Մարաթոնյան վազք, խճուղային վազք, թեթև աթլետիկական մրցությունների վազքի ծրագրի ամենաերկար տարածությունը (42 կմ 195 մ)։ Անվանումը ստացել է Մարաթոն տեղանունից։ Մարաթոնյան ճակատամարտից հետո, ըստ ավանդության, հույն սուրհանդակ զինվորը վազքով, առանց դադարի, հասնում է Աթենք, ավետում հաղթանակի լուրը և անկենդան ընկնում։ Ֆրանսիացի բանասեր Մ. Բրեալի նախաձեռնությամբ

Մարաթոնյան վազքն ընդգրկվեց օլիմպիական խաղերի (Աթենք, 1896) ծրագրում։ Հաղթող դարձավ հույն Ս. Լուիսը։ Համաշխարհային բարձրագույն նվաճումը հավասար է 2 ժամ 8 րոպե 33, 6 վայրկյանի (Դ. Քլեյտոն, Ավստրալիա, 1969)։ Մարաթոնյան վազքի ավանդական միջազգային մրցումներ են անցկացվում Բոստոնում (ԱՄՆ), Վինձորում (Մեծ Բրիտանիա), Կոշիցեում (ՉԺՀ), էնսհեդեում (Նիդերլանդներ), Աթենքում (Հունաստան

Նախապատմություն խմբագրել

Մ.թ.ա. 490 թ. գարնանը պարսկական բանակը Դատիս և Արտափերնես զորավարների գլխավորությամբ գրավեց Կիկլադյան կղզիների մեծ մասը և ուղղություն վերցրին Աթենքից շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարաթոնի դաշտ[1]։

Միլտիադեսի գլխավորությամբ աթենական 10,000 զորքը ժամանեց Մարաթոնի դաշտ և զբաղեցրին բլրաշատ տարածքները։ Սա կարևոր էր մարտավարական քայլ էր, որպեսզի պարսկական հեծելազորը նախ չկարողանար ծավալվել նրանց դեմ, մյուս կողմից էլ այստեղ խմելու ջրի պաշարներ կային։ Նրանք կազմ ու պատրաստ բլուրների վրա սպասում էին պարսիկներին։

 
Մարաթոնի ճակատամարտը

Թվում է, թե Միլտիադեսը պետք է ժամանակ շահեր և սպասեր, քանզի հակառակորդը խմելու ջրի խնդիր ուներ։ Սակայն նա որոշեց նախա­հար­ձակ լինել։ Պատճառն այն էր, որ պարսկական բանակում էր գտնվում նախկին աթենական տիրան Հիպիասը, որն ապաստանել էր նրանց արքունիքում և այժմ պարսկական բանակի խորհրդատուն էր։ Վերջինս կողմնակիցներ ուներ Աթենքում, որոնք պատրաստվում էին խռովություն կազմակերպել քաղաքում։ Պարսիկները չդիմանալով հույների կատաղի հարձակմանը՝ նստեցին իրենց նավերը և փախուստի դիմեցին[2]։ Նշանավոր հույն պատմիչ Հերոդոտոսը վկայում է, որ Մարաթոնի ճակատամարտում պարսիկները տվել են շուրջ 6400 զոհ, իսկ հույներից սպանվել է 192 մարդ[3]։

 
Ֆիդիպիդեսի արձանը Մարաթոնում։

Որպեսզի Աթենքում հեղաշրջման փորձեր չկատարվեն, Միլտիադեսը որոշեց Ֆիդիպիդեսին ուղարկել Աթենք պարսիկների դեմ տարած հաղթանակի լուրը տեղ հասցնելու։ Վերջինս առանց կանգնելու վազեց մոտ 42 կմ տարածք և հասավ Աթենք՝ Արտեմիս ստվածուհու տաճարի պատերի մոտ հաղորդելով հաղթանակի լուրը շունչը փչեց և մահացավ։ Հետագայում այստեղից էլ օլիմպիական խաղերի մեջ մտցվեց մարաթոնյան վազքը։ Այն սկսեցին կիրառել 1895 թ-ից, երբ վերականգնվեցին օլիմպիական խաղերը։

Մրցուղու երկարությունը խմբագրել

Օլիմպիական մարաթոնի երկարությունը ի սկզբանե հստակ չի եղել, բայց առաջին մի քանի օլիմպիական խաղերի մարաթոնի վազքատարածությունը եղել է մոտավորապես 40կմ, որը Մարաթոնից Աթենք ճանապարհի երկարությունն է։ Ժամանակակից մարաթոնի ստանդարտ մրցատարածությունը՝ 42.195 կմ (26.219 մղոն) հաստատվել է 1921թ․֊ի մայիսին Միջազգային սիրողական աթլետիկական ֆեդերացիայի (ԻԱԱՖ) կողմից, որպես հիմք ընդունելով 1908թ․֊ի Լոնդոնի Օլիմպիադայի մարաթոնի վազքատարածությունը։

Ընդհանուր մասնակցություն խմբագրել

Մասնակիցների մեծամասնությունը մարաթոն չի վազում հաղթելու նպատակով։ Շատ վազորդների համար ավելի կարևոր է իրենց անձնական ավարտի ժամանակը, կամ իրենց արդյունքը սեռային ու տարիքային խմբերի մեջ, սակայն վազորդների մեծամասնության համար նպատակը մրցույթը ավարտելն է։ Մարաթոն ավարտելու մարտավարությունները տարբեր են՝ ամբողջ մրցատարածությունը վազելուց մինչև վազք֊քայլք փոխատեղումով հասնել եզրագծին։ 2005թ․֊ին ԱՄՆ֊ում մարաթոնյան վազքի ավարտելու միջին ժամանակը տղամարդկանց համար կազմել է 4 ժամ 32 րոպե 8 վայրկյան և 5 ժամ 6 րոպե 8 վայրկյան կանանց համար։ 2015թ․֊ին նույն ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 4 ժամ 20 րոպե 13 վայրկյան և 4 ժամ 45 րոպե 30 վայրկյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Herodotus VI, 102
  2. Holland, Tom (2006). Persian Fire: The First World Empire and the Battle for the West. Abacus, pp. 195–197.
  3. Herodotus VI, 117
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 296