Մատիցա ցրնոգորսկա

կազմակերպություն

Մատիցա ցրնոգորսկա (չեռնոգորերեն Матица црногорска, mâtit͡sa t͡srnǒɡorska), մշակութային հաստատություն Չեռնոգորիայում։ Հիմնադրվել է 1993 թվականին որպես ոչ կառավարական կազմակերպություն, որն ըստ ամենայնի աջակցում է չեռնոգորիական ազգային ու մշակութային ինքնությանը և լեզվի տարածմանը, ուսումնասիրությանն ու զարգացմանը։ Այդ նպատակով կազմակերպում է սեմինարներ, ֆորումներ, դասախոսություններ, հրատարակում է ուսումնասիրություններ, սերտ կապեր հաստատում չեռնոգորիական սփյուռքի հետ։ Կազմակերպության բաժանմունքները գործում են երկրի գրեթե ողջ տարածքում։ 2008 թվականին Չեռնոգորիայի խորհրդարանը հավանություն է տվել Մատիցա ցրնոգորսկայի մասին օրենքին, որով նրան շնորհվել է մշակութային անկախ հաստատության կարգավիճակ[1]։

Մատիցա ցրնոգորսկա
Տեսակկազմակերպություն
Հիմնադրված1993
Գլխադասային գրասենյակՊոդգորիցա, Չեռնոգորիա
Կայքmaticacrnogorska.me

2000 թվականին Մատիցա ցրնոգորսկան սկսել է հրատարակել Matica ամսագիրը[2]։

Պատմություն խմբագրել

Մատիցա ցրնոգորսկան կազմավորվել է 1993 թվականի մայիսի 22-ին Ցետինյեում։ Կազմակերպությունը հաստատուն կերպով հանդես է եկել երկրի անկախությանն աջակցելու, այդ անկախությունը աներեր կերպով պաշտպանելու, ժողովրդավարություն հաստատելու և զարգացնելու, ազգային ու կրոնական հանդուրժողականություն դրսևորելու, եվրոպական և միջերկրածովյան տարածաշրջաներին Չեռնոգորիայի սերտ ինտեգրումն ապահովելու դիրքերից[3]։ 2008 թվականի մարտի 18-ին Չեռնոգորիայի խորհրդարանն օրենք է ընդունել Մատիցա ցրնոգորսկայի մասին և նրան շնորհել մշակույթի բնագավառում անկախ կազմակերպության կարգավիճակ[1]։

Նախագահներ խմբագրել

Մատիցա ցրնոգորսկայի նախագահները.

  • Դրագան Ռադուլովիչ (22 մայիսի 2013 թ. – ներկա ժամանակներ)
  • Բրանկո Բանևիչ (23 հունվարի 1999 թ. – 22 մայիսի 2013 թ.)
  • Բոժինա Իվանովիչ (22 մայիսի 1993 թ. – 23 հունվարի 1999 թ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ZAKON O MATICI CRNOGORSKOJ, Parliament of Montenegro
  2. About us, Matica crnogorska
  3. Matica crnogorska protiv srpskog jezika, Vesti

Արտաքին հղումներ խմբագրել