Մարատ Առաքելյան

հայ աստղաֆիզիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարատ Արսենի Առաքելյան (հունվարի 15, 1929(1929-01-15)[1], Գորիս, Հայաստան - հունվարի 20, 1983(1983-01-20)[1], Մոսկվա, ԽՍՀՄ, թաղված է Բյուրականում), հայ աստղաֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1978), պրոֆեսոր, «Առաքելյանի գալակտիկաների» բացահայտող։ Հայտնի է որպես տեսական աստղաֆիզիկայի և էքստրագալակտիկական աստղագիտության ակնառու մասնագետ։

Մարատ Առաքելյան
Ծնվել էհունվարի 15, 1929(1929-01-15)[1]
Գորիս, Հայաստան
Մահացել էհունվարի 20, 1983(1983-01-20)[1] (54 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԲյուրական
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունաստղաֆիզիկոս և դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, Երևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1951) և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1955)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1978)

Կենսագրություն խմբագրել

Մարատ Առաքելյանը ծնվել է 1929 թվականի հունվարի 15-ին, Գորիս քաղաքում։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը, մասնագիտացել է աստղաֆիզիկայի ոլորտում։ Առաքելյանը գործուղվել է Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարան, որտեղ աշխատել է նախ որպես աստղագետի օգնական, այնուհետև՝ կրտսեր գիտաշխատող։ 1955 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի ավարտական դպրոցը, 1956 թվականին Լենինգրադի պետական համալսարանում հաջողությամբ պաշտպանել է դիսերտացիան՝ պրոֆեսոր Օ. Ա. Մելնիկովի հսկողության ներքո։ 1957-1959 թվականներին միաժամանակ դասավանդել է ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնիում, եղել է ավագ դասախոս։ 1960-1966 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող և դասախոսել Լենինգրադի պետական համալսարանում և ստացել դոցենտի կոչում։ 1966 թվականին աշխատանքային գործունեությունը շարունակել է Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանում, միաժամանակ դասավանդել է Երևանի պետական համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոնում։ 1967 թվականին դարձել է Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի ավագ գիտաշխատող։ 1967 թվականից Առաքելյանը զբաղվել է գիտական հետազոտություններով և հրատարակել է 62 հոդված։ 1977 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է ատենախոսություն՝ «Ակտիվ կորիզներ ունեցող գալակտիկաների սպեկտրալ դիտարկումների և վիճակագրական տվյալների վերաբերյալ» և դարձել գիտությունների դոկտոր։ 1982 թվականին ընտրվել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի աստղաֆիզիկայի և տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են գալակտիկաների սպեկտրային և վիճակագրական ուսումնասիրության հարցերին։ Քարտագրել է բարձր մակերևութային պայծառություն ունեցող գալակտիկաները, որոնք գրականության մեջ հայտնի են «Առաքելյանի գալակտիկաներ» անվամբ[2][3]։

Մարատ Առաքելյանը մահացել է 54 տարեկան հասակում, 1983 թվականի հունվարի 20-ին, Մոսկվայում, թաղված է Բյուրականում։

Անդամակցություն խմբագրել

  • Գալակտիկայի թիվ 28 հանձնաժողովի միջազգային աստղագիտական միության (IAU) անդամ (1973 թվականից)։

