Մարիամ Մագդաղենացի (նկար)

«Մարիամ Մագդաղենացի» յուղաներկով նկարված նկար, անգլիացի պրեռաֆայելիտ Ֆրեդերիկ Սենդիսի նկարներից։ Մարիամ Մագդաղենացին աստվածաշնչյան միակ կերպարն է, որին անդրադարձել է նկարիչը։ Նա ներկայացված է մուգ կանաչ ֆոնի վրա, ձեռքերին՝ մյուռոնի համար գիպսե բաժակ։ Բնորդուհու անունը հայտի չէ, չնայած դիմագծերը նման են Էլիզբեթ Սիդդալին[1]։ Ինչպես մյուս նկարներում, այնպես էլ այստեղ, պրեռաֆայելիտը Մարիամ Մագդաղենացուն տվել է կրքոտ տեսք և հայացք։

Մարիամ Մագդաղենացի
տեսակգեղանկար
նկարիչՖրեդերիկ Սենդիս
տարի1858
բարձրություն0,34 մետր
լայնություն0,28 մետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրհոգևոր արվեստ
գտնվում էԴելավերի գեղարվեստի թանգարան
հավաքածուԴելավերի գեղարվեստի թանգարան
հիմնական թեմաՄարիամ Մագդաղենացի
Ծանոթագրություններ
նկար
Դանթե Գաբրիել Ռոսսետտի «Մարիամ Մագդաղենացին դուրս է գալիս հաճույքների սենյակից»
Դանթե Գաբրիել Ռոզետտի «Մարիամ Մագդաղենացի»

Դանթե Գաբրիել Ռոսսետտին մեղադրում է նրան գրագողության մեջ, ասելով, որ նկարը նման է իր՝ «Մարիամ Մագդաղենացին դուրս է գալիս հայճույքների սենյակից» նկարին (1857)[2][3]։ Երբ քսան տարի հետո Ռոսետտին նկարում է իր «Մարիամ Մագդաղենացին» նկարը, արդեն սկսում են իրեն մեղադրել Սենդիսին կրկնօրինակելու համար[1]։

1894 թվականին Սենդիսի «Մարիամ Մագդաղենացին» նկարը գնում է պրեռաֆայելիտների մշակույթի հայտի կոլեկցիոներ Սեմուել Բենկրոֆտ կրտսերը։ 1935թվականին նրա ընտանիքը նկարը հանձնում է Դելավերի գեղանկարչության թանգարանին և մինչ օրս գտնվում է այնտեղ։

Կտավը, գտնվելով Բենկրոֆտի կոլեկցիայում, ցուցադրվել է տարբեր թանգարաններում, իսկ գովազդային տարբերակով օգտագործվել է Սան-Անտանիոյի օդանավակայանում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Shadowlight: The Pre-Raphaelite Goddess». Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. Mary Magdalene Leaving the House of Feasting; работа находится в галерее Тейт, выставлялась в Walker Art Gallery
  3. Walker Art Gallery Արխիվացված 2008-07-08 Wayback Machine
  4. «Delaware Art Museum». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել