Մարգագետնային մկնաճուռակ

Մարգագետնային մկնաճուռակ
Մարգագետնային մկնաճուռակ (արու)
Մարգագետնային մկնաճուռակ (արու)
Մարգագետնային մկնաճուռակ (էգ)
Մարգագետնային մկնաճուռակ (էգ)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ճուռակներ (Accipitridae)
Ցեղ Մկնաբազեներ (Circus)
Տեսակ Մարգագետնային մկնաճուռակ (C. pygargus)
Միջազգային անվանում
Circus pygargus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մարգագետնային մկնաճուռակ (լատին․՝ Circus pigargus), ճուռակների ընտանիքին պատկանող բնադրող-չվող, քիչ տարածված և գիշատիչ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Circus pygargus

Արտաքին տեսք խմբագրել

Մարմնի երկարությունը 43-47 սմ է, թևերի բացվածքը՝ 105-120 սմ, կենդանի զանգվածը՝ 300-600 գ։ Արուն վերևից բաց մոխրագույն է, սև ծայրերով թևերին կա մեկական սև զոլ։ Էգի մարմինը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից դարչնագույն՝ աղոտ սպիտակ խայտերով, աչքի շուրջը կա դիմային լայն սպիտակ նախշ։ Սահասավառնում է թևերը կիսաբաց վեր պարզած։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է խոնավ տարածքներում՝ ՀՀ հյուսիսային լեռնատափաստաններում, Արարատյան դաշտում՝ գերազանցապես գարնանը։

Պոպուլյացիայի հիմնական մասը բնակեցնում է Արևելյան Եվրոպայից մինչև Արևմտյան Սիբիրի տարածքը, ինչպես նաև հայտնի են հանդիպման առանձին օջախներ Արևմտյան Եվրոպայում և Կովկասում[1]։

Սնունդ խմբագրել

Սնվում է մանր կրծողներով, թռչուններով, սողուններով, միջատներով։ Գարնանային վերադարձը նկատվում է ապրիլի վերջին և մայիսի սկզբին։

Բնադրում խմբագրել

Բնադրում է գետնին, բույնը պատրաստում է խոտաբույսերից, եղեգից և ճյուղերից։ Ձվադրում է մայիս-հունիսին։ Դնում է 42 մմ տրամագծով, կապտավուն-սպիտակ 4-5 ձու։

Պահպանություն խմբագրել

Մարգագետնային մկնաճուռակը սակավաթիվ և խոցելի տեսակ է։ Քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն։ Նախնական գնահատմամբ հանրապետությունում այն կազմում է 5-10 բնադրող զույգ։ 2008 թվականի տվյալների համաձայն՝ Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվում է 7 առանձնյակ։

Սպառնացող վտանգներից է առանց էկոլոգիական պայմանները հաշվի առնելու հողային ռեսուրսների օգտագործումը, գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը և ապօրինի որսը։

Պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգագետնային մկնաճուռակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգագետնային մկնաճուռակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։