Մատնիչ սիրտը․ (անգլ.՝ The Tell - Tale Heart), Էդգար Ալան Պոյի պատմվածքը, որ առաջին անգամ հրատարակվել է 1843 թվականին Ջեյմս Ռասսել Լովելի The Pioneer-ում։ Մատնիչ սիրտը գոթական ժանրի լավագույն օրինակն է և Էդգար Պոյի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։ Այստեղ պատմվում է անանուն մի երիտասարդի մասին, ով ընթերցողին զարմացնում է իր սառնասրտությամբ, երբ պատմում է իր կատարած սարսափելի հանցանքի մասին։ Զոհը մի ծերունի է՝ անգղ աչքով, ինչպես նրան երիտասարդն է անվանում։ Սպանությունը նա նախօրոք ծրագրել էր, և մարմինն էլ թաքցնում է մասերի բաժանելով և հատակի տախտակների տակ թաքցնելով։ Պարզ չէ, թե իրականում ինչպիսի, եթե իրականում առհասարակ եղել է, հարաբերություն ունեին զոհն ու հանցագործը։ Տղան ժխտում է ծերունու նկատմամբ իր որևէ դրական զգացմունք ունենալը։ Սակայն ասում է․ «Ես սիրում էի ծերունուն։ Նա երբեք ինձ չի վնասել»։ Նա նաև ժխտում է այն փաստը, որ հարստության համար է սպանել։ Ենթադրվում է, որ ծերունին պատմողի տանտերն էր, կամ որ երիտասարդը նրա մոտ որպես ծառա է աշխատում և որ հավանաբար անգղի աչքն ինչ-որ ուժի կամ գաղտնի հանցանքի հետ է կապված։ Երկու կերպարների մասին մանրամասների բացակայությունը ավելի խճճված ու անհասկանալի են դարձնում սպանության պատմությունը։

Մատնիչ սիրտը
The Tell-Tale Heart
The Pioneer, Vol. I, No. I, Drew and Scammell, Ֆիլադելֆիա, 1843 թ․ հունվար
ՀեղինակԷդգար Ալան Պո
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՍարսափ
պատմվածք
Բնօրինակ լեզուԱնգլերեն
Ստեղծման տարեթիվ1842
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀրատարակիչThe Pioneer
Հրատարակման տարեթիվ1843
 The Tell-Tale Heart Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

«Մատնիչ սիրտը» պատմողի առաջին ինքնակենսագրականն է, ով պնդում է, որ տառապում է նյարդային մի հիվանդությամբ, որն առաջացնում է զգացողության գերսրություն։ Այն մարդը, ում հետ նա ապրում է, կապույտ անգղի աչք ունի, որը նյարդայնացնում է նրան և ի վերջո տանում նրան, որ սպանում է ծերունուն, չնայած պատմողը պնդում է, որ սիրում էր այդ ծերունուն և ատում միայն նրա աչքը։ Նա պնդում է, որ սպանությունը կատարելուց առաջ իր երկար ուսումնասիրությունն ապացուցում է, որ ինքը չի կարող խելագար լինել։ Յոթ գիշեր նա ամեն անգամ բացում է ծերունու սենյակի դուռը՝ անգղի աչքը լուսավորելու համար։ Ինչևէ, այդ աչքը միշտ փակ է լինում՝ այդպիսով անհնար դարձնելով հանցագործության կատարումը։

Ութերորդ գիշերը ծերունին արթնանում է երիտասարդի ծափահարությունից և ձայն հանում՝ ընդհատելով նրա ամենօրյա ծեսը։ Բայց պատմողը չի հեռանում և որոշ ժամանակ անց որոշում իրականացնել իր ծրագիրը։ Լույսի մի շերտ ընկնում է ծերունու աչքին և այն լուսավորում՝ ապացուցելով, որ այն բաց է։ Լսելով ծերունու բարձր և վտանգավոր կերպով արագ սրտխփոցը, պատմողը որոշում է կրակել և սպանել ծերունուն հենց նրա անկողնում։ Ապա նա անդամահատում է մարմինը և հատակի փայտերը հանելով՝ մարմինը թաքցնում այնտեղ։ Սակայն հարևանը, ով լսել էր ծերունու ճիչը, գիշերը ոստիկանություն էր զանգել։ Պատմողը ոստիկաններին ներս է հրավիրում։ Նա ասում է, որ հարևանները իր ձայնն են լսել գիշերը, և որ ծերունին բացակայում է երկրից։ Վստահ լինելով, որ նրանք չեն կարող հանցանքի որևէ ապացույց գտնել, երիտասարդն աթոռներ է բերում և առաջարկում նրանց նստել սենյակի հատակի հենց այն հատվածում, որտեղ քողարկել էր մարմնի հատվածները։ Ոստիկանները ոչինչ չեն կասկածում, քանզի երիտասարդը նրանց վրա թողել էր հաճելի և հանգիստ բնավորությամբ մարդու տպավորություն։

