Մարգարիտ Բարանկիցե (ֆր.՝ Marguerite Barankitse, Maggy, 1957, Ռույիգի, Բուրունդի), ազգությամբ թութսի բուրունդիացի մարդասեր։

Մարգարիտ Բարանկիցե
Դիմանկար
Ծնվել է1957
ԾննդավայրՌույիգի, Բուրունդի
Քաղաքացիություն Բուրունդի
Մասնագիտությունիրավապաշտպան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmaisonshalom.org
 Marguerite Barankitse Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարգարիտի հայրը՝ Միշել Բարանկիցեն, 1962 թվականին մահացել է քաղցկեղից։ Մագիի պապը պահանջել է, որ մայրը երկու երեխաների ազգանունը փոխարինի հոր ազգանունով և «Habonimana»-ն («Աստված, ով հետևում է») դարձել է «Barankitse» («ինձ ուզում եք»)։ Տարրական դպրոցում ցուցաբերած բարձր առաջադիմության համար Մարգարիտին թույլատրել են շարունակել ուսումը։ 1970-1976 թվականներին սովորել է Բուժումբուրայի ավագ դպրոցում։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1979 թվականից՝ որպես ֆրանսերենի ուսուցիչ Ռույիգի քաղաքում[2]։ 1981 թվականին վերապատրաստման դասընթացներ է անցել Լուրդում, 1983 թվականին վերադարձել է Ռույիգի։ Վրդոհված այն հանգամանքից, որ գերազանց առաջադիմությամբ ուսանողները չեն կարողանում ավելի բարձր կրթություն ստանալ, նա հանդես է եկել բոլորի համար հավասար կրթության առաջարկով։ Իր գործունեության համար 1986 թվականին կանգնել է դատարանի առջև։ Իր տանը ընդունել է որբերի, ինչի համար համարվել է «դավաճան»։

 
Մարգարիտ Բարանկիցեին նվիրված նամականիշ[3]

Կրթաթոշակ ստանալով՝ 1988 թվականին մեկնել է Ֆրիբուր, մինչև 1990 թվականը ուսանել Բենեդիկտի դպրոցում, այնուհետև 1991 թվականին վերադարձել Ռույիգի և աշխատել որպես առաջնորադարանի քարտուղար։ Ուսումը ընդհատել է 6 ամսով՝ օգնելու քաղցկեղից տառապող մորը, ով մահացել է 1989 թվականին։

Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին ականատես է եղել մարդկանց դաժան սպանությունների և որոշել է 25 երեխաների ապահովել սննդով և ապաստանով։ Եվրոպացի, բուրունդիացի ընկերների օգնությամբ ստեղծել է աջակցության ցանց։ 1994 թվականի մայիսին Ռույիգիի հռոմեական կաթոլիկ եպիսկոպոս Ժոզեֆ Մդուհիրուբուսան[4] համաձայնվել է նախկին դպրոցը վերածել երեխաների համար ապաստանի, որն անվանվել է «Maison Shalom» («Խաղաղության տուն»)։

2009 թվականի հունիսին Լյուքսեմբուրգի դքսուհի Մարիա Թերեզան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հարցերով փաստաբանը, Բուրունդի կատարած այցի ժամանակ այցելել է «Խաղաղության տուն»[5]։ 2011 թվականի հոկտեմբերին դքսուհու աջակցությամբ Մարգարիտ Բարանկիցեն Լյուքսեմբուրգում կազմակերպել է լուսանկարների ցուցահանդես՝ օգնելու «Խաղաղության տանը»։

Ակտիվ գործունեություն է ծավալել նաև Բուտեզի և Գիզուրու քաղաքներում, այնտեղ ևս հիմնել է մանկական ապաստաններ։ 2004 թվականին օժանդակություն է ցուցաբերել շուրջ 20,000 երեխաների[6][7]։

2017 թվականին մայիսի 26-ին Երևանում մարվել և շրջանառության մեջ է դրվել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե» թեմային նվիրված նամականիշը[8]։

Մրցանակներ խմբագրել

  • «Մարդու իրավունքների մրցանակ» ֆրանսիական կառավարության կողմից, 1998
  • «Հյուսիս-հարավ մրցանակ» Եվրախորհրդի կողմից, 2000
  • «Երեխաների համաշխարհային մրցանակ» երեխաների իրավունքների պաշտպանության համար, 2003
  • «Խիզախության ձայն» մրցանակ Փախստական կանանց և երեխաների հարցերով Կանանց կոմիտեի կողմից, 2004
  • «Նանսենի մրցանակ», 2004
  • «Օպուս մրցանակ», 2008
  • «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ», 2008
  • 2011 թվականի նոյեմբերի 24-ին Մարգարիտ Բարանկիցեն[9] Քոֆի Անանից ստացել է «Կոնֆլիկտի կանխարգելման մրցանակ»[10] (մրցանակը տրամադրում է «Շիրակ հիմնադրամը», գործարկվել է 2008 թվականից Ֆրանսիայի նախագահ (1995-2007) Ժակ Շիրակի կողմից)
  • «Ավրորա» մրցանակի հավակնորդ, 2016[11]
  • «Ավրորայի» առաջին մրցանակակիր, 2016[12][13]

Մեջբերումներ Մարգարիտ Բարանկիցեից խմբագրել

  Ես աշխարհի քաղաքացի եմ, ես մեծ ընտանիքի՝ ամբողջ մարդկության մասն եմ[14]։  
  Սերը վեր է բոլոր արգելքներից։ Նույնիսկ եթե մենք ոչինչ չունենք, մենք կարող ենք պարգևել խինդ ու քնքշանք։  
  Հայերը մարդիկ են, որոնք ի վիճակի եղան վերակառուցել իրենց հայրենիքը, նրանք իրոք արժեքներ ունեցող ազգ են։ Սերունդը, որը ողբերգություն է վերապրել, կարող է պետություն ստեղծել[15]։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Marguerite Barankitse Awarded Inaugural Aurora Prize for Awakening Humanity
  2. La Fondation Chirac honore Marguerite Barankitse, « l’ange du Burundi»
  3. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե
  4. Bishop Joseph Nduhirubusa
  5. «Grand Duchess Maria Teresa of Luxembourg visits Burundi». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  6. Maggy, 40 ans, Burundaise, recueille des orphelins hutus et tutsis. Elle risque sa vie, mais se dit choisie par Dieu. La folle Ruyigi
  7. Burundi: les "Princesses des enfants" s'inquiètent pour la paix
  8. «Թողարկվել է նամականիշ՝ նվիրված 2016 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին». mtcit.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  9. «Marguerite Barankitse, Laureate of the 2011 the Fondation Chirac Prize». Fondation Chirac. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  10. «Video: Marguerite Barankitse, 2011 Laureate of the Fondation Chirac Prize». Fondation Chirac. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  11. Հայտնի են «Ավրորա» մրցանակի հավակնորդները
  12. Մարգարիտ Բարանկիցեն՝ «Ավրորայի» դափնեկիր
  13. George Clooney, Co-Chair of the Selection Committee, presents the $1 million Aurora Prize to Marguerite Barankitse at ceremony in Yerevan, Armenia
  14. Սիրո կանչ
  15. «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր. Հայերը մեզ սովորեցնում են ոտքերի վրա կանգնած մնալ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտ Բարանկիցե» հոդվածին։