Մարգարեթ Ուիթմեն (անգլ.՝ Margaret Cushing “Meg” Whitman, օգոստոսի 4, 1956(1956-08-04)[1][2][3], Cold Spring Harbor, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գործարար և քաղաքական ակտիվիստ։ 2010 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Կալիֆոռնիայի նահանգապետի թեկնածու։ Եղել է eBay ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն (1998-2008), ապա՝ Hewlett-Packard ընկերության (2011-2015), 2015 թվականի վերջից ղեկավարում է Hewlett Packard Enterprise ընկերությունը։

Մարգարեթ Ուիթմեն
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 4, 1956(1956-08-04)[1][2][3] (67 տարեկան)
ԾննդավայրCold Spring Harbor, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնպրեսբիտերականներ
ԿրթությունCold Spring Harbor Jr./Sr. High School? (1974), Փրինսթոնի համալսարան (1977) և Հարվարդի բիզնես դպրոց (1979)
Մասնագիտությունգործադիր տնօրեն, ձեռնարկատեր և քաղաքական գործիչ
ԱշխատավայրHewlett-Packard, Ուոլթ Դիսնեյ ընկերություն, Hasbro, DreamWorks, Procter & Gamble, Իբէյ, Bain & Company? և Quibi?
ԱմուսինGriffith R. Harsh?
Ծնողներհայր՝ Hendricks Hallett Whitman, II?[4], մայր՝ Margaret Cushing Whitman?[4]
Զբաղեցրած պաշտոններփոխնախագահ, գլխավոր գործադիր տնօրեն, consultant?, փոխնախագահ, գլխավոր գործադիր տնօրեն, general manager?, նախագահ և գործադիր տնօրեն և կազմակերպության հիմնադիր
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԱնդամությունProcter & Gamble, DreamWorks, Գոլդման Սաքս, Kleiner Perkins Caufield & Byers?, Zipcar?, Teach For America, Hewlett-Packard և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Meg Whitman Վիքիպահեստում

2016 թվականին Forbes ամսագրի Մեգ Ուիթմենը 9-րդն էր աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց վարկանիշային ցանկում[5]։

Կենսագրություն խմբագրել

1977 թվականին ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան Փրինսթոնի համալսարանում, 1979 թվականին՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Հարվարդի բիզնեսի դպրոցում։ Աշխատել է Procter & Gamble, Bain & Company, The Walt Disney Company ընկերություններում, ղեկավարել է ընկերություն (ծաղիկների առևտրի խոշոր ընկերություն)։

1998 թվականից մինչև 2008 թվականը Ուիթմանը եղել է eBay ընկերության գլխավոր տնօրենը և նախագահը, եղել է ընկերության տնօրենների խորհրդի կազմում։ 2011 թվականի սեպտեմբերին նշանակվել է Hewlett-Packard կորպորացիայի գլխավոր տնօրեն[6]։

2010 թվականի դրությամբ չորրորդ տեղն Է զբաղեցրել Կալիֆոռնիայի ամենահարուստ կանանց ցանկում՝ 1,3 մլրդ դոլար անձնական կարողությամբ[7]։

2015 թվականի վերջից գլխավորել է Hewlett Packard Enterprise ընկերությունը։

2017 թվականի ապրիլին ընդգրկվել է նորաստեղծ DXC Technology կորպորացիայի տնօրենների խորհրդում, որը ստեղծվել է HPE Enterprise Services ստորաբաժանման և կորպորացիայի ակտիվների միավորման արդյունքում[8]։

2017 թվականի նոյեմբերին Մեգ Ուիթմենը հայտարարել է Hewlett Packard Enterprise-ի գլխավոր տնօրենի լիազորությունները վայր դնելու մտադրության մասին, 2018 թվականի փետրվարի 1-ից նա այլևս գլխավոր տնօրեն չէր, սակայն հանդիսանում էր ընկերության տնօրենների խորհրդի անդամ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Calhoun D. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Geni(բազմ․) — 2006.
  5. «The World's Most Powerful Women 2016». Forbes. 7 июня 2016. Վերցված է 23 ноября 2017-ին.
  6. «Мег Уитман стала новым исполнительным директором Hewlett-Packard». CNews. 2011 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. «#773 Margaret Whitman». Forbes.com. 12 февраля 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  8. «HPE отделила подразделение IT-услуг». Servernews.ru. 4 апреля 2017. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. «Мег Уитмэн покинет пост генерального директора Hewlett Packard Enterprise». iXBT.com. 23 ноября 2017. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել