Մարդաստան

Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառ

Մարդաստան, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում։ Տեղադրվում է Մակու քաղաքից արևմուտք, Կոտուրի լեռների արևելյան ստորոտներում։ Ըստ երևույթին գավառը Մարդաստան է կոչվել այնտեղ բնակված Մարդ ցեղի անունով։ Մինչև Vդ. մտել է Մարդպետունիների տոհմի տիրույթների մեջ, ապա անցել է Արծրունիներին՝ պահպանելով նաև Մարդպետական անունը։ IX դարից Մարդաստանը հիշվում է որպես Արծրունիների երկրորդական տոհմածյուղերից մեկի կալված։ Նույն դարի վերջից Մարդաստանի Համբույրազան ավանը դարձել է եպիսկոպոսյան կենտրոն։ X դ. սկզբին այստեղ ճակատամարտ է տեղի ունեցել Վասպուրականի և Ատրպատականի զորքերի միջև։ 902 թվականին Վասպուրականը Գագիկ և Գուրգեն Արծրունիների միջև բաժանելիս՝ գավառը մտել է Գագիկի տիրույթների մեջ։ 1021 թ. Վասպուրական թագավորության անկումից հետո՝ Մարդաստանը ենթարկվել է սելրուկ-թուրքական, մոմղոլ-թաթարական և թուրքմենական ցեղերի ասպատակությունների թատերաբեմ։ 1502 թվականից մտել է Սեֆյան Իրանի կազմի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։