Մարբուրգ[3] (մինչև 1977[4] ` Մարբուրգ ան դեր Լան[3][5]) (գերմ.՝ Marburg) , համալսարանային քաղաք Գերմանիայում, Մարբուրգ Բիդենկոպֆ շրջանի կենտրոն` Հեսսեն երկրամասում։ Բնակչությունը շուրջ 73000։ Քաղաքը տեղակայված է Լան գետի վրա։ Այսօր այն հանդիսանում է Միջին Հեսսենի կենտրոն։ Մարբուրգի համալսարանը հիմնադրվել է 1527 թվականին, հանդիսանում է առաջին բողոքական համալսարանը Գերմանիայում։

Բնակավայր
Մարբուրգ
գերմ.՝ Marburg
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումMichelbach?, Dagobertshausen?, Wehrshausen?, Elnhausen?, Haddamshausen?, Cyriaxweimar?, Marbach?, Dilschhausen?, Hermershausen?, Wehrda?, Cappel?, Gisselberg?, Ronhausen?, Bortshausen?, Ginseldorf?, Bauerbach?, Schröck? և Moischt?
Հիմնադրված է1140 թ.
Մակերես123,91 կմ²
ԲԾՄ186±1 մետր
Բնակչություն77 845 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1[2] և UTC+2
Հեռախոսային կոդ06421, 06420 և 06424
Փոստային դասիչ35037, 35039, 35041 և 35043
Ավտոմոբիլային կոդMR
Պաշտոնական կայքmarburg.de
Մարբուրգ (Գերմանիա)##
Մարբուրգ (Գերմանիա)

Պատմություն խմբագրել

Մարբուրգը հիմնադրվել է հեսսենյան երկրամասի կոմսի այրի` Սոֆյա Բրաբանտսկայաի կողմից 1228 թվականին։ Քաղաքի անունը ծագել է հին գերմաներեն «mar(c)» (սահման), քանի որ այն գտնվում էր Թյուրինգի կոմսության և Մայնցի եպիսկոպոսության սահմանին։ Մարբուրգում է կայացել հայտնի Մարբուրգյան դիսպուտը (Մարբուրգյան զրույցը կրոնի մասին)։ Դիսպուտ կայացել է Մարտին Լյութերի և Ուլրիխ Ցվինգելի միջև` ճաշակի նշանակության մասին։ 18-րդ դարի 30-ական թվականներին Մարբուրգի համալսարանում դասախոսել է գերմանացի գիտնական-հանրագիտարանագետ, փիլիսոփա, իրավաբան և մաթեմատիկ Քրիստիան ֆոն Վոլֆը։ 1736-1739 թվականներին նրա ուսանողն է եղել ռուս հայտնի գիտնական Լոմոնոսով Միխայիլը և ռուսական հախճապակու ստեղծող Դմիտրի Իվանովիչ Վինոգրադովը։ Մարբուրգում երկու հայտնի ռուս գիտնականների համար նրանց ապրած տների վրա տեղադրված են հուշատախտակներ։ 2012 թվականի հոկտեմբերին ուսանողական քաղաքի կենտրոնում տեղադրվել է Լոմոնոսովի բրոնզե քանդակը, որը նվիրված էր գիտնականի 300-ամյակին։ 1912 թվականին Մարբուրգի համալսարանում մեկ ամառային կիսամյակ սովորել է 22-ամյա ուսանող Բորիս Պաստեռնակը (1890—1960): Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սուրբ Ելիզավետա եկեղեցում թաղվել է ռեյխպրեզիդենտ Պաուլ ֆոն Հինդենբուրգը կնոջ հետ։

Զինանշան խմբագրել

Մարբուրգի զինանշանի կարմիր ֆոնի վրա պատկերված է հեսսենյան երկրամասի կոմսը ձիու վրա, դրոշով և վահանով։ Վահանի վրա պատկերված է կարմիր սպիտակ գծավոր հեսսենյան առյուծը, որը կարելի է տեսնել նաև Հեսսենի զինանշանի վրա, իսկ դրոշը իրենից ներկայացնում է ոճավորված М, երկնագույն` ոսկեգույն կամ դեղին ֆոնի վրա։ Զինանշանը դրոշի գույների համար հանդիսանում է աղբյուր։ Դրոշն ունի երեք հորիզոնական գիծ` վերևից ներքև, կարմիրը գալիս է ֆոնից, սպիտակ` ձիուց, երկնագույն` վահանից։

Սպորտ խմբագրել

Քաղաքում գործում է նույնանուն` Մարբուրգ ֆուտբոլային ակումբ ։

Հայտնի բնակիչները խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. GeoNames — 2005.
  3. 3,0 3,1 Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 217.
  4. Ulrich Hussong: Marburg „an der Lahn“. Die Beinamen der Stadt Marburg. Website der Stadt Marburg, abgerufen am 18. Dezember 2015.
  5. Германия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 64—65. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարբուրգ» հոդվածին։