Մատուցող,  հասարակական սննդի մատուցմամբ զբաղվող կազմակերպության աշխատակից, որն այցելուներին սպասարկում է ռեստորաններում, սրճարաններում և բարերում։

Մատուցող
Դիմանկար
 Waiters Վիքիպահեստում
Մատուցող
մատուցող՝ վիենական բացօթյա սրճարանում

Որպես կանոն՝ մատուցողի պարտականությունների մեջ են մտնում՝

  • հաճախորդներից, հյուրերից պատվերներ ընդունելը
  • սպասարկման համար նրանցից գումար ստանալը
  • հաճախորդների գնալուց հետո սեղանի մաքրությունն իրականացնելը
  • սեղանի ձևավորումը՝ հաճախորդների գալուց առաջ, կամ նրանց գնալուց հետո՝ կապված տվյալ հաստատությունում աշխատանքի սկզբունքից։

Մատուցողը նյութական պատասխանատվություն չի կրում սպասքի և ստացված գումարի ապահովության համար։ Հաջող աշխատանքի համար մատուցողը պետք է լինի ֆիզիկապես դիմակայող, սթրեսակայուն, հարգալից, բարեհամբույր, շարժումները լինեն հստակ, զարգացած լինի տեսողական հիշողությունը, լինի ուշադիր, ունենա հաղորդակցվելու կարողություն, տիրապետի էթիկայի նորմերին և հանրահաշվական գիտելիքներին։ Շատ մատուցողներ գործատուի պահանջով կարող են սահմանված կարգի համազգեստ հագնել։ Մատուցողի աշխատանքն ԱՄՆ-ում ամենատարածվածներից է, աշխատանքային վիճակագրության բյուրոյի տվյալների համաձայն՝ 2008 թվականին ԱՄՆ-ում հասարակական սննդի սպասարկման գործում ներգրավված է եղել շուրջ 2,2 միլիոն մարդ[1]։

Մատուցողի ծառայական պարտականություններ խմբագրել

  • Հաստատության հյուրերի նկատմամբ պարտավոր է լինել բարեհամբույր և հարգալից
  • Մանրամասն պետք է իմանա ճաշացանկն ու գինիների քարտը
  • Իմանալ հյուրերի սպասարկման բոլոր կանոնները և որակյալ կերպով իրականացնել դրանք
  • Պատշաճ տեսք ունենալ
  • Հյուրին կոռեկտ կերպով ներկայացնի և ստանա գումարը
  • Անցնել բուժզննում և առողջ ներկայանալ աշխատանքի վայր
  • Իմանալ և պահպանել հաստատության անվտանգության տեխնիկայի կանոնները

Ծանոթագրություններ խմբագրել

  1. U.S. Department of Labor - Bureau of Labor Statistics (24). «Occupational Employment and Wages - Waiters and Waitresses». US Department of Labor. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 31-ին. {{cite web}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)

Գրականություն խմբագրել

  • Л. В. Беловинский Официант // Иллюстрированный энциклопедический историко-бытовой словарь русского народа. XVIII — начало XIX в. / под ред. Н. Ерёминой. — М.: Эксмо, 2007. — С. 454. — 784 с.: — ил. с. — 5 000 экз. — ISBN 978-5-699-24458-4
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատուցող» հոդվածին։