Մարթա Գրեմ (անգլ.՝ Martha Graham, մայիսի 11, 1894(1894-05-11)[1][2][3][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ - ապրիլի 1, 1991(1991-04-01)[1][2][3][…], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պարուհի և խորեոգրաֆ, ամերիկյան ժամանակակից պարի՝ մոդեռնի հիմնադիրը[8], որին ամերիկյան մամուլը մշտապես անվանում էր դարի պարուհի, դարի կուռք։

Մարթա Գրեմ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1894(1894-05-11)[1][2][3][…]
ԾննդավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 1, 1991(1991-04-01)[1][2][3][…] (96 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունDenishawn School of Dancing and Related Arts? (1923) և Santa Barbara High School?
Մասնագիտությունբալետի պարող, պարուսույց, երաժշտության ուսուցիչ, բալետմայստեր, հագուստ ձևագծող և պարուհի
ԱշխատավայրՆյու Յորքի համալսարան
ԱմուսինErick Hawkins?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքmarthagraham.org
 Martha Graham Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծագումով հնդկուհի է, արմատներով սերում է Ամերիկայի տեղաբնիկներից։ Մանկության տարիներին նրա վրա մեծ ազդեցություն է գործել հայրը, որը բժիշկ էր և զանազան ֆիզիկական շարժումներ էր կատարում նյարդային խանգարումները վերացնելու համար։ Բժիշկ Գրեմը գտնում էր, որ մարդու մարմինը կարող է արտահայտել նրա զգացմունքները, և այդ գաղափարները մեծ հետաքրքրություն են առաջացնում Մարթայի մեջ։ Մարթայի ընտանիքը տեղափոխվում է Սանտա Բարբարա, Կալիֆորնիա, երբ վերջինս տասնչորս տարեկան էր[9]։ 1911 թվականին ներկա է գտնվում հայտնի պարուհի Ռութ Սեն-Դենի համերգին, որը ելույթ էր ունենում Լոս Անջելեսի Մեյսոն օպերային թատրոնում.[10]: Աղջիկը հիանում է նրա արվեստով ու սկսում է երազել պարուհի դառնալու մասին։ Մարթային ընձեռված էր նաև ուսում ստանալու իրավունքը։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի Փենսիլվանիայի Վասսար քոլեջում, որը հայտնի էր ոչ միայն տրվող գիտելիքների որակով, այլև սպորտային ավանդույթներով ու սուֆրաժիզմ կոչվող ուղղությանը գաղափարակցելով։ Սուֆրաժիզմի համախոհները պայքարում էին գենդերային հավասարության համար։

1913 թվականին Մարթան ընդունվում է Լոս Անջելեսի պարային դպրոցներից մեկը, հետո սովորում է Իսպանիայում՝ Դենիշոուն դպրոցում՝ հիմնադրված նույն Սեն-Դենիի կողմից[11]։

Կարիերա խմբագրել

1926 թվականին Գրեմը հիմնադրում է իր խումբն ու դպրոցը՝ «Martha Graham Dance Company», ստեղծում արդիական պարի լեզուն։ Սկզբնական շրջանում ոճական առումով նրա ծրագրերը նման էին իր ուսուցիչների կիրառած ծրագրերին, սակայն Գրեմը շատ արագ է գտնում իր անհատական ուղին՝ սկսելով պարի մեջ իրականացնել բարդ փորձառություններ։ Նույն տարվա ապրիլի 18-ին[11] տեղի է ունենում իր առաջին անկախ համերգի առաջնաելույթը։ Հետագայում նա այդ համերգի մասին ասել է. «Այդ ամենը ես արել էի ամբողջովին Դենիշոունի ազդեցության տակ»[12]։ 1926 թվականի նոյեմբերի 28-ին Մարթա Գրեմը և իր ընկերության մյուս անդամները ելույթ են ունենում Նյու Յորքի Klaw թատրոնում։ Միեւնույն ժամանակ նա համագործակցում է ճապոնա-ամերիկյան լուսանկարիչ Սոիչի Սունամիի հետ և հետագա հինգ տարիներին նրանք միասին ստեղծում են մոդեռն պարի ամենա նշանավոր նկարներից մի քանիսը[13]։

Նրա դպրոցից հետագայում դուրս են գալիս ժամանակակից պարի մի շարք վարպետներ՝ մոդեռն-պարողներ, մոդեռն-խորեոգրաֆներ, ինչպիսիք են Մերս Քենինգեմն ու Պոլ Թեյլորը։