Երկեր խմբագրել

  • Study of the luminosity function and the stellar space density in the solar neighbourhood, 1968.
  • Study of the luminosity evolution of quasars based on the evolutionary effects associated with them, 1968-1969.
  • Statistical study of flare stars in the solar vicinity, 1969-1970.
  • Derivation of the luminosity function of field galaxies (together with A.T. Kalloghlian),1970.
  • Աստղագիտություն։ Ձեռնարկ միջն. դպր. 10-րդ դաս. համար, Երևան, «Լույս», 1970 (համահեղինակ)[4]։
  • The proof of the extragalactic origin of quasars, 1970-1971.
  • Աստղագիտություն։ Ձեռնարկ միջն. դպր. 10-րդ դաս. համար, 2-րդ հրատարակություն, Երևան, «Լույս», 1971 (համահեղինակ)[5]։
  • Spectroscopic observations and studies of a few hundred Markarian galaxies and discovery of more than 40 new Seyferts among them (together with Russian astronomers E.A. Dibai and V.F. Esipov), 1970-1973.
  • Աստղագիտություն։ Ձեռնարկ միջն. դպր. 10-րդ դաս. համար, 3-րդ հրատարակություն, Երևան, «Լույս», 1973 (համահեղինակ)[6]։
  • Analysis of the surface brightness of emission-line galaxies (including Seyfert and Markarian ones) and development of method for revealing galaxies with high surface brightness, 1972-1974.
  • Suggestion of a new method for definition of space density of extragalactic objects and estimation of the mean density of matter in the Metagalaxy, 1973.
  • Compilation and publication of the catalogue of “Galaxies of high surface brightness” (named Arakelian galaxies, Akn), a list of 621 objects with surface brightness at least 22.0 magnitudes from an area of 1 sq. arcsec, 1975.
  • Derivations of the luminosity function and space density of galaxies with UV continuum (Markarian galaxies), 1975.
  • Spectroscopic observations and studies of Arakelian galaxies (galaxies with high surface brightness) and discovery of new Seyferts among them (together with E.A. Dibai and V.F. Esipov). The results were published in a series of 4 papers in Astrophysics, a paper in the Soviet Astronomical Circular, and were reported in the meeting “Stars and galaxies from observational points of view” in 1975, 1975-1976.
  • Study of the dependence of the emission-line intensities of Markarian and Seyfert galaxies on their color index, 1976-1977.
  • Study of the distribution of the mean surface brightness of galaxies in the Coma cluster, 1977.
  • Study of the relation between the mean surface brightness and radio emission of galaxies, including Seyfert galaxies (together with R.A. Kandalyan), 1977-1980.
  • Study of the estimations of the kinetic energies of clusters of galaxies; the extent to which a kinetic energy estimate would be affected by a possible mass dependence of the velocity dispersion of galaxies in clusters was considered, 1980.
  • Radio (6 cm) observations of Arakelian galaxies and publication of their accurate positions (together with US astronomers G. Kojoian, D.F. Dickinson, R. Elliott, M.D. Bicay), 1980-1981.
  • Comparative study and statistics of the surface brightness and morphological types of isolated and double galaxies (together with A.P. Mahtessian), 1981-1982.
  • Study of Seyfert galaxies in clusters and Seyfert properties of the cluster galaxies (together with V.Yu. Terebizh), 1981-1982.
  • Proposing a method for construction of the luminosity function of the components of double galaxies on the basis of an arbitrary sample of pairs of galaxies. The results were applied to the data of Karachentsev's Catalog of Isolated Pairs, 1983.
  • A method for the determination of the bivariate luminosity function utilizing an incomplete sample with an application to Seyfert galaxies. It was shown that the results of incomplete radio and X-ray surveys could be used for the determination of the bivariate luminosity functions, having both the distribution of luminosities of objects in the detected subsample and the distribution of apparent magnitudes in the surveyed sample, 1986.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=12527
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  3. «Marat ARAKELIAN (1929-1983)». www.aras.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. Առաքելյան, Մարատ Արսենի; Թովմասյան, Հրանտ Մուշեղի; Միրզոյան, Լյուդվիգ Վասիլի; Համբարձումյան, Վիկտոր Համազասպի, eds. (1970). Աստղագիտություն: Ձեռնարկ միջնակարգ դպրոցների 10-րդ դասարանի համար. Երևան: Լույս.
  5. Առաքելյան, Մարատ Արսենի; Թովմասյան, Հրանտ Մուշեղի; Միրզոյան, Լյուդվիգ Վասիլի; Համբարձումյան, Վիկտոր Համազասպի, eds. (1971). Աստղագիտություն: Ձեռնարկ միջն. դպր. 10-րդ դաս. համար (2-րդ հրատ ed.). Երևան: Լույս.
  6. Առաքելյան, Մարատ Արսենի; Թովմասյան, Հրանտ Մուշեղի; Միրզոյան, Լյուդվիգ Վասիլի; Համբարձումյան, Վիկտոր Համազասպի, eds. (1973). Աստղագիտություն: Ձեռնարկ միջնակարգ դպրոցների 10-րդ դասարանի համար (3-րդ հրատարակություն ed.). Երևան: Լույս.