Մարգարիտա Բորիսովնա Տերեխովա (ռուս.՝ Маргарита Борисовна Терехова, օգոստոսի 25, 1942(1942-08-25)[1], Turinsk, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական դերասանուհի, թատրոնի և կինոյի ռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1996), ԽՍՀՄ Պետական մրցանակի (1989) և Վասիլև եղբայրների անվան ՌԽՖՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1979)[2]:

Մարգարիտա Տերեխովա
Ծնվել էօգոստոսի 25, 1942(1942-08-25)[1] (81 տարեկան)
ԾննդավայրTurinsk, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՈւզբեկստանի ազգային համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, թատերական ռեժիսոր և կինոռեժիսոր
Ամուսին(ներ)Vyacheslav Butenko? և Sava Hashamov?
Երեխա(ներ)Anna Terekhova?
Պարգևներ և մրցանակներ
Պատվո շքանշան
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ ԽՍՀՄ պետական մրցանակ և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Մարգարիտա Տերեխովան ծնվել է Սվերդլովսկի մարզի Տուրինսկ քաղաքում՝ տեղի դրամատիկական թատրոնի դերասանների ընտանիքում։ Ավելի ուշ նրանց ընտանիքը տեղափոխվել է Ուզբեկստան։ Դպրոցն ավարտելուց հետո, 1959 թվականին ընդունվել է Տաշքենդի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ և երկու տարի սովորելուց հետո հեռացել է համալսարանից ու մեկնել Մոսկվա։ Այնտեղ ընդունվել է Մոսխորհրդի անվան թատրոնին կից Յուրի Զավադսկու դպրոց-ստուդիան[3]։ 1964 թվականին, ավարտելով, որպես դերասանուհի աշխատանքի է անցել Մոսխորհրդի անվան թատրոնում։

Վերը նշված թատրոնի բեմում նրա խաղացած դերերից են՝ Կլեոպատրա (Բեռնարդ Շոուի «Կեսար և Կլեոպատրա», 1964 թ.), Մարի (Հայնրիխ Բյոլի «Ծաղրածուի աչքերով», 1968 թ.), Սոնյա (Ֆեոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ», 1971 թ.), Ելիզավետա (Լեոնիդ Զորինի «Թագավորական որս», 1977 թ.) և այլն։

1965 թվականին առաջին անգամ նկարահանվել է կինոյում՝ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» կինոնկարում կատարելով Տանյայի դերը։ Նրա հաջորդ, առավել հայտնի ֆիլմերից են՝ «Ալիքների վրայով վազողը» (1967 թ.), «Բելոռուսական կայարան» (1970 թ.), «Հայելի» (1974 թ.) և այլ ֆիլմեր։ Մարգարիտա Տերեխովան հատկապես մեծ ճանաչում ձեռք բերեց «Շունը դեզի վրա» (1977 թ.), «Դ՛Արտանյանը և երեք հրացանակիրները» (1978 թ.) և «Բարեպաշտ Մարթան» (1980 թ.) երաժշտական հեռուստաֆիլմերում խաղացած դերերով։

2005 թվականին, որպես սցենարիստ և ռեժիսոր, հանդես է եկել Անտոն Չեխովի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Ճայը» կինոնկարով, որտեղ կատարել է Իրինա Արկադինայի դերը։ Այդ նույն թվականից, հիվանդության պատճառով նա այլևս չի խաղացել ոչ թատրոնում և ոչ էլ կինոյում[4][5]։ Ըստ նրա երեխաների, դերասանուհին խնդիրներ ունի հիշողության հետ[6] և տառապում է Ալցհայմերի հիվանդությամբ[7][8]։

2012 թվականին, դերասանուհու 70-ամյակի կապակցությամբ, նրան շնորհվել է դիպլոմ՝ «Բոլոր ժամանակների դերասանուհի» և պատվավոր մրցանակ՝ կինեմատոգրաֆում ունեցած ներդրումների համար[9][10]։

