Մարիամ Հակոբյան

հայ քանդակագործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարիամ Վահանի Հակոբյան (օգոստոսի 17, 1949(1949-08-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Մարիամ Հակոբյան
Ծնվել էօգոստոսի 17, 1949(1949-08-17) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1968) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1974)
Ստեղծագործություն(ներ)Հավատ
Մասնագիտությունքանդակագործ, նկարչուհի և ստեղծող
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն
Կայքmariamhakobyan.com
 Mariam Hakobyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Դրախտի դարպասները
 
Քարայծ, Հանքավան
 
Գալակտիկա, Երևան
 
Աստեղային ժամ, Իջևան
 
Հաց, Չինաստան, Չանչուն
 
Եղիցի կյանք,Չինաստան, Պեկին

1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1974 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

  • 1979 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է,
  • 1996 թվականից՝ «Արվեստի միջազգային ասոցիացիայի» անդամ,
  • 2001 թվականից՝ «Նորէոն» ստեղծագործական կենտրոնի (Երևան) հիմնադիր-նախագահ,
  • 2001 թվականից «Քանդակի միջազգային կազմակերպության» անդամ[1]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 2005 թվական - Ծրագրի ղեկավար, Քարի քանդակի հանրապետական սիմպոզիում, Ջերմուկ
  • 2005 թվական - Ծրագրի ղեկավար, «Հայաստանի մարզերի միջև մշակութային կապերի վերականգնում և ամրապնդում»
  • 2004 թվական -Ծրագրի ղեկավար, «Ի նպաստ հայ արվեստագետների մասնագիտական զարգացման»
  • 2003 թվական - Ծրագրի ղեկավար, «Արտ Ռեսուրս» (արվեստագետների համար ռեսուրս կենտրոնի հիմնադրում)
  • 1993-1997 թվականներ - Քանդակի դասախոս, «Ռոսլին» արվեստի ինստիտուտ, Երևան
  • 1976-1990 թվականներ - Մանկավարժական գործունեություն Երևանի հանրապետական գեղագիտական դաստիարակության կենտրոնում և Շահումյանի շրջանի դպրոցականների պալատում

Ստեղծագործություններ խմբագրել

Քանդակի սիմպոզիումներ խմբագրել

  • 2004 թվական - Սառցե արվեստի առաջին միջազգային առաջնություն, Լյուբեկ, Գերմանիա
  • 2004 թվական - Սառցե քանդակի չորրորդ միջազգային սիմպոզիում «Բևեռային ռապսոդիա», Սալեխարդ, Ռուսաստան
  • 2004 թվական - Քարի քանդակի միջազգային սիմպոզիում, Բրյուկ, Գերմանիա
  • 2004 թվական - Էմաար արվեստի միջազգային սիմպոզիում, Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ
  • 2003 թվական - Չինաստանի քաղաքային քանդակի միջազգային ցուցահանդես և սիմպոզիում, Ֆուժոու, Չինաստան
  • 2003 թվական - Քարի քանդակի միջազգային սիմպոզիում «Վիլնոյա 2003», Վիլնոյա, Լիտվա
  • 2002 թվական - Չինաստանի քաղաքային քանդակի միջազգային ցուցահանդես և սիմպոզիում, Պեկին, Չինաստան
  • 2001 թվական - Չանչունի քանդակի հինգերորդ միջազգային սիմպոզիում, Չանչուն, Չինաստան
  • 2001 թվական - Փոքր ծավալի բրոնզե քանդակի առաջին սիմպոզիում, կազմակերպիչ և մասնակից, Երևան
  • 1994 թվական - Քարի քանդակի հանրապետական սիմպոզիում, Երևան
  • 1991 թվական - Քարի քանդակի միջազգային սիմպոզիում, Իջևան
  • 1990 թվական - Քարի քանդակի հանրապետական սիմպոզիում, Էջմիածին
  • 1988-1989 թվականներ - Քարի քանդակի հանրապետական սիմպոզիումներ, Ջերմուկ
  • 1987 թվական - Քարի քանդակի միջազգային սիմպոզիում, Իջևան

