Մատտիաս Գինտեր

գերմանացի ֆուտբոլիստ

Մատտիաս Գինտեր (գեր.՝ Matthias Ginter; հունվարի 19, 1994, Մարխում), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով ներկայումս խաղում է գերմանական Բորուսիա Դորտմունդ ակումբում, Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ է։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում։ 2014 թ. հուլիսի 10-ի դրությամբ տրանսֆերային արժեքը 12,000,000€ է։

Մատտիաս Գինտեր
գերմ.՝ Matthias Ginter
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մատտիաս Գինտեր
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 19, 1994 (30 տարեկան)
Ծննդավայր Մարխ, Գերմանիա
Հասակ 187 սմ
Քաշ կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 28
Պատանեկան կարիերա
1998 - 2005 ԳերմանիաՄարխ
2005 - 2012 ԳերմանիաՖրայբուրգ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012 - 2014 Գերմանիա Ֆրայբուրգ 70 (2)
2014 - Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 27 (2)
Ազգային հավաքական
2011 - 2012 Գերմանիա Գերմանիա Մ18 6 (0)
2012 - 2013 Գերմանիա Գերմանիա Մ19 5 (1)
2013 Գերմանիա Գերմանիա Մ21 8 (0)
2014 Գերմանիա Գերմանիա 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Փոքր ժամանակվանից էլ տեսանելի էր, որ Գինտերը օժտված է յուրահատուկ տաղանդով։ 11 տարեկանում արդեն խաղում էր «Ֆրայբուրգ» ակումբում։ Սկզբում նա խաղում էր կիսապաշտպանությունում, ցույց տալով իր գիտելիքները ինչպես պաշտպանությունում, այդպես էլ հարձակվողի դերում։ Իսկ Բունդեսլիգայում Մատտիասը խաղում է միայն որպես պաշտպան։

2012 թ.-ի հունվարի 21-ին Մատտիասը նորամուտը նշեց «Ֆրայբուրգի» հիմնական կազմում՝ «Աուֆսբուրգի» դեմ պաղում՝ դուրս գալով 70-րդ րոպեին և 88-րդ րոպեին իր հաշվին առաջին գոլը գրանցեց[1]։ Այդ գոլը թիմի խաղացողներից ամենափոքր տարիքում է խփել՝ Բունդեսլիգայում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Դենիս Աոգոյին։ Հունվարի 23-ին՝ նորամուտից 2 օր անց, Մատտիասը «Ֆրայբուրգի» հետ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց[2]։

2014 թ.-ի հուլիսի 17-ին Գինտերը մինչև 2019 թ.-ը պայմանագիր կնքեց «Բորուսսիա Դորտմունդի» հետ[3]։

Կարիերան հավաքականում խմբագրել

2014 թ.-ի մարտի 5-ին կայացած Չիլիի դեմ խաղում իր նորամուտը նշեց հավաքականում։ Մատտիասը դարձավ 900-րդ ֆուտբոլիստը, ով խաղացել է Գերմանիայի հավաքականում[4]։ Յոահիմ Լյովը նրան հրավիրեց մասնակցելու Բրազիլիայում կայանալիք աշխարհի 20-րդ առաջնությանը, որտեղ նա մասնակցեց 1 խաղի[5]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  «Ֆրայբուրգ»
  «Բորուսիա Դորտմունդ»

Հավաքականի հետ խմբագրել

  Գերմանիայի հավաքական

Անձնական խմբագրել

  • Ֆրից Վալտերի մրցանակ (Մ18) (1)։ 2012[6].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Freiburg tops fellow struggler Augsburg» (անգլերեն). foxsports.com. 2012 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. «Profi-Verträge für vier Fußballschüler» (գերմաներեն). SC Freiburg. 2012 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. Borussia Dortmund verpflichtet Matthias Ginter
  4. «Խաղացողի պրոֆիը ՖԻՖԱ պաշտոնական կայքում» (eng). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 2014 թ.-ի հուլիսի 9-ին։.
  6. «SC Freiburg: Ginter ist U18-Nachwuchsspieler des Jahres 2012» (գերմաներեն). Badische Zeitung. 2012 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել