Մարդուկ-Ջարդուկը (մուլտֆիլմ, 2004)

Մարդուկ-Ջարդուկը, լիամետրաժ նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր-բեմադրող Տատյանա Իլինան՝ Էռնստ Հոֆմանի հեքիաթի մոտիվներով։ Բայց այստեղ գործողությունը Գերմանիայից տեղափոխվել է Ռուսաստան։ Ֆիլմում օգտագործված է Պյոտր Չայկովսկիի «Մարդուկ-Ջարդուկը» բալետի երգը։ Ֆիլմի բյուջեն 10 միլիոն եվրո է[7]։

Մարդուկ-Ջարդուկը
գերմ.՝ Nussknacker und Mausekönig[1]
ռուս.՝ Щелкунчик[2][3]
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
Հիմնված էՄարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը
ՌեժիսորՏատյանա Իլյինա[3][1], Նատալյա Մալգինա և Michael Johnson?[1]
ՍցենարիստՏատյանա Իլյինա[3]
ՀնչյունավորումԵվգենի Միրոնով[3], Գեորգի Տարատորկին[3], Մարինա Ալեքսանդրովա[3], Եֆիմ Շիֆրին[3], Յուրի Գալցև[3], Ալեքսաքնդր Ժիգալկին[3], Մարիա Արոնովա[3] և Օլգա Օստրոումովա[3]
ԵրաժշտությունYuri Kasparov?[3]
Երկիր Գերմանիա[1] և  Ռուսաստան[3]
Լեզուռուսերեն[3]
Տևողություն82 րոպե[4]
Թվականդեկտեմբերի 2, 2004[5][1], 2004 և դեկտեմբերի 8, 2006[6]

Համառուսական պրեմերան կայացել է 2004 թվականի հոկտեմբերի 28–ին[8]։

Ամերիկյան նախագծում անվանումը «The Nutcracker and the Mouseking» (Մարդուկ-Ջարդուկը և Մկների թագավորը) է, ինչպես և ֆիլմի գերմանական տարբերակում («Nussknacker und Mäusekönig»)։

Սյուժե խմբագրել

Կառքով, որը լծված էր ոսկե աքաղաղին, ուրբծննդյան Սանկտ Պետերբուրգ է գալիս վարպետ Դրոսելմեյերը իր հրաշալի խաղալիքների խանութով։ Նրանց հետևից գալիս են նաև Մկների թագավորը՝ Հաստ և Երկար անուններով մկների հետ։ Վարպետ Դրոսելմեյերը ման է գալիս աղջկա, որը կկարողանա օգնել Մարդուկ-Ջարդուկ դարձած արքայազնին։

Խանութ են ներս մտնում երկու երեխաներ՝ Մաշան և Նիկոլկան՝ հրապուրված զարմանալի խաղալիքներով։ Մաշան միանգամից տեսնում է Մարդուկ-Ջարդուկին, որից հետո վարպետ Դրոսելմեյերը ցույց է տալիս ոչ մեծ ներկայացում, որը պատմում էր կախարդված արքայազնի պատմությունը։ Նիկոլկան ծիծաղում է դյուրահավատ Մաշայի վրա, որը հավատում էր հեքիաթին և ցանկանում էր օգնել Մարդուկ-Ջարդուկին։ Վարպետ Դրոսելմեյերը Մարդուկ-Ջարդուկին նվիրում է Մաշային՝ հիշեցնելով, որ փրկել նրան կարելի է, եթե ուտի կախարդական Կրակատուկ ընկույզի միջուկը։