Գրեմն անձամբ էր հեղինակավոր կոմպոզիտորներին պատվիրում գրել իր բեմադրած բալետի համար երաժշտություն, շատ դեպքերում նաև անձամբ էր ստեղծում հագուստները։

Գրեմը պարային հնարներ է բեմադրում նաև մյուս թատրոնների արտիստների համար։ Նրա խմբում և խմբի խաղացանկում հանդես էին գալիս ժամանակի այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Մակարովան, Մայա Պլիսեցկայան, Միխայիլ Բարիշնիկովն ու Նուրենը։

Մարթա Գրեմը գտնում էր, որ շարժումները պետք է լինեն մարդկային հոգու ինքնաարտահայտումը։ Նա գտնում էր, որ պարը «կյանքի գուրծիքն է», հոգու լեզուն։ Ըստ նրա, մարմինը պահպանում է հիշողությունը մարդկային ամենատարբեր հոգեվիճակներում, և հենց պարի մեջ է բացահայտվում մարդու էությունը։

Մարթա Գրեմը հրաշալի ճանաչում էր ոչ միայն եվրոպական մշակույթը, այլ նաև՝ Արևելքինը։ Նրա Խորեոգրաֆիայի հիմքում դրված են նաև արևելյան մշակույթների ավանդական ֆոլկլորային շարժումներ ու դիրքեր, արևելյան սիմվոլիկա։

Գրեմը հետաքրքրված էր հին հնդկական, հունական առասպելաբանությամբ ու գրականությամբ։ Ողբերգական կնոջ կերպարը մշտապես առկա է նրա բալետային ներկայացումների հիմքում։ Երկար տարիներ հենց նա էլ իր բալետների գլխավոր մենակատարն էր։ Նրա պարերի մեջ մշտապես առկա էին համարձակ գաղափարներ, և նա արտասովոր շարժումների միջոցով ցույց էր տալիս աշխարհին ուղղված իր հայացքները, շարժումներ, որոնք առաջ ոչ ոք երբևիցե չէր օգտագործել պարերի մեջ։ Նա գտնում էր, որ ֆիզիկական նման արտահայտչականությունն ստեղծում էր հոգևոր ու զգայական ասպեկտներ, որոնք գրեթե ամբողջապես անտեսվել էին արևմտյան պարային ձևերում։

Մարթա Գրեմը շարունակում է պարել ընդհուպ վաթսուն տարեկան հասակը, իսկ դրանից հետո նվիրվում է խորեոգրաֆիային մինչև կյանքի վերջ՝ 1991 թվականը[14]։

Աղբյուրներ խմբագրել

  • Bryant, Paula Pratt (1994). Martha Graham (The Importance Of... Series). Detroit: Gale.
  • Martha: The Life and Work Of Martha Graham A Biography, by Agnes De Mille, 1991
  • Martha, by Alice Helpern, 1998
  • Martha Graham in Love and War: The Life in the Work, by Mark Franko, 2012
  • Martha Graham: The Evolution of Her Dance Theory and Training, by Marian Horosko, 2002
  • Freedman, Russell (1998). Martha Graham – A Dancer's Life. New York City: Clarion Books. ISBN 978-0-395-74655-4.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. https://www.gf.org/fellows/all-fellows/martha-graham/
  5. https://www.presidency.ucsb.edu/documents/remarks-upon-presenting-the-presidential-medal-freedom-martha-graham
  6. Martha GrahamNational Women's Hall of Fame.
  7. https://www.kennedy-center.org/artists/g/go-gz/martha-graham/
  8. Bondi (1995) p. 74 quote: "Picasso of Dance [...] Martha Graham was to modern dance what Pablo Picasso was to modern art."
  9. Martha Graham: A Dancer's Life by Russell Freedman, p. 20
  10. Martha Graham: A Dancer's Life by Russell Freedman, p. 21
  11. 11,0 11,1 Bryant Pratt (1994)
  12. Mansfield Soares (1992) p. 56
  13. «from Kathy Muir». Seattle Camera Club. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  14. Kisselgoff, Anna (1991 թ․ ապրիլի 2). «Martha Graham Dies at 96; A Revolutionary in Dance». The New York Times.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարթա Գրեմ» հոդվածին։