Չափահաս մարդու կմախքը կազմված է մոտ 220 ոսկրերից, որոնք, միմյանց միանալով, մկանների հետ կազմում են հենաշարժիչ համակարգը։Մարդու կմախքը կազմված է երեք հիմնական բաժիններից'գանգ, կմախքի իրան և վերջույթներ։

Մարդու կմախք
Ենթադասorgan system subdivision?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էՀենաշարժիչ համակարգ
Կազմված էaxial skeleton?, appendicular skeleton?, մարդու ոսկոր, auditory ossicle?, ատամ, nasal cartilage?, cartilage of external ear?, laryngeal cartilages?, human vertebral column?, thoracic skeleton?, bones of upper limb?, hip bone?, bones of lower limb?, Հոդ, joints of upper limb? և joint of lower limb?
Foundational Model of Anatomy23881
Terminologia Anatomica 98A02.0.00.000
 Human skeletons Վիքիպահեստում
Կմախքի ընդհանուր տեսքը (հետևից)

Կմախքի ընդհանուր տեսքը(հետևից)նկար1.1։

Ոսկրերի միացման տեսակները խմբագրել

Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ շարժուն, կիսաշարժ և անշարժ։

Շարժուն միացումը ամենատարածված տեսակն է և այն իրականացվում է հոդերի միջոցով։ Հոդին մասնակցող երկու ոսկրերից մեկի գլխիկը սովորաբար գնդաձև է, իսկ մյուսն ունի համապատասխան հոդափոսիկ։ Ոսկրերի հոդամակերեսը պատված է ողորկ աճառով, որի շնորհիվ գլխիկը սահելով շարժվում է հոդափոսում։ Հոդապարկի ներսի մակերեսից արտադրվում է մածուցիկ հեղուկ, որը նույնպես փոքրացնում է շարժման ժամանակ երկու ոսկրերի միջև առաջացող շփման ուժը։ Հոդը կազմող ոսկրերը միանում են ամուր ջլերով։

Կիսաշարժուն միացումը կատարվում է աճառի միջոցով և իրականացնում է միայն խիստ սահմանափակ շարժումները։ Այսպես են միացած ողերի մարմինները միմյանց հետ, կողոսկրերը կրծոսկրի հետ և այլն։

Ոսկրերի անշարժ միացումը իրականացվում է կարերի և սերտաճման միջոցով։ Կարերով են միանում գանգի ոսկրերը, որի շնորհիվ գանգատուփում հուսալիորեն պաշտպանվում է գլխուղեղը։ Անշարժ միացման մյուս տեսակը ոսկրերի սերտաճումն է (կոնքոսկրերը, սրբոսկրի ողերը)։ Այդպիսի միացման շնորհիվ սրբոսկրը մարմնի ուղղաձիգ դիրքում դիմանում է մեծ ծանրաբեռնվածության։ կմախքում տարբերում են հետևյալ բաժինները՝ գլխի, իրանի, վերին և ստորին վերջույթների կմախք։

 
Գլխի կմախքը

Գլխի կմախք խմբագրել

Գլխի ոսկրերի ամբողջությունը կազմում է գանգը։ Այն կազմված է միմյանց անշարժ միացած տափակ ոսկրերից։ Գլխի կմախքը կազմված է ուղեղային և դիմային բաժիններից։ Ի տարբերություն ողնաշարավոր այլ կենդանիների՝ մարդու գանգի ուղեղային բաժինը ավելի մեծ է, քան դիմայինը, ինչը պայմանավորված է գլխուղեղի զարգացմամբ։ Ուղեղային բաժինը կազմված է իրար ամուր և անշարժ միացած ոսկրերից։ Դրանք են զույգ գագաթոսկրերը և քունքոսկրերը, կենտ ճակատոսկրը, ծոծրակոսկրը և այլն։ Գանգատուփը զետեղարան է գլխուղեղի, տեսողության, լսողության և հավասարակշռության օրգանների համար։ Քունքոսկրի արտաքին մասում գտնվում է լսողության արտաքին անցքը, իսկ ծոծրակոսկրի ստորին մակերեսին՝ ծոծրակային անցքը, որով գանգի խոռոչը միանում է ողնաշարային խողովակին։ Ոսկրերի բազմաթիվ անցքերով և խողովակներով անցնում են նյարդեր ու արյունատար անոթներ։

