Մարթա Գ․ Թուրվիկ (1863 - նոյեմբերի 16, 1921(1921-11-16), Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ), ծնունդով նորվեգացի, ամերիկյան աշխարհիկ տիկին, բժշկուհի Սան Ֆրանցիսկոյից, որի անձնական կյանքը սկանդալների և գլխագրերի պատճառ է հանդիսացել։

Մարթա Գ․ Թուրվիկ
Դիմանկար
Ծնվել է1863
Մահացել էնոյեմբերի 16, 1921(1921-11-16)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, ԱՄՆ
ԿրթությունԻլինոյսի համակարգի համալսարան
Մասնագիտությունաշխարհիկ կին և բժիշկ

Կենսագրություն խմբագրել

Մարթա Գուրին Թուրվիկը ծնվել է Նորվեգիայի Տինգվոլ կոմունայում և փոքր ժամանակ տեղափոխվել Չիկագո։ Սովորել է Ջեններ բժշկական քոլեջում և Իլինոյսի համալսարանում, որտեղ էլ 1901 թվականին ստացել է բժշկի որակավորում[1][2]։

Կարիերա խմբագրել

Թուրվիկը 1901 թվականից Սան Ֆրանցիսկոյում աշխատել է որպես բժիշկ։ 1920 թվականին աշխատել է Մենդոսինո պետական հիվանդանոցում։ 1921 թվականին հրաժարվել է Վենտուրայում գտնվող Կալիֆոռնիայի իգական դպրոցի բժշկի պաշտոնից․ հրաժարականն արագացրեց ամբողջ դպրոցով մեկ բռնի բողոքի բռնկումը[3]։

Թուրվիկն ակտիվ էր նաև Սան Ֆրանցիկոյի սկանդինավյան կանանց կազմակերպություններում[4]։ Հիմնադրել է «NORA»-ն (Նորվեգացի կանանց բարեգործական հիվանդանոցը)[5] և մի քանի տարի եղել դրա նախագահը[6]։ Օգնել է հիմնադրել նաև «Daughters of Norway Lodge Anna Kolbjornsen No. 4»-ը և եղել «Danish Sisterhood»-ի քարտուղարը[1]։

Անձնական կյանք խմբագրել

1915 թվականին Մարթա Գ․ Թուրվիկն ամուսնացել է իր հիվանդի՝ իտալացի կոմս և Առաջին համաշխարհային պատերազմի վետերան Նիսո դի Ջիանինիի հետ, ում հանդիպել էր Չիկագոյում[7][8]։ Կոմսը շուտով Թուրվիկին մեղադրում է խաբեության, բժշկական անփութության և բռնության մեջ ու դատական գործ է հարուցում վերջինիս նկատմամբ[9][10]։ Զույգն ամուսնալուծվում է․ 1917 թվականին կոմսը հայտարարում է Ֆրանսիա վերադառնալու մասին․ «Պատերազմի առաջին գիծը նախընտրում եմ ամուսնական կյանքից»[11]։ Այդուհանդերձ, կոմսը շարունակում է սպառնալ Թուրվիկին՝ իր գործողությունների համար խուսափելով բանտարկվելուց[12]։

Մարթա Գուրին Թուրվիկ դի Ջիանինին մահացել է 1921 թվականին 58 տարեկան հասակում[13] ստամոքսի քաղցկեղից[14] Սան Ֆրանցիսկոյում[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 "Dr. Martha G. Thorwick" The American Scandinavian (December 1911): 16.
  2. "Graduates of 1901 of the College of Medicine" Արխիվացված 2017-12-01 Wayback Machine Proceedings of the Board of Trustees, University of Illinois (May 28, 1901): 72.
  3. A. M. Rochlen, "Girls Plotted to Burn Whole School, Escape" Los Angeles Times (March 2, 1921): 17. via Newspapers.com
  4. "Norwegian Citizens to Aid Stricken at Home" San Francisco Call (February 14, 1904): 28. via Newspapers.com
  5. "Norwegian Club Nora to Give Entertainment" San Francisco Call (April 7, 1907): 36. via Newspapers.com
  6. "Club of Norwegian Women" San Francisco Chronicle (May 29, 1903): 10. via Newspapers.com
  7. "Births, Marriages, Deaths" New York Medical Journal (May 8, 1915): 980.
  8. "Meet After 20 Years; Wedding is Result" Oakland Tribune (April 6, 1915): 6. via Newspapers.com
  9. "Doped and Wed, Alleges Count" Los Angeles Times (December 7, 1915): II10.
  10. "Count Giannini to File New Suit" San Francisco Chronicle (January 23, 1916): 50. via Newspapers.com
  11. "Count Prefers Front Trench to Married Life" Muncie Evening Press (November 6, 1917): 6. via Newspapers.com
  12. "Count Escapes Term in Jail by an Apology" San Francisco Chronicle (October 20, 1917): 4. via Newspapers.com
  13. "All Up and Down the Illini Creation" The Alumni Quarterly and Fortnightly Notes (February 1, 1922): 120.
  14. "Deaths" The Journal of the American Medical Association (January 21, 1922): 32.
  15. The Alumni Record of the University of Illinois (1921): 80.