Մարթա Լուիզա (Նորվեգիայի արքայադուստր)

Նորվեգիայի արքայադուստր

Մարթա Լուիզա Նորվեգիայի արքայադուստր (նորվ.՝ Märtha Louise, Prinsesse av Norge, սեպտեմբերի 22, 1971(1971-09-22)[1], , Օսլո), Նորվեգիայի Թագավորության արքայադուստրը։ Գործող թագավոր Հարալդ V արքայի և Սոնյա թագուհու դուստրն է։ Նորվեգիայի կրոնպրինց Հոկոնի քույրն է։ Մարթա Լուիզան գահի հավակնորդների շարքում չորրորդն է՝ եղբորից և նրա երկու զավակներից հետո։ Մարթա Լուիզան գրող է և խմբագիր։

Մարթա Լուիզա
Ծնվել է՝սեպտեմբերի 22, 1971(1971-09-22)[1] (52 տարեկան)
Ծննդավայր, Օսլո
Երկիր Նորվեգիա
ՏոհմHouse of Glücksburg (Norway)?
գրող, խմբագիր, ֆիզիոթերապևտ, գործարար, ազնվական և alternative therapist
ՇրջանավարտSmestad skole?, Kristelig Gymnasium? (1990), Waterstock House Training Centre?, Օքսֆորդի համալսարան, Bjørknes Private School? և Oslo University College?
ՀայրՀարալդ V[1]
ՄայրՍոնյա[1]
ԵրեխաներMaud Angelica Behn?[1], Leah Behn?[1] և Emma Behn?[1]
ՀավատքՆորվեգիայի եկեղեցի
Պարգևներ
Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ, Ֆալկոնի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Ֆինլանդիայի Սպիտակ վարդ շքանշանի Մեծ խաչ, Փղի շքանշան, Դոմ Հենրի մանկան մեծ խաչ և Հորդանանի աստղի շքանշան

Ամուսնություն և զավակներ խմբագրել

Արքայադուստր Մարթա Լուիզան ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 22-ին մայրաքաղաք Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։

2002 թվականի մայիսի 24-ից ամուսնացած է բանաստեղծ և գրող Արի Բեհնի հետ[2]։ Ամուսնական զույգն ունի երեք դուստրեր՝ Մոդ Անգելիկա Բեհնը (ծված 2003 թվականի ապրիլի 29-ին), Լեահ Իսադորա Բեհնը (ծնված 2005 թվականի ապրիլի 8-ին) և Էմմա Թալուլա Բեհնը (ծնված 2008 թվականի օգոստոսի 29-ին)[3]։

2016 թվականի օգոստոսի 5-ին հայտարարություն տարածվեց, որ Մարթա Լուիզան և Արի Բեհնը ամուսնալուծվել են[4]։

Գրքեր և կարիերա խմբագրել

2002 թվականին ամուսնու հետ միասին Մարթա Լուիզան գրեց գիրք, որտեղ պատմում էր իր և ամուսնու մինչամուսնական կյանքը։ 2004 թվականի նոյեմբերին արքայադուստրը լույս ընծայեց մանկական մի հեքիաթ երիտասարդ արքայազնի մասին, որի նախատիպը իր պապիկ Ուլաֆ V թագավորն էր. այդ հեքիաթը կոչվում է «Why Kings and Queens Don’t Wear Crowns»: Գրքում կա նաև ներդիր՝ սկավառակ, որի վրա ձայնագրված է աուդիոտարբերակը, որը կարդում է անձամբ արքայադուստր Մարթա Լուիզան։

Լայն տարածում գտավ ամբողջ Նորվեգիայի տարածքում այն հանգամանքը, որ արքայադուստր Մարթա Լուիզան բացեց այլընտրանքային բժշկության ուսուցողական կենտրոն։ Արքայադուստրը խոստովանել է, որ տիրապետում է պարանորմալ-գերբնական հատկությամբ և կարող է սովորեցնել մարդկանց, որ վերջիններս շփվեն հրեշտակների հետ։ Սկզբում այս նորությունը մեծ ալեկոծություն առաջացրեց նորվեգական հասարակությունում, սակայն, հետագայում այդ հարցին վերաբերվեցին բարեհաճորեն։

