի։ 2006 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթում եղել է Բուլղարիայի ներկայացուցիչը, 2011 թվականին՝ Բուլղարիայի ձայնը նախագծի և Vip Brother 2012 - Bulgaria-ի մարզիչ։

Մարիանա Պոպովա
Ծնվել էհունիսի 6, 1978(1978-06-06)[1] (45 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Երկիր Բուլղարիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլVirginia Records?
Պարգևներ
Կայքmarianapopova.com

Կենսագրություն խմբագրել

Մարիանա Պոպովան ծնվել է 1978 թվականին Սոֆիայում։ Երաժշտությամբ զբաղվել է 11 տարեկան հասակից, հետագայում սովորել է նաև ժամանակակից և ջազ բալետ։ 1996-2000 թվականներին եղել է Կոկոմանիա (Cocomania) խմբի անդամ։ Սովորել է Բուլղարական նոր համալսարանի ջազային բաժնում։ 2005 թվականին «Dream About Me» (Երազիր իմ մասին) երգով «Բուրգասը և ծովը» փառատոնում արժանացել է առաջին մրցանակի։ Երգը դուետով կատարել է Դանի Միլևի հետ։ Մարիանան ասում է, որ երազում է երբեք չդադարել երազել, գնահատում է տաղանդավոր մարդկանց, հավատում է իրեն և վերամարմնավորմանը և կցանկանար ճաշել երգիչ Մարկ Էնթոնիի հետ։ 2006 թվականին «Let Me Cry» երգով ներկայացել է Եվրատեսիլ 2006 երգի մրցույթում, կիսաեզրափակիչ փուլում չհավաքելով անհրաժեշտ ձայները՝ եզրափակիչ դուրս չի եկել։

Սինգլներ խմբագրել

  • Ти не дойде (Դու չեկար)
  • Казах (Ես ասացի)
  • Можем пак (Կարող ենք նորից անել)
  • Няма (Ոչինչ չկա)
  • След (Հետո)
  • Сънувай ме (Երազիր իմ մասին)
  • Let Me Cry (Остави ме да плача), այս երգով Աթենքում ներկայացել է Եվրատեսիլ երգի մրցույթին
  • Երբեմն (Понякога), բուլղարերեն տարբերակով՝ "Не знам"
  • Lejos, երգը իսպաներենով կատարել է բուլղարացի երգիչ Օրլին Գորանովի հետ
  • Остани
  • Նոր կրոն

Մրցանակներ խմբագրել

  • «Բուրգասը և ծովը փառատոնում» 3-րդ մրցանակ և «Rotari Club – Bourgas»-ի հատուկ մրցանակ Դանի Միլևի հետ «Հետո» (After) երգի համար, 2004
  • «Բուրգասը և ծովը փառատոնում» «Երազիր իմ մասին», դուետ Դանի Միլևի հետ, 1-ին մրցանակ, 2005
  • ‘Чуй ме’ դուետ Օրլին Գորանովի հետ, BG ռադիոյի երգի լավագույն բուլղարերեն տեքստ, 2012

Անձնական կյանք խմբագրել

2009 թվականի դեկտեմբերի 28-ին ծնվել է Մարիանայի դուստրը՝ Մարիա Մագդալենա Հաննես Պոպովան։ Դստեր հայրը իսպանացի է, ում Մարիանան հանդիպել է 2009 թվականին ընկերների հետ արձակուրդի ընթացքում։ Մարիանան ունի եղբայր՝ Ջորջը, հայրը մահացել է երբ Մարիանան 15 տարեկան էր։

Անվանակարգեր խմբագրել

  • «Լավագույն երգչուհի» անվանակարգ, BG ռադիոյի ամենամյա երաժշտական մրցանակաբաշխություն, 2004
  • «Բուլղարական լավագույն դեբյուտ», BG ռադիոյի ամենամյա երաժշտական մրցանակաբաշխություն, 2004
  • «Լավագույն երգչուհի» անվանակարգ, MM հեռուստատեսության ամենամյա երաժշտական մրցանակաբաշխություն, 2005
  • «Լավագույն երգչուհի» անվանակարգ, BG ռադիոյի ամենամյա երաժշտական մրցանակաբաշխություն, 2005

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.

Արտաքին հղումներ խմբագրել