Մոնումենտալ գործեր՝

  • 2004 թվական - «Արևի ժամացույց», գրանիտ, 240 սմ, Բրյուկ, Գերմանիա
  • 2004 թվական - «Նոր տիեզերք», երկաթ, պողպատ, 280x300x300, Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ
  • 2004 թվական - «Նոր աստղ», քար, բրոնզ, 176x126x50, Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ
  • 2003 թվական - «Կանչող հեռու», գրանիտ, բրոնզ, 350x300x70, Ֆուժոու, Չինաստան
  • 2003 թվական - «Մեծ պայթյուն», գրանիտ, բրոնզ, 230x190x90, Վիլնոյա, Լիտվա
  • 2003 թվական - «Շախմատի թագավոր», գրանիտ, 150x80x135, Վիլնոյա, Լիտվա
  • 2002 թվական - «Եղիցի կյանք», մարմար, 250x120x82, Պեկին, Չինաստան
  • 2001 թվական - «Բերք», գրանիտ, 265x130x87, Չանչուն, Չինաստան
  • 2001 թվական - «Ժամանակի անիվը», գրանիտ, մարմար, բրոնզ, 260x190x180, Չանչուն, Չինաստան
  • 1994 թվական - «Փերի», տուֆ, 225 սմ Թումանյանի անվան այգի, Երևան, Հայաստան
  • 1992 թվական - Հարթաքանդակային պլաքեդներ մանկապարտեզի համար, Սվետլոգորսկ, Ռուսաստան
  • 1991 թվական - «Աստեղային ժամ», ավազաքար, 200x250x50, Իջևան, Հայաստան
  • 1990 թվական - «Ավետիս», տուֆ, 230 սմ, Էջմիածին, Հայաստան
  • 1989 թվական - «Հայոց ոգի», տուֆ, 235 սմ, Ջերմուկ, Հայաստան
  • 1988 թվական - «Գիշեր-ցերեկ», տուֆ, 250 սմ, Ջերմուկ, Հայաստան
  • 1988 թվական - «Գալակտիկա», տուֆ, 180x80x50, Անանիա Շիրակացու ճեմարան, Երևան, Հայաստան
  • 1987 թվական - «Եղիցի կյանք», տուֆ, 300 սմ, Իջևան, Հայաստան
  • 1987 թվական - «Օրոր», տուֆ, 110սմ, ՀՀ պաշտպանության նախարարություն, Երևան, Հայաստան
  • 1987 թվական - «Հաց», տուֆ, 200 սմ, Վոլգոդոնսկ, Ռուսաստան
  • 1983 թվական - «Քարայծ», բրոնզ, 300 սմ, Հանքավան, Հայաստան
  • 1978 թվական - «Տիեզերք», բետոն, երկաթ, 110x84, Նկարիչների ստեղծագործական տուն, Շորժա, Հայաստան

Փոքրածավալ քանդակներ՝

Գործերից պահվում են Հայաստանի փայտարվեստի թանգարանում, Հոլոքոստի հուշաթանգարանում (Վաշինգտոն), Դանթեի կենտրոնում (Ռավեննա)[2], Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի մշակույթի նախարարության հավաքածուում, Հայաստանի նկարիչների միության ֆոնդում, Հայաստանի Ազգային պատկերասրահի Իջևանի մասնաճյուղում։

Մոնումենտալ աշխատանքները տեղադրված են Հայաստանում, Ռուսաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Գերմանիայում, Լիտվայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր։

Մեծ թվով փոքր չափի բրոնզե քանդակներ Հայաստանի նախագահները նվիրել են աշխարհի տարբեր երկրների առաջին դեմքերին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպես նաև գիտության և մշակույթի հանրահայտ գործիչներին։ Բազմաթիվ աշխատանքներ գտնվում են Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Լիբանանի, Չինաստանի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • 2011 թվական - Գավարտ պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա
  • 2010 թվական - Ցուցահանդես «Open Studio», Արվեստի միջազգային Սիթե, Փարիզ, Ֆրանսիա
  • 2010 թվական - «Քանդակ և գեղանկար» Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան, Գյումրի, Հայաստան
  • 2009 թվական - «Քանդակ, գեղանկար, գրաֆիկա», Հայաստանի նկարիչների միություն, Երևան, Հայաստան
  • 2008 թվական - «Մարիամ Հակոբյան, Քանդակ» գրքի շնորհանդես և ցուցահանդես, «Արտբրիջ» գրախանութ-սրճարան, Երևան, Հայաստան
  • 2006 թվական - Ցուցահանդես-շնորհանդես «Քանդակ, գեղանկար և գրաֆիկա», ՀՀ դեսպանատուն, Վաշինգտոն, ԱՄՆ
  • 2004 թվական - «Մոնումենտալ արվեստ և փոքր ծավալի բրոնզե քանդակ», «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» պատկերասրահ, Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիա
  • 1999 թվական - Հայաստանի նկարիչների միություն, Երևան
  • 1997 թվական - Կամերային երաժշտության տուն, Երևան
  • 1997 թվական - Երվանդ Քոչարի թանգարան, Երևան
  • 1996 թվական - Ցուցահանդես Շախմատի 32-րդ միջազգային օլիմպիադայի շրջանակներում, Երևան

Խմբակային ցուցահանդեսներ խմբագրել

  • 2013 թվական - Մեկական աշխատանքի ցուցահանդես, Երևան, Հայաստան
  • 2012 թվական - Հայաստանի Նկարիչների միության 80 ամյակին նվիրված ցուցահանդես, Երևան, Հայաստան
  • 2011 թվական - Հայաստանի անկախության 20 ամյակին նվիրված ցուցահանդես, Երևան, Հայաստան
  • 2010 թվական - Թատրոնի և կինոյի նկարիչների ցուցահանդես, Երևան, Հայաստան
  • 2010 թվական - Հայոց Ցեղասպանության 95- ամյակին նվիրված ցուցահանդես, Երևան, Հայաստան
  • 2010 թվական - Ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևան, Հայաստան
  • 2010 թվական - Ցուցահանդես Երևանի պատմության թանգարանում
  • 2010 թվական - Կին արվեստագետների ցուցահանդես, Երևանի քաղաքապետարան, Հայաստան
  • 2009 թվական - Հանրապետական ցուցահանդես «Գրաֆիկա և քանդակ», Երևան, Հայաստան
  • 2005 թվական - Դիվանագետների կանանց ասոցացիայի կազմակերպած արվեստագետ կանանց ցուցահանդես, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստան
  • 2005 թվական - Քարի քանդակի միջազգային սիմպոզիում-ցուցահանդես, Բրյուկ, Գերմանիա
  • 2004 թվական - Գեղարվեստի միջազգային առաջին Արտ-Էքսպո «Art Caucasus», Թբիլիսի, Վրաստան
  • 2003 թվական - Գրաֆիկայի հանրապետական ցուցահանդես, Երևան, Հայաստան
  • 2003 թվական - Հանրապետական ցուցահանդես «Քանդակ - 2003» Երևան, Հայաստան
  • 2000-2001 թվականներ - Արտ-Սալոն Մանեժում, Մոսկվա, Ռուսաստան
  • 2001 թվական - «Նկարիչներ Հայաստանից» Սամարա, Ռուսաստան
  • 2001 թվական - Հայաստանում Քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման 1700- ամյակին նվիրված ցուցահանդես, Երևան, Հայաստան
  • 2001 թվական - Ցուցահանդես՝Դանթեն Հայաստանում – Բարեկամության կամուրջներ՚, Երևան, Հայաստան, Ռավեննա, Իտալիա
  • 2000 թվական - «Արտ-Մանեժ 2000» միջազգային տոնավաճառ, Մոսկվա, Ռուսաստան
  • 1999 թվական - « Ոսկեգործություն- 99», միջազգային ցուցահանդես-վաճառք, Երևան
  • 1998 վական - Հայոց Բանակին նվիրված ցուցահանդես-մրցանակաբաշխություն, Երևան
  • 1990-1998 թվականներ - Փոքր ծավալի բրոնզե քանդակի 9-13-րդ միջազգային բիենալեներ՝ նվիրված Դանթեի «Աստվածային կատակերգությանը», Ռավենա, Իտալիա
  • 1997 թվական - Երկու ծովերի՝ Սև և Միջերկրական, կին ստեղծագործողների փառատոն, Սալոնիկ, Հունաստան
  • 1994 թվական - Քանդակ և գրաֆիկա, Երևան
  • 1993 թվական - Նկարիչներ Հայաստանից, Բոստոն, ԱՄՆ
  • 1991 թվական - Միջազգային շրջիկ ցուցահանդես, Ռուսաստան, Նորվեգիա, Գերմանիա
  • 1989 թվական - Փոքր ծավալի քանդակի միջազգային 7-րդ բիենալե, Պոզնան, Լեհաստան
  • 1988 թվական - Քանդակի կվադրենալե, Ռիգա, Լատվիա
  • 1978-2004 թվականներ - Հայաստանի նկարիչների միության ամենամյա ցուցահանդեսներ, Երևան
  • 1975, 1977, 1987 թվականներ - Համամիութենական ցուցահանդեսներ, Մոսկվա, Ռուսաստան

Մրցանակներ խմբագրել

  • 2004 թվական - Երրորդ մրցանակ, Սառցե քանդակի չորրորդ միջազգային սիմպոզիում, Սալեխարդ, Ռուսաստան
  • 2003 թվական - ԲՀԻ դրամաշնորհ, այց Լեհական քանդակի կենտրոն, Օրոնսկո, Լեհաստան
  • 2003 թվական - Մրցանակ լավագույն գործի համար, Քաղաքային քանդակի միջազգային սիմպոզիում և ցուցահանդես, Ֆուժոու, Չինաստան
  • 2003 թվական - Երրորդ մրցանակ, Քարի քանդակի միջազգային սիմպոզիում «Վիլնոյա 2003», Լիտվա
  • 2001 թվական - Երկրորդ մրցանակ, «Քար-հուշարձան» մրցանակաբաշխություն, Չանչուն, Չինաստան
  • 2001 թվական - Առաջին մրցանակ, Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված հուշարձանի մրցանակաբաշխություն, Վիեննա, Ավստրիա
  • 1998 թվական - Երկրորդ մրցանակ, ՀՀ պաշտպանության նախարարություն, Հայոց Բանակին նվիրված ցուցահանդես, Երևան
  • 1998 թվական - Ֆլորենցիայի Միջազգային Մոն-Արտ Մրցանակ՝ ոսկե մեդալ Հայաստանի քանդակագործների խմբի կազմում, Փոքր ծավալի բրոնզե քանդակի 13-րդ միջազգային բիենալե, Ռավենա, Իտալիա
  • 1996 թվական - Բրոնզե մեդալ, Փոքր ծավալի բրոնզե քանդակի 12-րդ միջազգային բիենալե, Ռավենա, Իտալիա
  • 1987 թվական- Հայաստանի նկարիչների միության մեդալ լավագույն գործի համար, Քարի քանդակի միջազգային սիմպոզիում, Իջևան

