Մատներով շրխկոց, ձեռքի մատներով շրխկոցի ձայն հանել։ Կատարվում է բութ մատի և մյուս մատներից մեկի (միջնամատ, ցուցամատ կամ մատնեմատ) միջոցով ճնշման ստեղծմամբ, ապա մյուս մատի կտրուկ արձակմամբ, որի արդյունքում այն մեծ արագությամբ հարվածում է նույն ձեռքի ափին՝ հանելով շրխկոցի ձայն։

Մատներով շրխկոցի կատարում
Մատներով շրխկոցի մեկ այլ եղանակ

Մշակույթում խմբագրել

Հին Հունաստանում մատներով շրխկոցն օգտագործվել է երաժիշտների և պարողների կողմից ռիթմը պահպանելու համար[1], այն կոչվել է «ἀποληκέω» (ապոլեկեո)[2], «ἀποκρότημα» (ապոկրոտեմա)[3] («ἀποκροτέω» (ապոկրոտեո) բայից «մատներով շրխկացնել»[4]) և «ἐπίπταισμα» (էպիպտաիզմա)[5]։ Մատներով շրխկոցը տարածված է նաև ժամանակակից Հունաստանում։

Երբեմն մատներով շրխկոցը փոխարինում է ծափահարելուն։ Օրինակ՝ Միչիգանի համալսարանի տղամարդկանց երգչախմբում դա հին ավանդույթ է։ Ակումբի պատմությունն ասում է. «Դրա պատճառը (ինչպես լեգենդն է ասում) այն է, որ անհնար է միաժամանակ ծափ տալ և գարեջուր պահել։ Հնարավոր պատճառներից մեկն էլ այն է, որ մատներով շրխկոցը ավելի քիչ աղմուկ է ստեղծում ելույթների և հայտարարությունների ժամանակ, քան ծափահարությունները[6]։ Մատներով շրխկոցը դարձել է ավանդական բանաստեղծական ընթերցումների ժամանակ[7]։

Շատ մշակույթներում մատներով շրխկոցը մարմնի պերկուսիա է։

Մատներով շրխկոցի սեմփլները օգտագործվում են երաժշտական մի շարք ժանրերում՝ խաղալով հարվածային գործիքների դեր։ Դա կարելի է գտնել Անջելո Բադալամենտիի աշխատանքներում, օրինակ՝ «Թվին Փիքս», «Կորած մայրուղի» ֆիլմերի սաունդթրեքերում, «Ադամսների ընտանիքը» հեռուստասերիալում և «Էնդի Գրիֆիտի շոուում»։

Կտրուկ և կրկնվող մատներով շրխկոցը հաճախ ուղեկցվում է բացականչությամբ, որն էլ օգտագործվում է ուրիշի ուշադրությունը գրավելու համար։

Իրանական տարբերակ խմբագրել

Բեշկանը (պարս.՝ بشكن) իրանական ավանդական մատներով շրխկոց է, որտեղ ներգրավված են երկու ձեռքերը։ Ձայնի դուրս գալու մեխանիզմը նման է սովորականին, բայց հարվածը ավելի ուժեղ է։

Բեշկանի երկու տեսակ կա, դրանցից ամենատարածվածը (աջլիկների համար)[8].

  • Ծալել ձեռքերը միասին և պտտել, որպեսզի աջ ձեռքի երեք մատները հայտնվեն ափի և ձախ ձեռքի մատների սահմանին։
  • Ամուր սեղմել միջնամատը դեպի ձախ ձեռքը։
  • Այնուհետև, հենվելով ձախ ձեռքի բութ մատին, շրխկացնել աջ ձեռքի ցուցամատով աջ ձեռքի միջնամատին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Martin Litchfield West, Ancient Greek music, Oxford University Press, 199
  2. ἀποληκέω, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus Digital Library
  3. ἀποκρότημα, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus Digital Library
  4. ἀποκροτέω, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus Digital Library
  5. ἐπίπταισμα, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus Digital Library
  6. «University of Michigan Men's Glee Club || About | History_html_5». Ummgc.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  7. http://www.dailymail.co.uk/news/article-3323166/Some-college-students-Yale-Brown-prefer-finger-snapping-applause.html
  8. «How To Beshkan, when you feel you beshkant». YouTube. 2009 թ․ ապրիլի 15. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատներով շրխկոց» հոդվածին։