Գիշերը մկները, Մկների արքայի գլխավորությամբ ներս են մտնում Մաշայի սենյակ, որպեսզի գողանան Մարդուկ-Ջարդուկին և իրենք գտնեն կախարդական ընկույզը։ Բայց հենց այդ պահին խաղալիքները կենդանանում են։ Սկսվում է կռիվ մկների հետ, որոնց կանչել էր Միշիլդան։ Սակայն մկներին վախեցնում է Մաշայի ծնողների հայտնվելը, բայց դրա փոխարեն Երկարը և Հաստը տանում են Մարդուկ-Ջարդուկին։ Մաշան դուրս գալով սենյակից՝ վազում է նրանց հետքերով։ Միշիլդի Ստվերը փորձում է նրան վախեցնել, բայց նրան փրկում է Ոսկե աքաղաղը։ Մաշան Մարդուկ-Ջարդուկին գտնում է գերեզմանոցի դամբարանում, որտեղ Մկների թագավորը փորձում էր Մարդուկ-Ջարդուկից իմանալ, թե որտեղ է Կրակատուկը։ Արդյունքում ամեն ինչ վերջանում է հրդեհով, բայց Մաշան Մարդուկ-Ջարդուկին փրկում է։ Նա վազելով գնում է վարպետ Դրոսելմեյերի խանութ, որտեղ իմանում է Կախարդական երկրի մուտքի տեղը։ Նա փոքրացնում է Մաշային և ճանապարհ է դնում հայլիների միջոցով։ Բայց Մկների թագավորը առաջինն է հասնում պահարանին։

Այդ ժամանակ վարպետ Դրոսելմեյերը Մարդուկ-Ջարդուկին բանակ է տալիս, և նա ուտելիք է նետում մկների վրա, իսկ Մարդուկ-Ջարդուկը շեղում է Մկների թագավորին և գցում ոտնամանի մեջ։ Մկներից պրծնելուց հետո Մարդուկ-Ջարդուկը և Մաշան բարձրանում են պահարանիի վրա և սկսում են ման գալ մուտքը՝ չլսելով կանչող ձայները։ Ստվերը փորձում է խանգարել նրանց, բայց վարպետ Դրոսելմեյերը լուսավորում է նրանց ճանապարհը, և նրանք հասնում են դեպի երկիր մուտքին։ Նրանց հետևում է թագավորը և փորձում է խանգարել, բայց նորից Դրոսելմեյերը օգնում է նրանց։

Վերջապես նրանք հասնում են եղևնուն։ Սկսվում է Մարդուկ-Ջարդուկի և թագավորի կռիվը, իսկ Մաշան այդ ժամանակ փորձում է հասնել Կրակատուկին, բայց Ստվերը նրան խանգարում է։ Մաշային հաջողվում է լույսի օգնությամբ հաղթել Ստվերին։ Երբ Մարդուկ-Ջարդուկը վերցնում է ընկույզը, թագավորը Մաշային պատանդ է վերցնում։ Մաշան խնդրում է չլսել նրան, բայց Մարդուկ-Ջարդուկը տալիս է ընկույզը և թռնում է Մաշայի հետևից։ Թագավորը փորձում է երազանք պահել, բայց չի հասցնում։ Փորձելով կանգնեցնել ժամացույցը՝ նա կուլ է տալիս ընկույզը և ինքը դառնում Մարդուկ-Ջարդուկ։ Իսկ Մաշան սգում է Մարդուկ-Ջարդուկի համար և հայտնվում է հյուրասենյակում։

Նա իր ծնողների հետ գնում է պարահանդես, բայց շատ է տխուր։ Իսկ այդ ժամանակ վարպետ Դրոսելմեյերը փորձում է հանգստացնել Մարդուկ-Ջարդուկին, բայց նա անհանգստանում է Մաշայի համար։ Վարպետը ամեն ինչ հասկանում է և բացատրում է, որ ընկույզը միայն փորձություն էր։ Նա ուղարկում է Մարդուկ-Ջարդուկին Մաշայի մոտ, և նա դառնում է Արքայազն՝ դառնալով փայտից կենդանի։ Նա սկսում է պարել Մաշայի հետ, իսկ հետո խնդրում է կենդանի դարձնել իր ընկերներին։ Արդյունքում բոլոր տիկնիկները դառնում են մարդ։

Բոլորը երջանիկ են։ Մաշան և արքայազնը դուրս են վազում և տեսնում են, թե ինչպես է վարպետ Դրոսելմեյերը գնում։ Հրաժեշտի ժամանակ նա ասում է, որ ով ունի սիրող սիրտ, նրա համար հեքիաթը երբեք չի ավարտվում։ Նրա հետ նաև գնում են մկները՝ վերցնելով իրենց թագավորին։ Իսկ Միշիլդան սպառնում է որ ինչ էլ լինի Կրակատուկը կպատկանի իրեն։

