Մարաքեշ (Մարաքիշ[2], արաբ․՝ مراكش‎‎), Մարոկկոյի 4 կայսերական քաղաքներից մեկը, իր մեծությամբ 4-րդ քաղաքը Մարոկկոյում՝ Ռաբաթից, Ֆեսից և Կասաբլանկայից հետո։ Գտնվում է Մարոկկոյի արևմտյան մասում՝ Ատլասի լեռների ստորոտին։

Բնակավայր
Մարաքեշ
արաբ․՝ مراكش‎‎
Զինանշան

ԵրկիրՄարոկկո Մարոկկո
Հիմնադրված է1065 թ.
Մակերես230 կմ²
ԲԾՄ468 մետր
Բնակչություն966 987 մարդ (2020)[1]
Ժամային գոտիWET? և UTC+0
Փոստային դասիչ40000
Պաշտոնական կայքville-marrakech.ma
Մարաքեշ (Մարոկկո)##
Մարաքեշ (Մարոկկո)

«Մարոկկո» տեղանվանումը Մարաքեշ անվան իսպանական փոխառությունն է (իսպ.՝ Marruecos)։ Անցյալում Մարոկկոն արևելքում առավել հայտնի էր Մարաքեշ անունով և մինչ այսօր երկիրը կոչվում է այդպես Իրանում, Տաջիկստանում՝ (Մարոկաշ), Ադրբեջանում՝ (Mərakeş), Ուզբեկստանում՝ (Marokash)։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է մոտավորապես 1060 թ-ին Աբու Բաքր իբն Ումարի կողմից, ով Ալ-Մորավիների դինաստիայից էր։ Մարաքեշը մեկ դար շարունակ եղել է Ալ-Մորավիների պետության մայրաքաղաքը։ Մարաքեշի ոսկե դարը եղել է Յաղուբ ալ Մանսուրի կառավարման օրոք (1184—1199), ով կառուցել է Կուտուբիա և Էլ Մանսուրիա մզկիթները։ Կուտուբիա մզկիթի 70- մետրանոց մինարեթը այսօր էլ համարվում է Մարաքեշի խորհրդանիշը

1269 թ-ին Մարաքեշին տիրացան Մարինիդները, ովքեր մայրաքաղաքը Մարաքեշից տեղափոխեցին Ֆես։ 16-րդ դարում Սաադիթները Մարաքեշին վերադարձրեցին մայրաքաղաքային ֆունկցիաները։ Քաղաքում պահպանվել են Էլ Բադի քաղաքի ավերակները և Սաադիթների դամբարանը։ Մինչ 1956-ը քաղաքը եղել է Մարոկկոյի ֆրանսիական պրոտեկտորատի կազմում։ Քաղաքի փաստացի ղեկավարումը եղել է Ալ Գլաուի ֆեոդալական ընտանիքի ձեռքում, որի ներկայացուցիչներից մեկը՝ Թամի ալ Գլաուին կազմակերպել է 1953 թ-ին սուլթան Մուհամմեդ V-ի տապալումը։

Իր ամբողջ պատմության ընթացքում Մարաքեշը միշտ մրցակցել է հյուսիսում գտնվող Ֆեսի հետ՝ երկրի մայրաքաղաք դառնալու հանգամանքով։ Անգամ ժամանակներ են եղել, երբ երկիրը բաժանվել է երկու մասի՝ ունենալով առանձին մայրաքաղաքներ՝ Ֆես և Մարաքեշ։ Ռաբաթի ընտրությունը, որպես նոր մայրաքաղաք, ամենաօպտիմալ լուծումն էր՝ քաղաքների միջև եղած վեճը լուծելու համար։

Կլիմա խմբագրել

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Մարաքեշ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 17,4 24,9 26,3 23,5 28,2 36,4 37,9 36,9 32,9 26,0 22,4 20,7 27,8
միջին ջերմաստիճանը (°C) 11,3 16,8 19,2 17,2 21,4 27,7 29,0 29,1 25,8 19,7 16,1 14,5 20,7
միջին նվազագույնը (°C) 5,2 8,7 12,1 10,8 14,7 19,1 20,1 21,3 18,7 13,4 9,7 8,4 13,5
տեղումների քանակը (մմ) 32,2 37,9 37,8 38,8 23,7 4,5 1,2 3,4 5,9 23,8 40,6 31,4 281,2

Քույր քաղաքներ խմբագրել

Մարաքեշի քույր քաղաքներն են

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարաքեշ» հոդվածին։