Մարգարետ Մաքալ Սմիթ Թեյլոր (անգլ.՝ Margaret Mackall Smith Taylor սեպտեմբերի 21, 1788(1788-09-21)[1][2], Քալվերտ շրջան, Մերիլենդ, ԱՄՆ - օգոստոսի 14, 1852(1852-08-14)[1][2][3], Միսսիսիպի, ԱՄՆ), ԱՄՆ-ի 12-րդ նախագահ Զաքարի Թեյլորի կինը և ԱՄՆ-ի առաջին տիկինը 1849 թվականինց մինչև 1850 թվականը։

Մարգարետ Թեյլոր
 
Մասնագիտություն՝ Միացյալ Նահանգների առաջին տիկին
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 21, 1788(1788-09-21)[1][2]
Ծննդավայր Քալվերտ շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Վախճանի օր օգոստոսի 14, 1852(1852-08-14)[1][2][3] (63 տարեկան)
Վախճանի վայր Միսսիսիպի, ԱՄՆ
Թաղված Zachary Taylor National Cemetery
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Զաքարի Թեյլոր[4]
Զավակներ Ռիչարդ Թեյլոր[4], Սարա Նոքս Թեյլոր[4], Մերի Էլիզաբեթ Բլիս, Էնն Մաքոլ Թեյլոր[2], Օկտավիա Թեյլոր[2] և Մարգարեթ Սմիթ Թեյլոր[2]

Կենսագրություն խմբագրել

Մարգարեթը ծնվել է 1788 թվականի սեպտեմբերի 21-ին Կալիֆոր նահանգում, Մերիլենդում։ Նրա ծնողները Անն Մակալն ու Վալտեր Սմիթն էին, որոնք համարվում էին Ամերիկյան հեղափոխության վետերան։ 1809 թվականին Մարգարիտը հանդիպել է լեյտենանտ Թեյլորի հետ։ Նրանք ամուսնացել են 1810 թվականի հունիսի 21-ին։ Զույգը չորս երեխա ուներ.

  • Էն Մաքալ Թեյլոր-Վուդ (1811–1875)
  • Սառա Նոքս Թեյլոր (1814–1835) ամուսնացել է լեյտենանտ Ջեֆերսոն Դևիսի հետ։
  • Մերի Էլիզաբեթ Բեթթի Թեյլոր (1824-1909)
  • Ռիչարդ «Դիկ» Թեյլոր (1826-1879)

1849 թվականի մարտին Թեյլորը ստանձնում է ԱՄՆ նախագահի պաշտոնը, իսկ Մարգարետը դառնում է ԱՄՆ առաջին տիկինը։ Առողջական վատ վիճակի պատճառով Մարգարեթը թողնում է Սպիտակ տան պաշտոնական տիրուհու պարտականությունները։

Նախագահության տասնվեց ամիսներից հետո Մարգարեթի ամուսինը՝ Զաքարի Թեյլորը, հանկարծ մահանում է, իսկ տիկին Թեյլորի առողջությունը կտրուկ վատանում է։ Նախկին առաջին տիկինը մահացել է երկու տարի անց՝ 1852 թվականի օգոստոսի 14-ին, Միսիսիպի նահանգի Պասկագոուլա քաղաքում։ Թաղված է իր ամուսնու կողքին Կենտուկիում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետ Թեյլոր» հոդվածին։