Մատիտեղ ջրային

բույսերի տեսակ
Մատիտեղ ջրային
Մատիտեղ ջրային
Մատիտեղ ջրային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հնդկացորենազգիներ (Polygonaceae)
Ենթաընտանիք Հնդկացորենայիններ (Polygonoideae)
Տրիբա Persicarieae
Ցեղ Persicaria
Տեսակ Մատիտեղ ջրային (P. hydropiper)
Միջազգային անվանում
Persicaria hydropiper
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Մատիտեղ ջրային (լատին․՝ Polygonum hydropipper), մատիտեղազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Թույլ զարգացած առանցքային արմատով միամյա խոտաբույս է, որի բարձրությունը 30-90 սմ է։ Ամբողջաեզր, ալիքաձև, հաճախ մուգ գորշ բծերով տերևները կարճ կոթուններով նշտարաձև են։ Ցողունի և ճյուղերի գագաթներին հավաքված են մանր չորսանդամ ծաղիկները, որոնք առաջացնում են բարակ փուխր հասկանման ծաղկաբույլեր։ Գեղձիկներով պատված ծաղկապտի թերթիկները սպիտակավուն են կամ կանաչավարդագույն։ Մի կողմից ուռուցիկ, մյուս կողմից տափակ պտուղը սև ձվաձև ընկուզիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Որպես մոլախոտ աճում է առուների եզրերին։ Հանդիպում է Լոռու, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ Թունավոր բույս է[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղկման շրջանում՝ մինչև ցողունների կարմրելը։ Բույսի բոլոր մասերը թարմ վիճակում ունեն սուր պղպեղի համ և օգտագործվում են որպես համեմունք[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.