Մարգարտածաղիկ բազմամյա

բույսերի տեսակ
Մարգարտածաղիկ բազմամյա
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ցեղ Մարգարտածաղիկ
Տեսակ Մարգարտածաղիկ բազմամյա
Լատիներեն անվանում
Bellis perennis



Մարգարտածաղիկ բազմամյա, աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող ցածրաճ բազմամյա բույս, որն օգտագործվում է որպես երկամյա։ Տարածման շատ մեծ արեալ ունի․ հանդիպում է Մերձբալթիկայից մինչև սևծովյան ափեր ու Միջին Ասիա, որտեղ աճում է խոնավ մարգագետիններում ու անտառներում։

Նկարագրություն խմբագրել

Անցողուն բույս է՝ թիականման տերևների վարդակով։ Ամռան ընթացքում առաջանում է մեկ կամ մի քանի ծաղկակիրներ, որոնց յուրաքանչյուրի վրա կազմավորվում է մեկ ծաղկազամբյուղ։ Ծաղկում է գարնանը և ամռանը, հաճախ վեգետացիոն շրջանի ընթացքում անընդհատ։ Խողովականման ծաղիկները ոսկեդեղին են, լեզվականմանները՝ սպիտակ, վարդագույն կամ կարմիր։

Լավ է աճում ավազակավային, ստրուկտուրային, օրգանական նյութերով հարուստ հողերում։ Բարձր լեռնային շրջաներում, եթե ձյան ծածկոցը բացակայում է կամ աննշան է, ապա ուժեղ սառնամանիքների դեպքում մարգարտածաղիկը կարող է ցրտահարվել։

Բազմանում է սերմերով և թփի բաժանմամբ։ Ցանքը կատարում են հունիս-հուլիս ամիսներին, մարգերում կամ սառը ջերմոցներում։ Ծիլերը երևում են 1-2 շաբաթ հետո։ Սածիլները դաշտ են տեղափոխում օգոստոսին և տնկում ժապավեններով՝ 50 սմ հեռավորության վրա (ժապավենների միջև գծերի հեռավորությունը պետք է կազմի 25 սմ, իսկ շարքերինը՝ 15 սմ)։ Որպես միամյա ծաղկաբույս մշակելու դեպքում ցանքը կատարում են մարտին՝ ջերմոցում։ Սածիլները դաշտ են տեղափոխում ցանքից 40 օր հետո։ Օգտագործում են եզրաշերտերում, գորգային ձևավորումներում, քարապարտեզներում և ալպինարիաներում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Երևան, «Արևիկ», 1987