Մարգարետ Համիլթոն (գիտնական)

Մարգարետ Հեֆիլդ Համիլթոն (անգլ.՝ Margaret Heafield Hamilton, օգոստոսի 17, 1936(1936-08-17)[1], Paoli, Ինդիանա, ԱՄՆ[2][8]), ինֆորմատիկայի ասպարեզի ամերիկացի գիտնական, համակարգային ինժեներ և կին բիզնեսմեն։ Նա եղել է ՄՏՀ լաբորատորիայի ծրագրային տեխնիկական բաժնի տնօրեն, որը զբաղվել է «Ապոլլոն» ծրագրի ապահովությամբ[9]։ 1986 թվականին նա դարձել է Համիլթոն Տեխնալոգիաներ ընկերության հիմնադիր տնօրենը Քեմբրիջում, նահանգ Մասսաչուսեթս։ Ընկերությունը մշակել է համընդհանուր լեզվական համակարգ, որի հիմքում ընկած է իր նախաքննական զարգացման պարադիգմը (DBTF) ՝ համակարգերի և ծրագրային ապահովման ձևավորման համար[10]։

Մարգարետ Համիլթոն
անգլ.՝ Margaret Hamilton
Ծնվել էօգոստոսի 17, 1936(1936-08-17)[1] (87 տարեկան)
Paoli, Ինդիանա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, մաթեմատիկոս, ճարտարագետ և գործարար
Հաստատություն(ներ)ՆԱՍԱ[2], Չարլզ Սթարք Դրեյփերի լաբորատորիա, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համակարգչային գիտության և արհեստական բանականության լաբորատորիա և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[2]
Գործունեության ոլորտինֆորմատիկա[2]
Ալմա մատերԷրլհեմ Քոլեջ (1958)[3] և Միչիգանի համալսարանի գրականության, գիտության և արվեստի քոլեջ
Պարգևներ
 Margaret Hamilton (scientist) Վիքիպահեստում

Համիլթոնը հրապարակել է ավելի քան 130 գիտական աշխատանք, աշխատել և զեկուցել է 60 նախագծերի և վեց հիմնական ծրագրերի մասին, որոնցում նա մասնակցել է։ Նա այն մասնագետներից է, ում անվան հետ են կապում «Ծրագրային ապահովման մշակում» տերմինի առաջացումը։

2016 թվականի նոյեմբերի 22-ին Համիլթոնը իր ՆԱՍԱ-ի լուսնային ծրագրի համար գրատախտակի ծրագրաշարի մշակմանը աշխատանքի համար Բարաք Օբամայից ստացել է նախագահական ազատության շքանշան։

Վաղ կյանք խմբագրել

Մարգարետ Հեֆիլդը ծնվել է Ինդիանա նահանգի Պաոլի քաղաքում՝ Քենեթ և Ռուտ Էսթեր Հեֆիլդի ընտանիքում[11]։ 1954 թվականին ավարտել է Խենկոկի միջնակարգ դպրոցը, իսկ 1958 թվականին ստացել է մաթեմատիկայի բակալավրի աստիճան՝ փիլիսոփայության մասնագիտացմամբ, Էրլհամի քոլեջում[12]։ Դպրոցն ավարտելուց հետո նա որոշ ժամանակ միջնակարգ դպրոցում ուսուցանել է մաթեմատիկա և ֆրանսերեն, մինչ իր ամուսինը ստացել է բակալավր աստիճան։ Նա տեղափոխվում է Մասսաչուսեթս նահանգի Բոստոն քաղաք՝ նպատակ ունենալով Բրանդեյսի համալսարանում ավարտել ասպիրանտուրան՝ աբստրակտ մաթեմատիկա մասնագիտությամբ։1960 թվականին նա զբաղեցրեց միջանկյալ պաշտոն ՄՏՀ-ում LGP-30 և PRP-1 համակարգիչների ծրագրային ապահովման զարգացման և համակարգիչներում եղանակային կանխատեսումների համար ( Միրվանա Միսկի MAC նախագծում) օդերևութաբանության ամբիոնի պրոֆեսոր Էդվարդ Նորտոն Լորենցի համար[8][13]։ Այն ժամանակ համակարգչային գիտությունը և ծրագրաշարային ճարտարագիտությունը դեռ կարգավորված չէին. փոխարենը, ծրագրավորողները աշխատանքի ընթացքում աշխատում էին ձեռք բերված փորձով[9]։

