Մարգարետ Մեյեր

բրիտանացի մաթեմատիկոս

Մարգարետ Թեոդորա Մեյեր (անգլ.՝ Margaret Theodora Meyer, հայտնի է նաև որպես Մոդ Մեյեր[3], սեպտեմբեր 1862, Ստրաբան, County Tyrone, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - հունվարի 27, 1924(1924-01-27), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի մաթեմատիկոս։ Եղել է մաթեմատիկական ուսումնասիրությունների առաջին ղեկավարներից և Լոնդոնի մաթեմատիկական ընկերության առաջին անդամներից մեկը[4]։ 1916 թվականին եղել է առաջին կինը, որն ընտրվել է Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերության անդամ[5]։

Մարգարետ Մեյեր
Ծնվել էսեպտեմբեր 1862
Ստրաբան, County Tyrone, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Մահացել էհունվարի 27, 1924(1924-01-27) (61 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ և ակադեմիկոս
Հաստատություն(ներ)Գիրթոն քոլեջ և Notting Hill and Ealing High School?
ԱնդամակցությունԲրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն[2], Լոնդոնի մաթեմատիկական ընկերություն[2] և Ladies' Alpine Club?
Ալմա մատերԳիրթոն քոլեջ (1882) և Հյուսիսային Լոնդոնի կոլեգիալ դպրոց (1879)
Տիրապետում է լեզուներինանգլերեն
ՀայրTheodore Jonas Meyer?

Կենսագրություն խմբագրել

Մեյերը ծնվել է 1862 թվականին[6] Իռլանդիայի Ստրաբան քաղաքում՝ պրեսբիտերական առաջնորդ Թեոդոր Ջոնահ Մեյերի և նրա կնոջ Ջեյն Էնի ընտանիքում։ Նրա ավագ եղբայրը՝ Սըր Ուիլյամ Սթիվենսոն Մեյերը, եղել է Հնդկաստանի առաջին բարձրագույն հանձնակատարը[5]։ Մեյերն իր մանկության մեծ մասն անցկացրել է Իտալիայում։ Նա հաճախել է Հյուսիսային Լոնդոնի քոլեջի աղջիկների դպրոց, այնուհետև 1879 թվականին ընդունվել է Քեմբրիջի Գիրտոն քոլեջ, որը, 1882 թվականին ավարտելով, դարձել է մաթեմատիկայի 15-րդ «wrangler»-ը։ 1907 թվականին նա Դուբլինի Թրինիթի քոլեջից ստացել է մագիստրոսի աստիճան[7]։

1882-1888 թթ. դասավանդել է Լոնդոնի Նոտինգ-Հիլ ավագ դպրոցում, այնուհետև Գիրտոն քոլեջում շուրջ 30 տարի եղել է մաթեմատիկայի դասախոս։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեյերը բրիտանական պատերազմական գրասենյակի համար զբաղվել է հաշվապահական աշխատանքով։ 1918 թվականին նա հրաժարվել է քոլեջի աշխատանքից և աշխատել Բրիտանիայի օդային նախարարության համար, որը զբաղվում էր օդանավերի նախագծման և շինարարության հարցերով[5]։

Մեյերը հետաքրքրվում էր աստղագիտությամբ, քանի որ իր գիտական աստիճանն առնչվում էր մաթեմատիկական աստղագիտությանը։ Այդ թեմայով նա իրականացրել է մի շարք չհրապարակված աշխատանքներ։ 1916 թվականին Մեյերն առաջին կինն էր, որն ընտրվեց Բրիտանական թագավորական տիեզերական ընկերության կազմում[5]։

Այլ գործունեություն խմբագրել

Մեյերը փորագրել է և ուսանողներին սովորեցրել է փորագրել Գիրթոնի քոլեջի մատուռի խորանի կաղնու վահանակի վրա[7]։ Նա սիրում էր լեռնագնացություն և եղել է Կանանց ալպինիստական ակումբի անդամ, ավելի ուշ՝ նախագահ[8]։

Մահ խմբագրել

Մեյերը մահացել է 1924 թվականին, երբ հեծանվով ընթանալիս բախվել է ավտոբուսին[6]։ Իր կտակում նա 2000 £sd է ժառանգել Գրիտոն քոլեջին՝ օգնելու մաթեմատիկայի բնագավառի կին ուսանողներին[9], լրացուցիչ 1000 £sd և մաթեմատիկական գրքերի հավաքածու[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 English Wikipedia community Wikipedia — 2001.
  2. 2,0 2,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  3. The Observatory: A monthly review of astronomy, Volumes 47-48. Taylor and Francis. 1924. էջ 99.
  4. «London Mathematical Society History». London Mathematical Society. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Creese, Mary R. S. (2009 թ․ հոկտեմբեր). «Meyer, Margaret Theodora (1862–1924)». Oxford Dictionary of National Biography. Oxford University Press. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. 6,0 6,1 «Re Margaret Theodora Meyer, Deceased» (PDF). The London Gazette. 1926 թ․ մայիսի 4. էջ 3054. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. 7,0 7,1 7,2 Stephen, Barbara (2010 թ․ հունիսի 17). Girton College 1869–1932. Cambridge University Press. էջեր 186–187. ISBN 978-1-108-01531-8. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. «Ladies Alpine Club Archive». The Alpine Club. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
  9. «Obituary Notices : Fellows : Meyer, Margaret Theodora». Monthly Notices of the Royal Astronomical Society. London: Royal Astronomical Society/Weldon & Wesley. 85: 314–315. 1925 թ․ փետրվար. Bibcode:1925MNRAS..85R.314.. doi:10.1093/mnras/85.4.314. provided by SAO/NASA Astrophysics Data System (ADS) and published at Digital Library for Physics and Astronomy operated by Smithsonian Astrophysical Observatory (SAO).