Անձնական կյանք խմբագրել

Մարգարիտա Տերեխովայի առաջին ամուսինը Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վյաչեսլավ Բուտենկոն էր (1964-1967 թթ.): Երկրորդ անգամ ամուսնացել է Բուլղարիայի ժողովրդական արտիստ Սավա Խաշիմովի հետ (1967-1969 թթ.): Դերասանուհու երրորդ ամուսինը ռեժիսոր Գեորգի Գավրիլովն էր (1980-1995 թթ.):

Մարգարիտա Տերեխովայի դուստրը դերասանուհի Աննա Տերեխովան է, իսկ որդին՝ դերասան, նկարիչ Ալեքսանդր Տերեխովը[11][12]։ Պաշտոնապես նրա որդու հայրը Գեորգի Գավրիլովն է, սակայն մամուլում հաճախ հաղորդվում է, որ Ալեքսանդրի հայրը տաջիկ գործարար և քաղաքական գործիչ Սայֆիդդին Տուրաևն է[13]։ Վերջինս հերքում է այդ փաստը[14][15], սակայն «Ճայը» ֆիլմում Ալեքսանդրը նկարահանվել է Տուրաև ազգանունով։

Մարգարիտա Տերեխովան ունի ազնվականական ծագում և լեհական արմատներ[16]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1965 Բարև, ես եմ - Տանյա
1967 Ալիքների վրայով վազողը Бегущая по волнам (Бягаща по вълните) Բիչե Սենիել, Ֆրեզի Գրանտ
1967 Եվ այս շուրթերը, և աչքերը կանաչ... И эти губы, и глаза зелёные… Ջոան
1969 Հրեշտակի փողոցը Улица Ангела Լինա
1970 Բելոռուսական կայարան Белорусский вокзал Նատաշա Շիպիլովա
1972 Մենախոսություն Монолог Տասյա
1972 Չորրորդը Четвёртый Քեթ
1972 Իմ կյանքը Моя жизнь Մաշա Դոլժիկովա
1973 Մանկություն, դեռահասություն, պատանեկություն Детство. Отрочество. Юность Նատալյա Նիկոլաևնա
1974 Սերգեևը փնտրում է Սերգեևին Сергеев ищет Сергеева Տանյա
1974 Հայելի Зеркало մայր, Նատալյա
1975 Մնացած ողջ կյանքի համար На всю оставшуюся жизнь ուսուցչուհի Ֆաինա
1975 Ռիկի-Տիկի-Տավի Рикки-Тикки-Тави Մարգրեթ Լոուսոն
1975 Վստահություն Доверие Ալեքսանդրա Կոլոնտայ
1975 Ադամանդներ պրոլետարիատի դիկտատուրայի համար Бриллианты для диктатуры пролетариата Վերա
1976 Կապույտ թռչունը Синяя птица (The Blue Bird) Կաթ
1976 Քանի դեռ կանգուն են լեռները Пока стоят горы Կատյա Շալագինա
1976 Ցերեկային գնացք Дневной поезд Վերա Կարցևա
1977 Ով կմեկնի Տրուսկավեց Кто поедет в Трускавец Նե
1977 Շունը դեզի վրա Собака на сене Դիանա, կոմսուհի դը Բելֆլոր
1977 Մայրիկ, ես ողջ եմ Мама, я жив (Mama, ich lebe) Սվետլանա
1978 Խաղացողները Игроки Ադելաիդա Իվանովնա
1978 Երեխաներն ինչպես երեխաներ Дети как дети Վերա
1978 Դասացուցակ՝ վաղը չէ, մյուս օրվա համար Расписание на послезавтра Անտոնինա Սերգեևնա
1978 Արագիլը Аист Դորինա
1978 Դ՛Արտանյանը և երեք հրացանակիրները Д’Артаньян и три мушкетёра Միլեդի Վինտեր
1979 Տղամարդիկ և կանայք Мужчины и женщины Նադեժդա Սերգեևնա
1979 Սանտա Էսպերանսա Санта Эсперанса Իզաբել
1980 Բարեպաշտ Մարթան Благочестивая Марта դոնյա Մարթա
1980 Ասպետ դը Գրիյոյի և Մանոն Լեսկոյի պատմությունը История кавалера де Гриё и Манон Леско Մանոն Լեսկո
1980 Էդվին Դրուդի գաղտնիքը Тайна Эдвина Друда Ելենա Լանդլես
1982 Եկ ամուսնանանք Давай поженимся Ելենա Վորոնովա
1982 Ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել Всё могло быть иначе Դարինա Սանդու
1982 Կապույտ գիշերներից այն կողմ За синими ночами Օլգա Նիկոլաևնա
1983 Դժբախտ լինել չեմ ցանկանում Не хочу быть несчастливым կին
