Մարատ Կոզլովի հուշարձան

Մարատ Կոզլովի հուշարձան (բելառուս․՝ Помнік Марату Казлову), հերոս պարտիզան Մարատ Կոզլովի հուշարձանը Բելառուսի Մոգիլյովի մարզի Բիխով քաղաքում։

Մարատ Կոզլովի հուշարձան
Հուշարձանը 2011 թվականին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Բելառուս
ԲնակավայրԲիխով
Ներկա վիճակկանգուն

Պատմություն խմբագրել

Հուշարձանը տեղադրվել է 1965 թվականին, Բիխով քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի մոտ։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Նիկոլայ Պոլյակովն է[1]։ Մարատ Կոզլովի հուշարձանի բացմանը Ուկրաինայից ժամանել է նրա մայրը՝ Վալենտինա Ձյուբան[2]։

  Արտաքին պատկերներ
  Հուշարձանի բացումը
  Մարատ Կոզլովի գերեզմանը
Մարատ Կոզլովի` սպիտակ քարից պատրաստված քանդակը տեղադրված է նույնպիսի պատվանդանին, որի դիմային կողմում կա հուշատախտակ «Պիոներ հերոս Մարատ Կոզլով» մակագրությամբ։ Դպրոցի աշակերտները հուշարձանի մոտ անցկացնում են հանդիսավոր միջոցառումներ։

Երիտասարդ հերոսը թաղված է Վետրենկա և Ուխլյաստ գյուղերի գերեզմանատանը։ Նրա գերեզմանը խնամում են Սմոլիցա ագրոքաղաքի դպրոցի աշակերտները[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Поляков Николай Терентьевич
  2. «МАЛЕНЬКИЕ ГЕРОИ БОЛЬШОЙ ВОЙНЫ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. Маленькие герои большой войны

Գրականություն խմբագրել

  • Н. Ткачёв. Очерк «3 разведкі не вярнуўся» в книге «Небяспека побач».
  • 465. Помнік Казлову // Збор помнікаў гісторыі і культуры Беларусі. Магілёўская вобласць / АН БССР, Ін-т мастацтвазнаўства, этнаграфіі і фальклору; Рэд. кал.: С. 13. Марцэлеў (гал. рэд.) і інш. — Мн.: Беларус. Сав. Энцыклапедыя, 1986. — С. 132. — 408 с., іл.

Արտաքին հղումներ խմբագրել