Մարգարիտա Ցարֆատի (իտալ.՝ Margherita Sarfatti, ապրիլի 8, 1880(1880-04-08)[1][2][3][…], Վենետիկ, Իտալիա[4] - հոկտեմբերի 30, 1961(1961-10-30)[1][2][3][…], Կավալասկա, Կոմո, Լոմբարդիա, Իտալիա[4]), իտալացի քաղաքական գործիչ, լրագրող և արվեստաբան։

Մարգարիտա Ցարֆատի
իտալ.՝ Margherita Sarfatti
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1880(1880-04-08)[1][2][3][…]
ԾննդավայրՎենետիկ, Իտալիա[4]
Մահացել էհոկտեմբերի 30, 1961(1961-10-30)[1][2][3][…] (81 տարեկան)
Մահվան վայրԿավալասկա, Կոմո, Լոմբարդիա, Իտալիա[4]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մայրենի լեզուիտալերեն
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, լրագրող, գրական սալոնի տեր, կենսագիր և արվեստագետ
ԱմուսինCesare Sarfatti?
ԿուսակցությունԻտալիայի սոցիալիստական կուսակցություն
ԵրեխաներRoberto Sarfatti?
 Margherita Sarfatti Վիքիպահեստում

Բենիտո Մուսոլինիի գործընկերը, սիրուհին և կենսագիրը։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1880 թվականի ապրիլի 8-ին Վենետիկում` Էմմա Լևի և Ամեդեո Գրասինիի հարուստ և տոհմիկ ընտանիքում։ Նրա պապը և հայրը սովորել են Պադուանսկի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, նրանք մեծ դեր են խաղացել երկրի ստեղծման գործում և ստացել են ասպետի կոչում։ Ամեդեո Գրասինին, չնայած իր հրեական ծագմանը, ամուսնացել էր կաթոլիկ կնոջ հետ և ընկերացել քահանա Ջուզեպե Սարտոյի հետ, որը հետագայում դարձավ Հռոմի պապ` Պիոս X[5]:

Մարգարիտան ընտանքի չորրորդ երեխան էր[6]։ Նա սիրում էր սովորել և արդեն 10 տարեկանում սահուն խոսում էր ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն։ 12 տարեկանում նա սկսել է հավաքել նկարներ, հետո նրա ծնողները թույլ են տվել, որ նա ինքնուրույն մասնակցի աճուրդների[7]։ 14 տարեկանում Մարգարիտան սկսել է ուսումնասիրել պատմություն և արվեստ իր երեք անձնական ուսուցիչների հետ։ Նրա վրա առանձնահատուկ ազդեցություն է ունեցել Անտոնիո Ֆրադելոտոն, որը հետագայում հիմնեց հայտնի վիեննական Բիենալեն[8]։

1898 թվականին նա ամուսնացել է փաստաբան և սոցիալիստ Չեզարե Ցարֆատիի հետ, նրանք միասին միացել են Սոցիալիստական կուսակցությանը և դարձել հայտնի ակտիվիստներ։ 1900 թվականի մայիսին ծնվել է նրանց որդին` Ռոբերտոն[9]։ 1902 թվականին ընտանիքը տեղափոխվել է Միլան[10]։ Այնտեղ նա այցելում էր Սոցիալիստական կուսակցության առաջնորդներից մեկի` ռուս ուղղափառ մարքսիստ Աննա Կուլիշովայի սրահը։ Այդ սրահ գալիս էին բազմաթիվ նկարիչներ, գրողներ և բանաստեղծներ։ Այդ բանաստեղծներից Ումբերտո Բոչոնին դարձել է Մարգարիտայի առաջին սիրեկանը, վերջինս կարողացել է այդ կապը խնամքով թաքցնել ամուսնուց[11]։

Սոցիալիստների աջակցությամբ Չեզարեն հաղթում է Միլանի քաղաքապետարանի ընտրություններում[12], իսկ 1906-ին նա դառնում է Իտալիայի սիոնիստական ֆեդերացիայի միլանյան մասնաճյուղի նախագահ[13]։ Մարգարիտան այս ժամանակահատվածում լրագրությամբ էր զբաղված «Avanti!» սոցիալիստական թերթում, որտեղ հրապարակում է արվեստի պատմության քննադատություններ։ 1909 թվականին ծնվում է Մարգարիտայի աղջիկը` Ֆյամետտան[14]։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Չեզարեն, ապա Մարգարիտան, գործել են ի պաշտպանություն ռազմական գործողությունների, ի տարբերություն Սոցիալիստական կուսակցության, որը հավատարիմ էր պացիֆիզմի գաղափարախոսությանը[15]։ Նրանց որդին` Ռոբերտոն, 17 տարեկանում կամավոր գնում է պատերազմ և 1918 թվականին զոհվում ճակատում[16]։

Մարգարիտան Մուսոլինիի հետ հանդիպել է, երբ 1912 թվականի վերջին նշանակվում է «Avanti!» թերթի գլխավոր խմբագիր։ Նրանց շփումը գնալով շատանում է, ինչն էլ հետագայում հանգեցնում է սիրո[17]։ Մոսոլինիի քույրը` Էդվիգեն, իր հուշերում գրել է. «Բենիտոյի սերն այդ կնոջ հանդեպ շատ խորն էր… Մարգարիտան փոխել էր նրա բնավորության հոգեբանական և զգացմունքային բնույթը»[18]։