1985 Ռուսիան ի սկզբանե Русь изначальная կայսրուհի Թեոդորա
1988 Այլախոհը Диссидент խմբագիր
1989 Այն Оно Անելկա Լյադոխովսկայա
1989 Հայր մեր Отче наш կինը երեխայի հետ
1990 Կոտրված լույս Сломанный свет Կատյուշա
1990 Միայն խելագարների համար Только для сумасшедших Ռիտա
1990 Աշխարհի կենտրոնում Посредине мира Արսենի Տարկովսկու մայրը, Անդրեյ Տարկովսկու մայրը, Աննա Ախմատովա, Մարինա Ցվետաևա
1991 Իվան Ֆեոդորով Иван Фёдоров (Откровение Иоанна Первопечатника) Անաստասյա Սադովսկայա
1994 Արգելված պտուղ Запретный плод (Забраненият плод) -
1995 Արահետ Тропа մորաքույր
2005 Ճայը Чайка Իրինա Արկադինա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Королева экрана отмечает юбилей // 7 дней, 25 августа 2012
  3. «Маргаритa Тереховa». ВокругТВ. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
  4. «Болезнь Маргариты Тереховой». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  5. Маргарита Терехова: «Сын перестал разговаривать со мной»
  6. Абре Майя (24.08.2017). «Дочь Маргариты Тереховой: Маму лечат фильмы, где она снималась».
  7. [1] Արխիվացված 2018-06-27 Wayback Machine/ Болезнь Альцгеймера у знаменитостей]
  8. Gazeta.ru, 17 декабря 2018. «Одна из поздних стадий»: сын рассказал о здоровье Тереховой
  9. Маргарита Терехова получила первый за свою кинокарьеру приз(չաշխատող հղում) // m.news.mail.ru, 24 августа 2012
  10. Больную Маргариту Терехову коллеги довели до слёз
  11. Маргарита Терехова: «Я не буду до конца своих дней актрисой»
  12. Терехов (Тураев) Александр
  13. Мистическая женщина. 25 августа - 75 лет Маргарите Тереховой // Российская газета Неделя. — 2017. — № 189. — С. 33.
  14. «Сайфиддин Тураев отрицает отцовство сына Маргариты Тереховой». Радио Озоди. 1 августа, 2014.
  15. Шаблинская О. (25 августа 2017). ««Расплата за славу». Одиночество миледи Маргариты Тереховой». Аргументы и факты. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  16. Маргарита Терехова. Из первых уст. М., 2013
  17. Указ Президиума Верховного Совета РСФСР от 31 декабря 1976 года «О присвоении почётных званий РСФСР работникам кинематографии»
  18. 18,0 18,1 Королева экрана отмечает юбилей - 7Дней.ру
  19. Указ Президента Российской Федерации от 22 ноября 1996 года № 1481 «О награждении государственными наградами Российской Федерации»
  20. https://www.oblgazeta.ru/society/29881/ В Туринске появилась суперзвезда отечественного кино
  21. http://turinsk.midural.ru/article/show/id/90 Почетные граждане Туринска и Туринского района Свердловской области
  22. https://www.e1.ru/news/spool/news_id-475318.html «Никто не довёз меня до Туринска»: зачем Маргарита Терехова всю жизнь рвалась в уральский городок
  23. Указ Президента Российской Федерации от 19 января 2013 года № 33 «О награждении государственными наградами Российской Федерации»
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա Տերեխովա» հոդվածին։