Մարզպան, (պահլավերեն՝ marzpan-կուսակալ), Սասանյան Իրանի գերիշխանությանը ենթակա վարչական միավորի՝ մարզպանության կառավարիչը, արքայից արքայի տեղապահը։ Հայ Արշակունի արքայատան անկումից (428) և Մարզպանական Հայաստանի ստեղծումից հետո Սասանյան արքունիքը 5-7-րդ դարեր Հայոց մարզպաններ են նշանակվել թե՝ պարսիկ վերակացուներ, թե՝ հայ իշխաններ։

Հայերը մարզպանին անվանել են նաև «Տանուտեր Հայոց»։ Մարզպանի պաշտոն են վարել Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորների վասալները՝ Դսեղի Մամիկոնյանները, որոնց տոհմում «Մարզպան-մարծպանը» դառնում է նույնիսկ անձնանուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 313