Գործող դեմքեր և կատարողներ խմբագրել

  • Մարդուկ-Ջարդուկ - Եվգենի Միրոնով
  • Մաստեր Դրոսելմեյեր - Գեորգի Տարատորկին
  • Մաշա - Մարինա Ալեքսանդրովա
  • Նիկոլկա - Վադիմ Արոնով
  • Մկների թագավոր - Եֆիմ Շիֆրին
  • Հաստ (մուկ) - Յուրի Գալցև
  • Երկար (մուկ) - Ալեքսանդր Ժիգալկին
  • Միշիլդա, նրա Ստվերը և արքայազնի դայակը - Մարիա Արոնովա
  • Նիկոլկայի և Մաշայի հայրը - Գեորգի Տարատորկին
  • Նիկոլկայի և Մաշայի մայրը - Օլգա Օստրոումովա
  • Դարձակուհի Կլարա - Գալինա Կազանկինա
  • Արքայազնի սպասավորներ - Յուրի Վյազովսկի

Ստեղծողներ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Տատյանա Իլինա, Մայքլ Մորեր
  • Ռեժիսոր-բեմադրող՝ Տատյանա Իլինա
  • Ռեժիսորներ՝ Ալեքսեյ Շելմանով, Նատալիա Մալգինա և Վալերիա Ուգարովայի մասնակցությամբ
  • Բեմադրող-նկարիչներ՝ Պյոտր Կոտով, Իգոր Օլեյնիկով
  • Կոմպոզիտորներ՝ Ալեքսանդր Վարտանով, Յուրի Կասպարով
  • Հնչյունային օպերատոր՝ Վադիմ Կրուգլով
  • Մոնտաժի ռեժիսոր՝ Ալիս Բուաթար, Սերգեյ Մոտորին, Ալեքսեյ Շուգաև
  • Գծային պրոդյուսորներ՝ Սվետլանա Գավրիլովա, Գալինա Կազանկինա, Վերա Կոզլովա
  • Պրոդյուսերներ՝ Սվեն Էբելնգ, Հագեն Բերինգ, Հանս-Պյոտր Բաումհաուեր, Վլադիմիր Ռեպին
  • Երաժշտության ձայնագրում՝ «Մոսֆիլմ» կինոկոնցերն
    • Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
    • Դիրիժոր՝ Սերգեյ Սկրիպկա
    • երաժշտության ձայնագրման հնչյունային ռեժիսորներ՝ Վլադիմիր Վենգերովսկի, Ալեքսանդր Վոլկով
    • Երաժշտական խմբագիր՝ Միխաիլ Դերյուգին
  • Համակարգչային գրաֆիկ՝ «Animo» «Cambridge Animation System» ֆորմայով։

Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ։

Ֆիլմի ամերիկյան տարբերակի ռեժիսոր-բեմադրողը նույնպես Մայքլ Ջ․ Ջոնսոնն է։

Թողարկում էկրաններին խմբագրել

  • 2004 թվականի հոկտեմբերի 12 - ԱՄՆ (որպես «The Nutcracker and the Mouseking»)
  • 2004 թվականի դեկտեմբերի 2 - Գերմանիա (որպես «Nussknacker und Mäusekönig»)
  • 2004 թվականի դեկտեմբերի 3 - Ավստրիա (գերմանական տարբերակ)
  • 2004 թվականի դեկտեմբերի 9 - Շվեյցարիա (գերմանական տարբերակ)
  • 2005 թվականի հոկտեմբերի 7 - Լեհաստան
  • 2006 թվականի դեկտեմբերի 8 - Իսլանդիա

Մուլտֆիլմը թողարկվել է տեսասկավառակներով և DVD-ի տարբերակով (2004)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. http://www.animator.ru/db/?p=show_film&fid=6098
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Венжер Н. Я., Капков С. В. Animator.ru (ռուս.) — 2000.
  4. Internet Movie Database — 1990.
  5. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  6. Hnotubrjóturinn og Músakóngurinn (իսլ.) — 1997.
  7. «Аниматор.ру | Новости | Объявлен бюджет российского полнометражного анимационн...». www.animator.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  8. «Аниматор.ру | Новости | Сразу два отечественных полнометражных мультфильма выхо...». www.animator.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել