Մարբելյա (իսպ.՝ Marbella), մունիցիպալիտետ և քաղաք Իսպանիայում։ Մտնում է Մալագա պրոնվիցիայի մեջ՝ Անդալուզիա ինքնավար համայնքում[1]։ Մունիցիպալիտետը գտնվում է Կոստա դել Սոլ Օքսիդենտալ շրջանում։ Նրա տարածքը գրավում է 117 կմ², իսկ բնակչությունը կազմում է 136 322 մարդ 2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն։ 2012 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 140,473 մարդ[2]։ Վարչական կենտրոնից գտնվում է 58 կմ հեռավորության վրա։

Քաղաք
Մարբելյա
Marbella
Դրոշ Զինանշան

Տեսարան Մարբելյայից
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԱնդալուսիա
ՆահանգՄալագա
ՇրջանԿոստա դել Սոլ Օքսիդենտալ
ՔաղաքապետՄարիա Անխելես Մունյոս Ուրիոլ
Մակերես117 կմ²
ԲԾՄ22 մետր
Կլիմայի տեսակՄիջերկրածովյան կլիմա տաք ամառերով
Բնակչություն136 322 մարդ (2010)
Խտություն1098 մարդ/կմ²
ՏեղաբնականունMarbellí
marbellero
marbellense
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+34) 952
Փոստային դասիչ29600
Ավտոմոբիլային կոդMA
Պաշտոնական կայքmarbella.es
Մարբելյա (Իսպանիա)##
Մարբելյա (Իսպանիա)

Քաղաքն ունի զգալի հնագիտական ժառանգություն[3] մի քանի թանգարաններ[4][5] ներկայացումների համար նախատեսված վայրեր[6] և մշակութային օրացույց[7][8] օպերային և այլ ներկայացումների հետ կապված[9]։

Մարբելյան Իսպանիայի միջերկրածովյան շրջանների զբոսաշրջային հանգստավայր է։ Մարբելյայից 4 կմ հեռու գտնվում է ժամանականկից ստանդարտներին համապատասխանող Պուերտե Բանուս նավահանգիստը։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Բրոնզե քանդակ Ավենիդա դել Մարում՝ Սալվադոր Դալիի ստեղծագործություն
 
Նարինջների հրապարակում գտնվող քաղաքապետարանի շենք
 
Կասա դել Կորեգիդորի մասամբ պահպանված շենքը, XVI դարի կառույց, որը գտնվում է Նարինջների հրապարակում

Մարբելյան գեղեցիկ բնությունով առողջարանային և զբոսաշրջային քաղաք է, որը հայտնի է մասսայական լողափերով։ Հին քաղաքը վերականգնվել է։ Դրա կենտրոնը Նարինջի հրապարակն է, որտեղ տեղակայված է քաղաքապետարանի շենքը։

Քաղաքի տեսարժան վայրերն են՝

  • Արաբական պաշտպանական պատ
  • Ավենիդա դել Մար պողոտան, որտեղ տեղադրված են Սալվադոր Դալիի քանդակները
  • Փորագրանկարների թանգարան
  • Iglesia de la Encarnación հին եկեղեցի
  • (Cocodrilo Park) Կոկորդիլոսի զբոսայգի
  • Ջրաշխարհ

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ տարածվելով դեպի հարավ։ Ջրամերձ տարածքներում ուրբանիզացիայի մակարդակը խիստ բարձ է։

Երկրագրություն խմբագրել

 
Սիեռա Բլանկա

Այստեղ առկա են 5 երկրաձևաբանական միավորներ՝ Սիեռա Բլանկա լեռը, որի ամենաբարձր գագաթն ունի 1,275 մ բարձրություն, Սիեռա Բլանկա Պիեդմոնտ (նախալեռներ), ցածրադիր շրջաններ, հարթավայրեր, ափամերձ տարածքներ[16]։

Սիեռա Բլանկան գտնվում է պրովինցիայի առավել կենտրոնական հատվածում։ Այս լեռը եռագագաթ է՝ La Concha, Juanar Cross, Mount Lastonar։

Մարբելյային բնորոշ է փոփոխական տեղագրություն․ առկա են հարթավայրեր և դրանց կողքին՝ լեռներ[17]։

Ջրագրություն խմբագրել

Ամբողջ տարածաշրջանը սնուցվում է Միջերկրական ծովի ավազանից։ Գետերը կարճ են և ունեն թեք գետեզրեր, այնպես, որ ջուրը հաճախ ափերից դուրս է գալիս[18]։

 
Գուադալիմա գետ

Գետերից են Գուադալաման, Գուադաիզան, Վերդեն և Ռիո Ռեալը, որոնք էլ ապահովում են հիմնական ջրային պաշարը։ Տեղումների անկանոնությունը հանգեցրել է կիսացամաքած գետերի առաջացմանը, որոնք ամռանը չորանում են։

Կլիմա խմբագրել

Մարբելյան հյուսիսային կողմից պաշտպանված է Կորդիլերներով։ Այստեղ առկա է միկրոկլիմա, տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 18 °C (64 °F)։ Ամենաբարձր լեռների գագաթները երբեմն ծածկվում են ձյան շերտով, որոնք սովորաբար հալչում է մի կամ երկու օր անց։ Տեղումների միջին քանակը կազմում է 628 լ/մ ²[19]։

Կենսաբազմազանություն խմբագրել

Այստեղ հանդիպում են քարարծիվ, վայրի այծ, եղջերու, աղվես, նապաստակ և այլն[20]։

Դունաս դե Արտոլայի ափն ունի բնական հուշարձանի կարգավիճակ, այդ թվում Կոստա դել Սոլը, որտեղ աճում են բազմաթիվ բույսեր և խոտաբույսեր, որոնց մեծ մասն ունեն կարևոր նշանակություն։ Յստեղ հանդիպում է Juniperus macrocarpa փշատերև բուսատեսակը[21]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մարբելյայի մասին տվյալներ
  2. 28 հունվարի 2013, Instituto de Estadística y Cartografía de Andalucía(չաշխատող հղում)
  3. «Archaeology Marbella». PGB España. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  4. «Marbella Museums and Art Galleries». World Guides. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  5. «An up-and-coming cultural quarter for Marbella?». Déjà Vu Marbella. 2012 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  6. «Costa del Sol Concerts for Summer 2012». i-Marbella.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  7. «Marbella events and activities». Marbella Family Fun. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  8. «Reggaeville: World of Reggae in One Village». Reggaeville. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  9. «Marbella Opera Festival & Other August Events». Enforex Spanish Language School. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
  10. Myra Shackley (2012 թ․ մայիսի 23). Atlas of Travel and Tourism Development. Routledge. էջ 104. ISBN 978-1-136-42782-4. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  11. Conal Urquhart (2013 թ․ մարտի 9). «How the influx of new global elites is changing the face of Europe». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
  12. Ken Bernstein (1990). Spain. Berlitz. էջ 182. ISBN 978-2-8315-0494-0. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  13. Berlitz Guides (1993 թ․ հունվարի 1). Berlitz Travellers Guide: Spain 1993. Berlitz International, Incorporated. էջ 775. ISBN 978-2-8315-1783-4. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  14. «Batumi - Twin Towns & Sister Cities». Batumi City Hall. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10–ին-ին.
  15. «|título = Corporaciones locales españolas hermanadas con Europa |editor = Federación Española de Municipios y Provincias |fechaacceso = 30 de mayo de 2009» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  16. Marbella: mapa geológico de España. Ministerio de Industria y Energía. 1978. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
  17. Teresa Moreno (Ph. D.) (2002). The Geology of Spain. Geological Society. էջ 85. ISBN 978-1-86239-127-7. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
  18. Andrés Díez Herrero; Luis Laín Huerta; Miguel Llorente Isidro (2009). A handbook on flood hazard mapping methodologies. IGME. էջ 23. ISBN 978-84-7840-813-9. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  19. «Marbella Weather». World Weather Online. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
  20. Pilar Rodríguez Quirós (2007 թ․ սեպտեմբերի 23). «La Sierra de las Nieves crece mirando al mar». Diario Sur (Spanish). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. Muñoz-Reinoso, José Carlos (2004 թ․ մայիսի 6). «Diversity of maritime juniper woodlands». Forest Ecology and Management. 192 (2–3): 267–276. doi:10.1016/j.foreco.2004.01.039.

Արտաքին հղում խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարբելյա» հոդվածին։