Գրականություն խմբագրել

  • II Triennale Rzeźby Portretowei. Sopot, 1989
  • VII Biennale Małych Form Rzeźbiarskich. Poznań, 1989
  • IX Biennale internazionale del bronzetto Dantesco. Centro Dantesco, Ravenna, 1990
  • X Biennale internazionale del bronzetto Dantesco. Centro Dantesco, Ravenna, 1992
  • XI Biennale Internazionale Dantesca “La porta per la città di Dante: Inferno”. Centro Dantesco, Ravenna, 1994
  • XII Biennale Internazionale Dantesca “La porta per la città di Dante: Purgatorio”. Centro Dantesco, Ravenna, 1996
  • Women creators of two seas, Mediterranean and Black Sea. UNSECO Center for the Women and Peace in the Balkans, Thessaloniki, 1997
  • XIII Biennale Internazionale Dantesca “La porta per la città di Dante: Paradiso”. Centro Dantesco, Ravenna, 1998
  • Центральный Дом Художников-99, Московский интернациональный Художественный Салон, Москва, 1999
  • Catalog of personal exhibition, Yerevan, 1999
  • Центральный Дом Художников – 2000. Московский интернациональный Художественный Салон, Москва, 2000
  • Armenian Women Artists. Armenian Culture Foundation, Yerevan, 2000
  • Art Manege 2000. International Fine Art Fair, Moscow, 2000
  • Центральный Дом Художников – 2001. Московский интернациональный Художественный Салон, Москва, 2001
  • Manege Art Salon. Moscow, 2001
  • Архитектура. Строительство. Дизайн. Architecture. 03 (25) 2001, Мариам Акопян, Москва
  • Minor Bronze Sculpture Symposium. Yerevan, 2001
  • Brief Introduction to 2001 China Changchun International Sculpture Symposium. Changchun, 2001
  • Dante in Armenia. Centro Dantesco, Ravenna, 2001
  • Մարիամ Հակոբյան, Քանդակ, գրաֆիկա, Երևան, 2002
  • Центральный Дом Художников – 2002. . Московский интернациональный Художественный Салон, Москва, 2002
  • Exchange. Innovation. Development. China Changchun International Sculpture Symposium Collection of Works. Changchun, 2002
  • Exchange, Mixing together and Surpass. China International City Sculpture Exhibition & Symposium (Beijing 2002). Beijing, 2002 թ.
  • Հայաստանի նկարիչների միություն, Ժամանակակից արվեստ, Նվիրված Հայաստանի նկարիչների միության 70-ամյակին, Երևան, 2002
  • Вестник Союза Армян России, N 8, 8-2002, Карен Терлемезян-Видящий мир талант…, , Москва, 2002
  • Центральный Дом Художников – 2003. Московский интернациональный Художественный Салон, Москва, 2003
  • Lietuvos rytas. Newspaper, N107, Vilnius, 2003
  • Lietuvos Aidas. Newspaper, N106, Vilnius, 2003
  • Pastoge. Newspaper, N103, Vilnius, 2003
  • Հայկական գրաֆիկա-2003, ցուցահանդեսի կատալոգ, Երևան, 2003
  • Zhuang Shi Yi, Shu Cong Shu “Decoration and Sculpture”. Chong Qing Publishing House, China, 2003
  • Pioneering, Development and Taking-off, Works Collection of China International City Sculpture Exhibition & Symposium (Fuzhou 2003) - Haichao Photography Publishing House, 2004
  • Ազգ թերթ, 120, 30.06.2004, Մելանյա Բադալյան, Ժամանակը բրոնզե թափանցումներում, Երևան, 2004
  • Գարուն ամսագիր, 2005-1, Ռ. Անգալադյան- Նպատակաուղղվածությունը իբր կամքի որոնում, Երևան, 2005
  • Vidmantas Martikonis. Stone Sculpture Park Vilnoja 2001-2005. Vilnius, 2007
  • Մարիամ Հակոբյան, Քանդակ, Երևան, 2008
  • Մարիամ Հակոբյան, Քանդակ, ցուցահանդեսի կատալոգ, 2009
  • Голос Армении, 2009, N 96 Зара Тер-Акопян, У бронзы женское лицо, Ереван, 2009
  • Մարիամ Հակոբյան, Քանդակ, ցուցահանդեսի կատալոգ, 2010
  • Կերպարվեստ, Հայաստանի նկարիչների միության պարբերական, N 1, 2-2010, Աննա Հակոբյան, Tabula rasa…, Երևան
  • Nouvelles d’Armenie, Magazine, N 4-2011, Isabelle Kortian, Une œuvre à geographie variable, Paris, 2011
  • France Armenie, N 375, 5-2011, Berenice Delaye Aubozian, Mariam Hakobyan ou la bonté de l’âme, Paris, 2011

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Մարիամ Հակոբյանի քանդակները՝ փարիզյան «Գավարտ» ցուցասրահում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  3. Անհանգիստ ու դինամիկ արվեստ... Մարիամ Հակոբյան (լուսանկարներ)

Արտաքին հղումներ խմբագրել