Հետագայում Մարգարիտան դառնում է Մուսոլինիի մերձավոր համախոհներից մեկը, գրում էր նրան քաղաքական ելույթները և պատրաստում է դեպի Հռոմ երթին։ Նրան անվանել են «իտալական ֆաշիզմի հրեական մայր»[19][20][21]։ 1925 թվականին Անգլիայում և ԱՄՆ-ում Մարգարիտան հրապարակում է «Բենիտո Մուսոլինիի կյանքը» գիրքը։ Իտալական հրատարակությունը տպագրվել է «Դուչե» խորագրի ներքո։ Գիրքը հսկայական հաջողություններ է ունենում, թարգմանվում է 18 լեզուներով՝ Մուսոլինիին դարձնելով աշխարհահռչակ[22]։

Պատամաբան Սիմոն Ուրսոն գրում է, որ Ցարֆատին, ինչպես և Մուսոլինին, իր սոցիալիստական հայացքները փոխել է ֆաշիստականի, և դարձել է ավելի ուժեղ ֆաշիստ, քան դուչեն՝ չնայած իր ծագմանը։ Պատմաբան Ջորջիո Ֆաբրեի կարծիքով՝ մինչ Մուսոլինիի հետ հանդիպումը Ցարֆատին իր հոդվածներում արդեն իսկ նշել էր ասիացիների և սևամորթների ստորադաս, «անհավասար լինելու» մասին[23]։

Աստիճանաբար վատթարանում են Մուսոլինիի հետ հարաբերությունները, սիրուհու դերի համար հայտնվում են շատ ավելի երիտասարդ թեկնածուներ, իսկ դուչեի համախոհները դեմ էին այն ազդեցությանը, որը թողնում էր հրեուհին և վերջիվերջո համոզում են հրաժարվել նրանից[23]։ Մոսոլինիի հետ բաժանումից հետո Իտալիայում սկսվում է հակահրեական ռեպրեսիան, որը պատճառ է դառնում՝ արգելելու հրապարակել մշակութային թեմաներով հոդվածներ, նա տեղափոխվում է Լատինական Ամերիկա և պատերազմի ավարտից հետո կրկին հաստատվում Իտալիայում։ Մահացել է 1961 թվականի հոկտեմբերի 30-ին Իտալիայի հյուսիսում` Կավալասկա քաղաքում։

Հայտնի է, որ նա Մոսոլինիից ունեցել է ավելի քան 1000 նամակ, սակայն դրանցից և ոչ մեկը երբեք չի հրապարակվել և գտնվելու վայրն էլ անհայտ է մնում[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. Լազարիս, 2000, էջ 10-11
  6. Լազարիս, 2000, էջ 8
  7. Լազարիս, 2000, էջ 11
  8. Լազարիս, 2000, էջ 13-14
  9. Լազարիս, 2000, էջ 28-30
  10. Լազարիս, 2000, էջ 30-32
  11. Լազարիս, 2000, էջ 48
  12. Լազարիս, 2000, էջ 49
  13. Լազարիս, 2000, էջ 50-51
  14. Լազարիս, 2000, էջ 59
  15. Լազարիս, 2000, էջ 83, 90
  16. Լազարիս, 2000, էջ 97
  17. Լազարիս, 2000, էջ 60-62
  18. Լազարիս, 2000, էջ 103
  19. Saviona Mane. The Jewish mother of Fascism(անգլ.) // Haaretz : newspaper. — 6 July, 2006.
  20. Mussolinis Femme-Fatale, New York Review of Books, July 15, 1993 (անգլ.)
  21. Margherita G. Sarfatti, Benito Mussolini. The Life of Benito Mussolini. — Kessinger Publishing, 2004. — 368 p. — ISBN 9781417939626
  22. Լազարիս, 2000, էջ 152-154
  23. 23,0 23,1 Сабиа Меана. Еврейская мама итальянского фашизма
  24. Լազարիս, 2000, էջ 218

Գրականություն խմբագրել

  • Лазарис В. Три женщины. — Тель-Авив: Ладо, 2000. — С. 7-220. — 622 с.
  • Cannistraro, Philip, and Brian R. Sullivan. Il Duce’s Other Woman: The Untold Story of Margherita Sarfatti, Mussolini’s Jewish Mistress, 1993. ISBN 0-688-06299-7
  • Urso, Simona. Margherita Sarfatti. Dal mito del Dux al mito americano, 2003. ISBN 88-317-8342-4
  • Wieland, Karin. Die Geliebte des Duce. Das Leben der Margherita Sarfatti und die Erfindung des Faschismus, 2004. ISBN 3-446-20484-9
  • Sarfatti,Margherita. The Life of Benito Mussolini, 1925; 2004. ISBN 1-4179-3962-1
  • Gutman, Daniel. El amor judío de Mussolini, 2006. ISBN 987-603-017-5
  • Liffran, Françoise. Margherita Sarfatti, L'égérie du duce, Biography, 2009. ISBN 978-2-02-098353-2
  • Philip V. Cannistraro, Brian R. Sullivan. Il Duce's Other Woman. — William Morrow & Co, 1993. — 685 p. — ISBN 978-0688062996

Արտաքին հղումներ խմբագրել

  • The Jewish mother of Fascism (pg. 1) by Saviona Mane in Haaretz
  • The Jewish mother of Fascism (pg. 2) by Saviona Mane in Haaretz
  • Mussolinis Femme-Fatale, New York Review of Books, July 15, 1993
  • Paolo Colussi. «Margherita Sarfatti e il "Novecento"» (իտալերեն). storiadimilano.it. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա Ցարֆատի» հոդվածին։