1961-1963 թվականներին աշխատել է SAGE ընկերությունում՝ Լինկոլնի լաբորատորիայում, որտեղ նա եղել է ծրագրավորողներից մեկը, ովքեր ծրագրեր էին մշակում առաջին համակարգչի համար AN/FSQ-7 (XD-1), նա նաև գրել է ծրագրային ապահովում Քեմբրիջի հետազոտական ВВС լաբորատորիայի համար։

Նախագիծ SAGE խմբագրել

«Վիխր» նախագծի հատկությունների ընդլայման համար ՄՏՀ-ն սկսում է մշակել համակարգչային համակարգ, որը կկարողանար կանխատեսել եղանակը և հետևել դրանց փոփոխությանը հատուկ հարմարանքների միջոցով, SAGE-ը շուտով մշակվեց օդային պաշտպանության ոլորտում ռազմական օգտագործման համար Սառը պատերազմի ընթացքում հնարավոր սովետական հարձակումների դեմ։ Իր հերթին, Համիլթոնը նկարագրեց իր պարտականությունները հետևյալ կերպ.

Ի՞նչ են նրանք արել, երբ դուք եկաք այս կազմակերպություն որպես նորեկ. առաջադրեցին ձեզ այս ծրագիրը, որը ոչ մեկ ի վիճակի չէր հասկանալ կամ ստիպել դրան աշխատել։ Երբ ես նորեկ էի, նրանք այն տվեցին ինձ։ Դա խորամանկ ծրագրավորում էր, և այն մարդը, որը այն ծրագրել էր, հաճույք էր ստանում այն բանից, որ նրա բոլոր մեկնաբանությունները հունարեն և լատիներեն էր։ Այնպես որ ես նշանակված էի այդ ծրագրի վրա, և այնուամենայնիվ ես ստիպեցի նրան աշխատել։ Այն նույնիսկ պատասխաներն էր տպում լատիներեն և հունարեն։ Ես առաջինն էի, ով կարողացավ ստիպել նրան աշխատել[14]։

Այս նախագծի վերաբերյալ նրա ջանքերը ստիպեցին նրան NASA- ում պաշտոնի թեկնածու դառնալ որպես «Ապոլլոն» չվերթի ծրագրային ապահովման առաջատար ծրագրավորող։

ՆԱՍԱ խմբագրել

Այնուհետև Համիլթոնը միացավ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Չարլզ Սթաքր Դերփերի լաբորատորիային, ով այդ ժամանակ աշխատում էր Ապոլլոնի տիեզերական առաքելության վրա։ Վերջիվերջո նա դարձավ Ապոլլոն-ի և Սքայլաբ-ի ծրագրային ապահովման մշակման տնօրեն և ղեկավար։

NASA-ում Համիլթոնի թիմը պատասխանատու էր «Ապոլլոն» ներդիր համակարգչային ուղեցույցի մշակմանն աջակցելու համար, որն անհրաժեշտ էր լուսնի նավիգացիայի և վայրէջքի համար, և դրա բազմաթիվ տատանումները օգտագործվել են բազմաթիվ առաքելություններում (այդ թվում նաև Սքայլեյբում).[9] Նա աշխատել է փորձ ձեռք բերելու համար այն ժամանակ, երբ համակարգչային գիտության և համակարգչային տեխնիկայի ինժեներական դասընթացներ կամ առարկաներ գոյություն չունեին։

Նրա իրավասությունները ներառում էին համակարգի ձևավորում և ծրագրային ապահովման մշակում, ձեռնարկությունների և գործընթացների մոդելավորում, զարգացման պարադիգմներ, պաշտոնական մոդելավորման համակարգերի լեզուներ, համակարգի վրա հիմնված օբյեկտներ մոդելավորում և զարգացում համակարգերի ձևավորումների համար, ավտոմատ կյանքի ցիկլի միջավայրեր, ծրագրային ապահովման առավելագույն հուսալի մեթոդներ և կրկնակի օգտագործում, տիրույթի վերլուծություն,ներկառուցված լեզվի օգտագործման վավերականություն,բաց ճարտարապետությամբ և ծրագրային համակարգի մեթոդներով, ամբողջական ավտոմատացման կյանքի ցիկլ, որակի հսկողություն, սահուն ինտեգրում, սարքավորումների սխալի հայտնաբերում և վերականգնում, համակարգերի, գործավար համակարգերի մարդ-մեքենայական միջերես ծրագրերի, փորձարկման մեթոդներ և սարքավորումների կյանքի ցիկլի կառավարում[9]։

Նա մեկն էր այն մարդկանցից, ովքեր մշակել են ասինխրոն ծրագրային ապահովման, առաջնահերթ պլանավորման և մարդկային օղակների ինտերֆեյսի հասկացությունները, որոնք հիմք են դարձել ժամանակակից ուլտրա-հուսալի ծրագրային ապահովման նախագծման համար։

Ապոլլոն-11 խմբագրել

«Ապոլլոն-11» ծրագրի կրիտիկական պահերից[10] մեկի ժամանակ «Ապոլլոն 11»-ն ու Համիլթոնի թիմը և Խելկոմբ Լանգինի ծրագրային դիզայնը[15] Ապոլլոնի ղեկավարվող համակարգիչներում կանխեցին վթարային վայրէջքը լուսնի վրա[16]։ Երեք րոպե առաջ, լուսնային վայրէջի մոդուլի մինչ լուսնին հասնելը՝ սկսել են աշխատել համակագչային մի քանի վթարային նամակներ։ Համակարգիչը ծանրաբեռնված էր մուտքային տվյալներով, քանի որ ռադիոլոկացիոն համակարգը (վայրէջք կատարելու համար ոչ պարտադիր) թարմացվեց մի հաշվիչով, որը հափշտակում էր համակարգչային ցիկլերը։ Իր կայուն ճարտարապետության շնորհիվ համակարգիչը կարողացավ շարունակել աշխատել, Ապոլլոն-ի ներսից պատրաստված ծրագրակազմը մշակվել էր ասինխրոն կատարման միջոցով, որպեսզի ավելի բարձր գերակայություն ունեցող (վայրէջքի համար կարևոր) խնդիրները կարողանան ընդհատել ցածր գերակայությամբ առաջադրանքները[16]։ Անսարքությունը առաջացել էր սխալ ստուգիչ ցուցակի պատճառով։

 
Մարգարետ Համիլթոնը կանգնած է «Ապոլլոն» օդանավի համակարգչի ցուցակագրված կոդերի մոտ[17]


Բիզնես խմբագրել

1976-ից մինչև 1984 թվականները Համիլթոնը եղել է գլխավոր կատարողականության տնօրենը,նաև համահիմնադիրը։ Այն կոչվում էր Higher Order Software (HOS) և ստեղծում էր արտադրանք, USE.IT. անվանումն ստացող։ Այն հիմնված էր HOS-ի մեթոդաբանության վրա[18][19][20]։