Սակայն երիտասարդը շուտով սկսում է մի անհարմար զգացողություն ունենալ և ականջներում ձայն լսել։ Ինչքան ձայնը բարձրանում է, նա գալիս է այն եզրակացության, որ դա ծերունու սրտխփոցի ձայնն է, որ գալիս է հատակի տակից։ Ձայնը աստիճանաբար աճում է, չնայած ոստիկանները, թվում է, ոչ մի ուշադրություն չեն դարձնում այդ ձայնին։ Սարսափելով սրտխփոցի ձայնից և հասկանալով, որ ոստիկաններն արդեն լսում են ոչ միայն սրտխփոցը, այլև հայտնաբերել են իր հանցանքը, պատմողը ծնկի է իջնում և խոստովանում հանցանքը։ Նա ոստիկաններին ասում է, որ քանդեն հատակը՝ մարմինը գտնելու համար։

Հրատարակման պատմությունը խմբագրել

 
Մատնիչ սիրտը The Pioneer: A Literary and Critical Magazine-ոի, էջ 29

Գիրքն ու առաջին անգամ հրատարակվել է 1843 թվականի հունվարին The Pioneer հրատարակչությունում։ Պոն հավանաբար պատմության համար ստացել է 10 դոլար[1]։ Օրիգինալ հրատարակչությունը ներառում է էպիգրաֆ, որի հեղինակն էր Հենրի Վադսվորֆ Լոնգֆելլոն[2]։ Պատմվածքը վերամշակվեց և կրկին հրատարակվեց 1845 թվականի օգոստոսի 23-ին։

Էկրանավորումները խմբագրել

  • Առաջին էկրանավորումը նույն անվամբ 1928 թվականի արտադրության համր ֆիլմ է։ Ռեժիսորն է Լեոն Շամրոյը, դերերում են Օտտո Մեթիեսոնը՝ որպես երիտասարդ, Ուիլյամ Հերֆորդը՝ որպես ծերունի, Չառլզ Դարվասն ու Հանս Ֆուերբերգը որպես դետեկտիվներ։ Այն հավատարիմ էր մնում օրիգինալ սյուժեին, չնայած առաջիկա ֆիլմերում սյուժեն հիմնականում ընդարձակվեց[3]։
  • Հայտնի ամենահին հնչյունային ֆիլմը գրքի հիման վրա «Մատնիչ սիրտը» 1934 թվականի արտադրության ֆիլմն էր՝ նկարահանված Blattner Studios- ում, Elstree-ում՝ ըստ Clifton-Hurst ընկերության։ Ռեժիսորն է Բրայան Դեսմոնդ Հարսթը, դերակատարն է Նորման Դրիդենը։ Այս տարբերակն ունի 55 րոպե տևողություն։
  • 1941 թվականին նկարահանվեց գրքի հիման վրա հերթական ֆիլմը։ Դերերում է Ժոզեֆ Սչինդքրաութը և այն Ջուլս Դասսինի դեբյուտն էր։
  • 1953-ին նկարահանվեց նույն անվամբ հերթական ֆիլմը, ստեղծված է United Productions of America-ի կողմից։
  • 1956 թվականին արվեց «Մատնիչ սիրտը» ֆիլմի հերթական էկրանավորումը։ Սցենարիստն է Ուիլյամ Թեմփլեթոնը, գրվել է NBC Matinee թատրոնի համար և բեմադրվել 1956 թվականի նոյեմբերի 6-ին։
  • 1960 թվականին նկարահանվեց հերթական էկրանավորումը։ Այստեղ պատմությանը սիրային գիծ է ավելանում։
  • Ֆիլմի 1971 թվականի էկրանավորման ռեժիսորն է Սթիվ Քարվերը, դերակատարը՝ Սեմ Ջեֆֆին, որպես ծերունի։
  • «Մղձավանձներ Պոյի մտքից» ՝ 2006 թվականի արտադրության ֆիլմում ևս ներառված է պատմվածքի հիման վրա մի հատված։
  • Radio Tales ընկերությունը ստեղծեց «Մատնիչ սիրտը» դրաման National Public Radio-ի համար։ Պատմությունը կարդում էր Վինիֆրեդ Ֆիլիպսը և ուղեկցվում էր նրա հեղինակային երաժշտությամբ։
  • Կանադական Nightfall (CBC) ռադիո ծրագիրը 1980 թվականի օգոստոսի 1-ին ներկայացրեց ֆիլմի իր էկրանավորումը։
  • 2009 թ․ արտադրության Tell-Tale թրիլերը, որի պրոդյուսերներն են Ռիդլի Սքոթթը և Թոնի Սքոթը, հիմնված է պատմվածքի վրա։ Սակայն սյուժեն փոխված է այն տեսակետից, որ ծերունին մի կերպար է, որ տառապում է այն դոնորի հիշողություններից, ում սիրտը փոխպատվաստել էին իրեն։
  • 1972 թվականի արտադրության «An Evening with Edgar Allan Poe» ֆիլմում ներկայացված են Պոյի պատմվածքներից չորսը ներկայացվեցին հանդիսատեսի առաջ՝ ներառյալ «Մատնիչ սիրտը»։
  • Ֆիլմի մեկ այլ էկրանավորում էր 1991 թվականին Սթիվեն Բերկոֆֆի գլխավորությամբ ստեղծված և բրիտանական հեռուստատեսությամբ հրապարակված տարբերակը։ Այս տարբերակը ներկայացվեց British TV-ում որպես «Առանց պատերի» շղթայի մաս։ Այս տարբերակը նաև շուտով հրապարակվեց ԱՄՆ-ի Bravo հեռուստաալիքում։
  • Երաժշտական տարբերակը, որ կատարվեց The Alan Parsons Project-ում, հրապարակվեց նրանց 1976-ի դեբյուտային ալբոմում՝ Tales of Mystery and Imagination։ Ավելի ուշ Slough Feg-ը 2010 թ․ իրենց The Animal Spirits ալբոմի համար ստեղծեց երգի քովեր տարբերակը։
  • Երաժշտական մեկ այլ տարբերակ է Dark Chilling Heartbeat-ը՝ Deceased խմբի կատարմամբ։
  • Մեկ այլ երաժշտական տարբերակ ստեղծեց Insane Clown Posse-ն իր The Riddle Box ալբոմի համար։ Այն մի երիտասարդի մասին է, ով ենթադրվում է, որ սպանել է մարդուն իր աչքի համար։ Երգում կա նաև ռադիոյից հատված, որտեղ կարդում են օրիգինալ պատմվածքը։
  • Ռադիոաստղ Գլեն Բեքը ստեղծեց պատմվածքի՝ 15-րոպեանոց աուդիոտարբերակը՝ երաժշտությամբ և ձայնային էֆեկտներով, որը նա կատարում է ռադիոյում ամեն տարի Հելլոուինին։
  • Ռայան Քոնոլլին 2012 թվականին ստեղծեց «Մատնություն» կարճամետրաժ ֆիլմը՝ ոգևորվելով պատմվածքի սյուժեից։
  • Պո-ի մատնիչ սիրտը․ սա բջջային մի խաղ է, որտեղ հերոսները պատմվածքի հերոսներն են[4]։ and Apple iOS.
  • Փոլ Սիմոնը, մինչև հռչակ ձեռք բերելը որպես Simon & Garfunkel ծրագրի մասնակից, գրեց «Մատնիչ սիրտը» վերնագրով մի երգ։ Այն մի մարդու մասին է, ում սրտխփոցը մինչև հիմա ապացուցում է, որ նա սիրում է իր նախկինին, չնայած նրանք երկուսն էլ հիմա նոր հարաբերություններ ունեն։
  • Մի ավստրալիական բալետ հիմնված է այս պատմվածքի վրա։ Այն հեռուստատեսության ցուցադրվել է 1960-ականների սկզբին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Silverman, Kenneth. Edgar A. Poe: Mournful and Never-ending Remembrance. New York: Harper Perennial, 1991. ISBN 0-06-092331-8, p. 201.
  2. Moss, Sidney P. Poe's Literary Battles: The Critic in the Context of His Literary Milieu. Southern Illinois University Press, 1969. p. 151
  3. «IMDb Title Search: The Tell-Tale Heart». Internet Movie Database. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. [1]
  5. https://news.google.com/newspapers?id=oZ5VAAAAIBAJ&sjid=gbIDAAAAIBAJ&pg=5089%2C2275271

