Մարագ, ձմռան անասնակեր (խռա, հարդ) պաշարելու կառույց։ Լինում է հիմնականում կալին մոտ, երբեմն՝ գոմին կից կամ գոմի վերնահարկում։ Գոմից անջատ լինելու դեպքում մարագի ներսում զետեղվել է հարդը, տափարակ բացօթյա կտուրի կամ երկթեք կղմինդրածածկ տանիքի մեջ՝ խոտը։ Այս դեպքում անասնակերը գոմ է հասցվել կողովներով։ Եթե մարագը եղել է գոմի վերնահարկ-տանիքում, անասնակերը գոմ է մղվել կտուրում բացված անցքով։ Վաղ աշնանը, կալսման շրջանում, մարագը օգտագործվել է որպես կալվորների ժամանակավոր կացարան, ուր զետեղվել են նաև կալուկուտի հետ առնչվող պարագաները։ Անձրևի ու ձյան ժամանակ տակավին չկալսված հացահատիկը լցրել են մարագ, մինչև որ հնարավոր լիներ կրկին կալսել։ Անտառոտ շրջաններում մարագում, հարդի մեջ, հասունանալու համար պահվել են վայրի տանձ ու խնձոր։

Մարագ Վերմոնտում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 295