1986 թվականին նա դարձավ հիմնադիր և գլխավոր տնօրեն Hamilton Technologies ընկերության, Քեմբրիջում, նահանգ Մասսաչուսեթս։ Ընկերությունը մշակվել է համընդհանուր լեզվական համակարգի շուրջ (USL) և դրա հետ կապված 001 Tool Suite ավտոմատացված միջավայրի՝ ելնելով համակարգի նախնական իրացման զարգացման պարադիգմից (DBTF) համակարգի ձևավորման և ծրագրակազմի մշակման համար[10][21][22][23]։

Ժառանգություն խմբագրել

 
Պաշտոնական նկար ՆԱՍԱ, 1989

Համիլթոնը հանրաճանաչեց «համակարգչային տեխնիկայի» տերմինը[24], առաջին անգամ Էնտոնի Օտտինգերի կողմից մտածված[25][26]։ Այս ոլորտում նա մեկն էր այն մարդկանցից, ովքեր մշակել են ասինխրոն ծրագրային ապահովման հասկացությունները, առաջնահերթ պլանավորում հասկացությունը, վերջնական փորձարկում և փոխազդեցության մոդելների «մարդ-օղակ» ը(human-in-the-loop), ինչպիսիք են առաջնահերթ ցուցադրումները, որոնք այնուհետև հիմք հանդիսացան ծայրահեղ հուսալի ծրագրային ապահովման ձևավորման համար[27]։

Մրցանակներ խմբագրել

  • 1986 — Augusta Ada Lovelace մրցանակ ՝ Համակարգչային գիտության կանանց ասոցիացիայի կողմից[12]։
  • 2003 — NASA Exceptional Space Act Award ՝ գիտատեխնիկական ներդրման համար։Մրցանակը ներառում էր 37,200 դոլլար,ամենամեծ գումարը, որը շնորհվել է յուրաքանչյուր որևէ անձի ՆԱՍԱ-ի պատմության մեջ[16][27][28]։
  • 2009 — Հարգելի շրջանավարտների մրցանակ, քոլեջ Էրլխամ[12]։
 
Բարաք Օբաման պարգևատրում է Համիլթոնին Նախագահական ազատության շքանշանով 2016 թվական
 
Համիլթոնին շնորհվում է պատվավոր դոկտորի կոչում, 2018 թվական

Անձնական կյանք խմբագրել

Նա հանդիպել է ամուսնուն՝ Ջեյմս Կոկս Համիլթոնին, երբ սովորում էր Էրլխամ քոլեջում։ Նրանք ամուսնացել են 1950 թվականի վերջին, երբ Խեֆիլդը ստացավ բակալավրի աստիճան։ Նրանք աղջիկ ունեցան Լորեն անունով։ Զույգը, ի վերջո, բաժանվեց[29]։