Գրականություն խմբագրել

Գրականություն ռուսերենով խմբագրել

  • Аллен Г. Эдгар По = The Life and Times of Edgar Allan Poe. — М.: Молодая гвардия, 1984. — 334 с. — (Жизнь замечательных людей).
  • Виднес М. Достоевский и Эдгар Аллан По // Scanda-Slavica. —Copenhagen, 1968. — Vol. XIV. — P. 21—32.
  • Гроссман Д. Д. Эдгар По в России. Легенда и литературное влияние = Edgar Allan Poe in Russia. — С-Пб.: Академический проект, 1998. — 208 с. — (Современная западная русистика). — ISBN 5-7331-0114-8
  • Осипова Э. Ф. Загадки Эдгара По. Исследования и комментарии. — С-Пб.: Филологический факультет СПбГУ, 2004. — 172 с. — ISBN 5-8465-0207-5
  • Уракова А. П. Поэтика тела в рассказах Эдгара Аллана По. — М.: ИМЛИ РАН, 2009. — С. 179—187. — ISBN 978-5-9208-03334-4

Անգլերեն գրականություն խմբագրել

  • Benfey C. Poe and the Unreadable: 'The Black Cat' and 'The Tell-Tale Heart'//New Essays on Poe's Major Tales. — Cambridge University Press, 1993. — 134 p. — ISBN 978-0521422437
  • Cleman J. Irresistible Impulses: Edgar Allan Poe and the Insanity Defense//Bloom's BioCritiques: Edgar Allan Poe. — Philadelphia: Chelsea House Publishers, 2001. — 112 p. — ISBN 0791061736
  • Fisher, Benjamin Franklin. Poe and the Gothic Tradition//The Cambridge Companion to Edgar Allan Poe / Kevin J. Hayes. — Cambridge: Cambridge University Press, 2002. — P. 72—91. — ISBN 0521797276
  • Quinn, Arthur Hobson. Edgar Allan Poe: A Critical Biography. — Baltimore: The Johns Hopkins University Press, 1998. — 804 p. — ISBN 0-8018-5730-9
  • Reilly, John E. The Lesser Death-Watch and 'The Tell-Tale Heart' // The American Transcendental Quarterly. — 1969. — № II. — P. 3—9.
  • Robinson, E. Arthur. Poe’s 'The Tell-Tale Heart' // Nineteenth-Century Fiction. — University of California Press, 1965. — Vol. 19. — № 4. — P. 369—378.
  • Robinson, E. Arthur. Thoreau and the Deathwatch in Poe’s 'The Tell-Tale Heart' // Poe Studies. — Blackwell Publishing Ltd, 1971. — Vol. IV. — № 1. — P. 14—16.
  • Sova, Dawn B. Critical Companion to Edgar Allan Poe: A Literary Reference to His Life and Work. — NY: Facts on File, 2007. — viii+458 p. — ISBN 978-0816064083
  • Tucker, B. D. «The Tell-Tale Heart» and the «Evil Eye» // The Southern Literary Journal. — University of North Carolina Press, 1981. — Vol. 13. — № 2. — P. 92—98.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
The Tell-Tale Heart
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատնիչ սիրտը (պատմվածք)» հոդվածին։