2009 և 2012 թվականներին Մարիա Լուիզան Էլիզաբեթ Նորդենգի հետ համատեղությամբ հրատարակեց երկու գիրք, որոնք նվիրված են հրեշտակներին։

Նրա վերջին գիրքը՝ «Հոգևոր գաղտնաբառը» թարգմանվել է ռուսերեն և տպագրվել«Լարինի Պրես» («"Ларини-Пресс"») հրատարակչության կողմից 2012 թվականին։ Արքայադուստր Մարիա Լուիզան և Էլիզաբեթ Նորդենգն անձամբ գիրքը ներկայացրին Մոսկվայում՝ պաշտոնական այցելության ժամանակ։

Պարգևներ խմբագրել

  • Օլաֆ V թագավորի ընտանեկան թագավորական շքանշան
  • Հարալդ V թագավորի ընտանեկան թագավորական շքանշան
  • Օլաֆ V թագավորի հոբելյանական արծաթյա հուշամեդալ (1982 թվականի սեպտեմբերի 21)
  • Սուրբ Օլաֆի շքանշանի մեծ խաչ (1989)
  • Օլաֆ V թագավորի ծննդյան հարյուրամյակին նվիրված շքանշան (2003 թվականի հուլիսի 2)
  • Նորվեգական թագավորական տան հարյուրամյակի շքանշան (2005 թվականի նոյեմբերի 18)
  • Հարալդ V-ի արծաթյա հոբելյարի շքանշան (2016 թվականի հունվարի 17)
  •   Դանիա Փղի շքանշանի տիկին (հոկտեմբերի 13, 1992 թվական)
  •   Շվեդիա Կառլոս XVI Գուստավի հիսնամյակի հուշամեդալ (ապրիլի 30, 1996 թվական)
  •   Պորտուգալիա Ինֆանտ դոն Հենրիի շքանշան (փետրվարի 13, 2004 թվական)
  •   Հորդանան Հորդանանի աստղի շքանշանի մեծ ժապավեն
  •   Իսլանդիա Բազեի շքանշանի մեծ խաչ (հոկտեմբերի 26, 1993 թվական)
  •   Իսպանիա Քաղաքացիական ծառայության շքանշանի մեծ խաչ (հունիսիս 2, 2006 թվական)
  •   Ֆինլանդիա Ֆինլանդիայի Սպիտակ վարդի մեծ խաչ շքանշան
  •   Լյուքսեմբուրգ Ադոլֆ Նասաուի շքանշանի մեծ խաչ
  •   Նիդերլանդներ Թագի շքանշանի մեծ խաչ
  •   Շվեդիա Բևեռային աստղի շքանժանի մեծ խաչ
  •   Շվեդիա Շվեդիայի Կառլոս XVI Գուստավի հիսնամյամի շքանշան (ապրիլի 30, 2016 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
  2. «'Iconic royal wedding gowns». Harpers Bazaar.
  3. «Princess has another daughter». Aftenposten. 2008 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. «Går fra hverandre». www.kongehuset.no. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.

Գրականություն խմբագրել

  • Underveis (portrettbok), av Erik Fosnes Hansen (2001)
  • Fra hjerte till hjerte, av prinsessa Märtha Louise og Ari Behn (2002)
  • Hvorfor de kongelige ikke har krone på hodet, av prinsesse Märtha Louise (2004)
  • Møt din skytsengel, av prinsesse Märtha Louise og Elisabeth Nordeng (tidligare Samnøy) (2009)
  • Englenes hemmeligheter: deres natur, språk og hvordan du åpner opp for dem, av prinsesse Märtha Louise og Elisabeth Nordeng (2012)
  • Eventyr fra jordas hjerte, antologi i flere bande med barne-eventyr fra hele verden (Prinsesse Märtha Louise hovedredaktør), Bazar forlag (2007 —)[1]

Արտաքին հղումներ խմբագրել

  1. «Barnebokkritikk, om "Eventyr fra jordens hjerte"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.