Մարեմխոտ (լատին․՝ Géum), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 40 տեսակ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Բուսաբանական նկարազարդումը Յ. Շտուրմանի «Deutschlands Flora in Abbildungen» գրքի
(1796).

Ցողունի բարձրությունը մինչև 80 սմ է։ Արմատամերձ տերևները քնարաձև փետրաբաժան են, ցողունայինները՝ եռմասնյա-եռաբաժան։ Ծաղիկները մեկական են կամ հավաքված վահանանման ծաղկաբույլերում, դեղին կամ կարմրավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին (օգոստոսին)։

Հայաստանում խմբագրել

Հայաստանում՝ 2 տեսակ՝

  • Մարեմխոտ սովորական
  • Մարեմխոտ գետային

Տարածում խմբագրել

Տարածված է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ Աճում է խոնավ մարգագետիններում, գետափերին, անտառներում և այլն։

Քիմիական կազմ խմբագրել

Պարունակում է աղաղանյութեր, գլիկոզիդներ, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), եթերայուղ, ներկանյութ և այլն։

Նշանակություն խմբագրել

Պտուղը բազընկյուզիկ է։ Դեղաբույս է։ Պատրաստուկներն օգտագործում են որպես հակաբորբոքային, հակաման ՄԵխակ մշակովի մանրեային, արյունահոսությունը դադարեցնող, կապող միջոց։

Մարեմխոտի արմատը պարունակում է դաբաղող նյութեր, յուղ, գլիկոզիդ, կրախմալ, խեժեր

Տերևները պարունակում են դաբաղանյութեր, դառը նյութեր, յուղ, գլիկոզիդ, կրախմալ, խեժեր

Սերմերը հարուստ են ճարպոտ յուղերով

Մարեմխոտը քրտնաբեր, լեղամուղ, հակավիրուսային, խորխաբեր և տոնուսը բարձրացնող դեղաբույս է։

Դասակարգում խմբագրել

Տաքսոնոմիա խմբագրել

Մարեմխոտ դասը մտնում է Rosaceae ընտանիքի և Rosales կարգի մեջ։

  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  մոտ 100-120 դաս  
         
  բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    ընտանիք Վարդազգիներ     f1
               
  թագավորություն Բույսեր     կարգ Վարդածաղկավորներ     դաս Մարեմխոտ    
             
  13-16 բաժիններ   ավելի քան 8 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   f2
     

Տեսակներ խմբագրել

 
 
 

Դասը ընդգրկում է 5 տեսակ, նրանցից մի քանիսը[1][2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. По данным сайта GRIN (см. раздел Ссылки).
  2. По данным сайта Эдинбургского королевского ботанического сада (см. раздел Ссылки).
  3. По данным сайта Агбина (см. раздел Ссылки).

Գրականություն խմբագրել

  • C. Kalkman։ Rosaceae. In։ Klaus Kubitzki (Hrsg.)։ The Families and Genera of Vascular Plants - Volume VI - Flowering Plants - Dicotyledons - Celastrales, Oxalidales, Rosales, Cornales, Ericales, 2004, S. 367

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարեմխոտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարեմխոտ» հոդվածին։