Գանգի դիմային բաժինը կազմված է 15 ոսկրերից, որոնցից են՝ այտոսկր, քթոսկր, արցունքոսկր, վերին և ստորին ծնոտներ։ Ամենախոշորները վերին և ստորին ծնոտներն են։ Նրանց վրա կան ատամնաբներ, որտեղ տեղավորված են արմատները։ Ստորին ծնոտը գանգի միակ շարժուն ոսկրն է, որը հոդավորվում է քունքոսկրերին։

 
Ողնաշարի կառուցվածքը
 
Ողների կառուցվածքը

Իրանի կմախքը խմբագրել

Իրանի կմախքը կազմում են ողնաշարը և կրծքավանդակը։ Ողնաշարի երկարությունը մարմնի ընդհանուր երկարության 40 %-ն է կազմում։ Այն կազմված է 33-34 ողերից։ Վերջին 6-9 ողները սերտաճում են և առաջացնում սրբոսկրը ու պոչուկը։ Ողնաշարում տարբերում են 5 հատված՝ պարանոցային (7 ող), կրծքային (12 ող), գոտկային (5 ող), սրբանային (5 ող), պոչուկային (4-5 ող)։

Բոլոր ողները, բացառությամբ առաջին և երկրորդ ողների, ունեն ընդհանուր կառուցվածք։ Յուրաքանչյուր ող ունի մարմին, աղեղ և ելուստներ։ Մարմնի և աղեղի միջև գտնվում է ողնանցքը։ Ողները տեղավորված են մեկը մյուսի վրա, ուստի ողնանցքերը միանալով կազմում են ողնաշարային խողովակ, ուր գտնվում է ողնուղեղը։ Ողների մարմիններն իրար միացած են առաձգական աճառահյուսվածքի միջնաշերտով, որն ապահովումէ ողնաշարի ճկունությունը։

Ողնաշարն ունի 4 կորություն՝ պարանոցային և գոտկային հատվածներում այն ուղղված է առաջ, իսկ կրծքային և սրբանային հատվածներում՝ հետ։ Նորածնի ողնաշարը գրեթե ուղիղ է։ Կորություններն առաջանում են, երբ երեխան սկսում է գլուխը պահել, նստել, կանգնել և քայլել։ Ողնաշարի ֆիզիոլոգիական այս կորությունները մեծացնում են նրա առաձգականությունը և մեղմացնում այն հարվածներն ու ցնցումները, որոնք գանգին են հասնում քայլելիս, ցատկելիս, վազելիս։

 
Կրծքավանդակի կառուցվածքը

Կրծքավանդակ խմբագրել

Կրծքային ողները, 12 զույգ կողերը և կրծոսկրը կազմում են կրծքավանդակի կմախքը։ Կողը տափակ է, կոր ոսկր է։ Առջևի մասում վերին 10 զույգ կողերը աճառային կցմամբ միացած են կրծոսկրին, իսկ ստորին 2 զույգը մնացածներից կարճ են և ազատ են վերջանում։ Կողերը հետին ծայրերով հոդավորված են կրծքային ողներին։ Դա ապահովում է կրծքավանդակի շարժունությունը շնչառության ժամանակ։

Վերին վերջույթների կմախքը խմբագրել

 
Վերիին վերջույթների կմախքը

Վերին վերջույթների կմախքը կազմված է ուսագոտուց և ազատ վերջույթից։ Ուսագոտու ոսկրերն անրակները և թիակները, որոնց միջոցով ազատ վերջույթը շարժուն միանում է իրանին։

Թիակը եռակյունաձև տափակ ոսկր է, ունի հոդափոս, որին հոդավորվում է բազուկոսկրի գլխիկը։ Թիակները գտնվում են կրծքավանդակի հետին մակերեսին և մկաններով միացած են կողերին ու ողնաշարին։ Անրակը միջին չափի S-աձև ծռված ոսկր է, մի ծայրով միացած են թիակին, իսկ մյուսով՝ կրծոսկրին։