Հրապարակումներ խմբագրել

  • M. Hamilton (1994), "Inside Development Before the Fact, " cover story, Special Editorial Supplement, 8ES-24ES. Electronic Design, Apr. 1994.
  • M. Hamilton (1994), "001: A Full Life Cycle Systems Engineering and Software Development Environment, " cover story, Special Editorial Supplement, 22ES-30ES. Electronic Design, Jun. 1994.
  • M. Hamilton, Hackler, W. R.. (2004), Deeply Integrated Guidance Navigation Unit (DI-GNU) Common Software Architecture Principles (revised dec-29-04), DAAAE30-02-D-1020 and DAAB07-98-D-H502/0180, Picatinny Arsenal, NJ, 2003—2004.
  • M. Hamilton and W. R. Hackler (2007), "Universal Systems Language for Preventative Systems Engineering, " Proc. 5th Ann. Conf. Systems Eng. Res. (CSER), Stevens Institute of Technology, Mar. 2007, paper #36.
  • M. Hamilton and W. R. Hackler (2007), «A Formal Universal Systems Semantics for SysML», 17th Annual International Symposium, INCOSE 2007, San Diego, CA, Jun. 2007.
  • M. Hamilton and W. R. Hackler (2008), «Universal Systems Language: Lessons Learned from Apollo», IEEE Computer, Dec. 2008.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wayne T. K. American Women of Science Since 1900ABC-CLIO, 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://www.computerhistory.org/atchm/2017-chm-fellow-margaret-hamilton/
  3. http://www.earlham.edu/alumni/homecoming-and-reunions/alumni-awards/award-recipient-archives/2009-outstanding-alumni-and-distinguished-service-awards/
  4. http://www.bbc.co.uk/news/world-us-canada-38076123
  5. http://www.awc-hq.org/ada-lovelace-awards.html
  6. https://www.upc.edu/es/la-upc/honoris-causa
  7. https://www.washingtonaward.com/directory/2010s/
  8. 8,0 8,1 Tiffany K. Wayne (2011). American Women of Science Since 1900. ABC-CLIO. էջեր 480–1. ISBN 978-1-59884-158-9.
  9. 9,0 9,1 9,2 9,3 NASA Office of Logic Design «About Margaret Hamilton» (Last Revised: February 03, 2010)
  10. 10,0 10,1 M. Hamilton, W.R. Hackler (2008 թ․ դեկտեմբեր). «Universal Systems Language: Lessons Learned from Apollo». IEEE Computer. doi:10.1109/MC.2008.541.
  11. «Ruth Esther Heafield». Wujek-Calcaterra & Sons. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  12. 12,0 12,1 12,2 «2009 Outstanding Alumni and Distinguished Service Awards». Earlham College. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  13. Steven Levy (1984), Hackers: Heroes of the Computer Revolution
  14. «AGC - Conference 1: Margaret Hamilton's introduction». authors.library.caltech.edu. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  15. Tales From The Lunar Module Guidance Computer.
  16. 16,0 16,1 16,2 Michael Braukus NASA News «NASA Honors Apollo Engineer» Արխիվացված 2010-11-24 Wayback Machine (Sept. 3, 2003)
  17. Dylan, Matthews (May 30, 2015).
  18. M. Hamilton, S. Zeldin (1976) «Higher order software—A methodology for defining software» IEEE Transactions on Software Engineering, vol.
  19. Thompson, Arthur A.; Strickland, A. J., (1996), «Strategic Management: Concepts and Cases», McGraw-Hill Companies, ISBN=0-256-16205-0
  20. Rowena Barrett (2004 թ․ հունիսի 1). Management, Labour Process and Software Development: Reality Bites. Routledge. էջ 42. ISBN 978-1-134-36117-5.
  21. Krut, Jr., B., (1993) «Integrating 001 Tool Support in the Feature-Oriented Domain Analysis Methodology Արխիվացված 2013-06-26 Wayback Machine» (CMU/SEI-93-TR-11, ESC-TR-93-188), Pittsburgh, SEI, Carnegie Mellon University.
  22. Ouyang, M., Golay, M.W. (1995), An Integrated Formal Approach for Developing High Quality Software of Safety-Critical Systems, Massachusetts Institute of Technology, Cambridge, MA, Report No. MIT-ANP-TR-035.
  23. Software Productivity Consortium, (SPC) (December 1998), Object-Oriented Methods and Tools Survey, Herndon, VA.
  24. Rayl, A.J.S. (2008 թ․ հոկտեմբերի 16). «NASA Engineers and Scientists-Transforming Dreams Into Reality». 50th Magazine. NASA. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
  25. ACM Digital Library accessed January 24, 2016
  26. The origin of «software engineering» accessed January 24, 2016
  27. 27,0 27,1 NASA Press Release «NASA Honors Apollo Engineer» (September 03, 2003)
  28. NASA Administrator Sean O’Keefe has commented saying "The concepts she and her team created became the building blocks for modern software engineering.
  29. Stickgold, Emma (2014 թ․ օգոստոսի 31). «James Cox Hamilton, at 77; lawyer was quiet warrior for First Amendment». Boston Globe. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետ Համիլթոն (գիտնական)» հոդվածին։