Վերին ազատ վերջույթի կմախքը կազմված է բազկի, նախաբազկի և ձեռքի ոսկրերից։ Բազկոսկրը կենտ ոսկր է, ստորին ծայրով հոդավորված է նախաբազկին։ Նախաբազուկը կազմված է արմունկոսկրից և ճաճանչոսկրից։ Ձեռքի կմախքը կազմում են նախադաստակը, դաստակը և մատոսկրերը։ Դաստակի կարճ խողովակավոր ոսկրերը կազմում են ափը և հենարան են մատոսկրերին։

Ստորին վերջույթների կմախքը խմբագրել

 
Կոնքոսկր

Ստորին վերջույթների կմախքը կազմված է կոնքագոտուց և ազատ վերջույթներից։ Կոնքագոտին կազմված է զույգ կոնքոսկրերից, որոնք հետևում սերտաճել են սրբոսկրին, իսկ առջևում միացած են միմյանց։ Կոնքոսկրերը առաջացել է երեք ոսկրերի սերտաճումից։ Յուրաքանչյուր կոնքոսկրի վրա կա փոս, որին հոդավորվում է ազդրոսկրի գլխիկը։ Ստորին ազատ վերջույթի կմախքը կազմված է կենտ ազդրոսկրից, սրունքի և ոտնաթաթի ոսկրերից։ Սրունքը կազմված է մեծ և փոքր ոլոքներից։ Ազդրի և սրունքի միացման տեղում գտնվում է ծնկոսկրը։ Ոտնաթաթը կազմված է նախագարշապարից, գարշապարից և մատոսկրերից։

Վերջույթների ոսկրերը իրար շարժուն են միացած և ապահովում են ակտիվ շարժումներն ու տարածության մեջ տեղափոխումը։

Կմախքի առանձնահատկությունները՝ կապված ուղղաձիգ քայլվածքի և աշխատանքային գործունեության հետ խմբագրել

Մարդու և կաթնասուն կենդանիների կմախքները կազմված են նույն բաժիններից։ Սակայն ուղղաձիգ քայլելու և աշխատանքային գործունեության հետ կապված՝ մարդու կմախքը մի շարք առանձնահատկություններով տարբերվում է կենդանիների կմախքից։ Ուղղաձիգ քայլելու շնորհիվ կրծքավանդակը լայնացած է դեպի կողքերը, իսկ ձեռքերը ազատվել են քայլելու ֆունկցիա կատարելուց ու դարձել աշխատանքի օրգան։ Ուղղաձիգ դիրքի շնորհիվ լայնացել է նաև վերջույթների գոտին, որը հենարան է ծառայում որովայնի խոռոչի օրգանների համար։ Ողնաշարի կորությունները և կամարաձև ոտնաթաթը արագ և կտրուկ շարժումներ կատարելիս զսպանակում, մեղմացնում են ցնցումները։ Առավել ձևափոխվել է աշխատանքի օրգան դարձած ձեռքը, որի մեծ մատը լավ զարգացած և առավել շարժուն է, գտնվում է մյուս շարժուն մատների դիմաց։ Դա նպաստում է բազմատեսակ աշխատանք կատարելուն։

Ուղղաձիգ քայլվածքի հետ կապված՝ մարդու ստորին ազատ վերջույթների ոսկրերը ավելի զանգվածային են, քանի որ իրենց վրա են կրում մարմնի ամբողջ ծանրությունը։ Գլխուղեղի զարգացման շնորհիվ մարդկանց գանգի ուղեղային բաժինը գերազանցում է դիմայինին (4։1), իսկ կապիկների մոտ հակառակն է։

 
Ոսկրի կոտրվածք

Առաջին օգնությունը հոդակապերի պրկման,հոդախախտումների և կոտրվածքների դեպքում խմբագրել

Հաճախ ոչ ճիշտ շարժումների կամ վնասվածքների դեպքում, երբ հոդում ոսկրերի տեղաշարժը թույլատրելի սահմանից մեծ է, կարող են վնասվել ոսկրերը միացնող կապանները (ջլերը)։ Վնասված հոդին շուրջն այտուցվում է, առաջանում է ուժեղ ցավ, երբեմն ուղեկցվում արյունատար անոթների վնասումով և արյունազեղումով։ Հոդի նման վնասվածքը կոչվում է պրկում։ Տուժածին օգնություն ցույց տալու համար վնասված տեղին են դնում սառը թրջոց կամ սառույցով պարկ։ Սառնությունը մեղմացնում է ցավը, կանխում այտուցի առաջացումը։ Այնուհետև հոդը երիզապատել և տուժածին տեղափոխել բժշկական հիմնարկ։

Հոդախախտում խմբագրել

Հոդախախտումը ոսկրերի հոդային ծայրերի լրիվ կամ մասնակի տեղաշարժն է։ Հոդախախտման պատճառ կարող են լինել նաև հոդի բնականոն շարժումներից դուրս կատարվող շարժումները, ինչպես նաև հոդին հասցված ուժեղ հարվածը։ Հոդախախտման դեպքում առաջանում է հոդապարկի թաղանթի պատռվածք, կապանների, ջլերի, մկանների, նյարդերի և արյունատար անոթների վնասում։ Վնասված հոդի ցավը մեղմացնելու նպատակով դնել սառույցով կամ ջրով պարկ, ապահովել հոդի հանգիստ վիճակը և տուժածին տանել բժշկի։

Կոտրվածք խմբագրել

Կոտրվածքը ոսկրի անատոմիական ամբողջության խախտումն է։ Չնայած ոսկրերը շատ ամուր են, սակայն վայր ընկնելիս, ուժեղ հարվածներից, ոլորվելուց կոտրվում են։ Կոտրվածքները լինում են բաց և փակ, լրիվ և մասնակի։ Բաց կոտրվածքի դեպքում կոտրված ոսկրի սուր եզրերը վնասում են մկանները, արյունատար անոթները, նյարդերը, մաշկը, առաջանում է արյունահոսություն։ Կոտրված հատվածում առաջանում է ուժեղ ցավ, շարժունության խանգարում։ Արյունահոսությունը դադարեցնելու և վերքն աղտոտվելուց պահպանելու համար դնել ճնշող, վարակազերծ վիրակապ։ Այնուհետև վերջույթն անշարժացնել ձեռքի տակ եղած միջոցներով։ Ստվարաթղթից, տախտակից, ճյուղերից պատրաստել բեկակալ, այն վերջույթի հետ ամուր փաթաթել սրբիչով կամ թաշկինակով։ Բեկակալը պետք է գտնվի ոչ միայն վնասված, այլև հարևան տեղամասերում, որպեսզի կոտրված ոսկրի ծայրերը չտեղաշարժվեն։ Կրծքավանդակի ոսկրերի կոտրվածքի դեպքում բեկակալ չեն դնում։

Կողոսկրերի կոտրվածքի դեպքում խորհուրդ է տրվում հնարավորին չափով ուժեղ արտաշնչել և ոչ խոր ներշնչել։ Կրծքավանդակի այդպիսի դիրքում այն պետք է ամուր երիզակապել։

Հատկապես վտանգավոր են ողնաշարի և գանգի ոսկրերի կոտրվածքները։ Նման դեպքերում պետք չէ տուժածին ինքնուրույն օգնություն ցույց տալ։ Անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել։ Եթե հնարավոր չէ այդ անել, ապա տուժածին շատ զգուշությամբ պառկեցնել հարթ և ամուր մակերեսի վրա (տախտակ, ստվարաթուղթ), գլխի և բազկի տակ դնել կտորից փաթեթ և տեղափոխել բժշկական հիմնարկ։ Գանգի վնասվածքների դեպքում ներգանգային արյունազեղումից խուսափելու նպատակով գլուխը քիչ բարձրացնել և անհապաղ բժիշկ կանչել։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել