Մատիլդե Ուսելեյ Մաորտուա (իսպ.՝ Matilde Ucelay Maortúa, 1912, Մադրիդ, Իսպանիա - նոյեմբերի 24, 2008(2008-11-24)[1], Մադրիդ, Իսպանիա), Իսպանիայում ճարտարապետության բնագավառում լիցենզավորում ստացած առաջին կինը[2]։ 2004 թվականին արժանացել է Իսպանիայի ազգային ճարտարապետական մրցանակի[3]։

Մատիլդե Ուսելեյ
Ծնվել է1912
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Մահացել էնոյեմբերի 24, 2008(2008-11-24)[1]
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա
ԿրթությունՄադրիդի ճարտարապետության բարձրագույն տեխնիկական դպրոց (1936), Մադրիդի պոլիտեխնիկական համալսարան և Instituto-Escuela?
Ուշագրավ աշխատանքներՕսվալդի տուն
Պարգևներ
 Matilde Ucelay Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ուսելեյը ծնվել է 1912 թվականին Մադրիդում, փաստաբան Էնրիկե Սանսի և Պուրա Ուսելեյ Մաորտուա Լոմբերայի ընտանիքում։ Եղել է ընտանիքի ավագ երեխան։ Նրա քույրերն էին Լուզը, Մարգարիտան և Կարմենը։ Նրանց մայրը` Պուրա Մաորտուան, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի լավագույն ընկերն էր, անդամակցում էր Կանանց լիցեյ ակումբին (Lyceum Club Femenino) և հանդիսանում է Anfistora թատերական ընկերության հիմնադիրը։

Բակալավրի աստիճան ստացել է նստիտուտ-դպրոցից։ 1931 թվականին ընդունվել է Մադրիդի համալսարանiի ճարտարապետության դպրոց, որտեղ եղել է Համալսարանական դպրոցի ֆեդերացիայի (Federación Universitaria Escolar) ակտիվ անդամ։ Ուսման արագացված դասընթաց անցնելով՝ 1936 թվականի հունիսին ավարտել է ուսումը և հուլիսի 10-ին Իսպանիայում դարձել առաջին Կինը, ով ճարտարապետի աստիճան է ստացել։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ազգային հյուրանոցում, որտեղ ներկա է գտնվել ճարտարապետ, այն ժամանակ ներքին գործերի նախարար Ամոս Սալվադոր Կառերասը։ Նույն տարում Մատիլդե Ուսելեյն աշխատել է Մադրիդի ճարտարապետների կանանց ասոցիացիայի Կառավարման խորհրդի կազմում որպես քարտուղար։ գործունեության ընթացքում ընտանիքով տեղափոխվել է Վալենսիա։

1937 թվականի հունվարին ամուսնացել է Գյուղատնտեսության նախարարության իրավաբան և պաշտոնյա Խոսե Ռուիս Կաստիլյոյի հետ, որը Մադրիդի հայտնի խմբագիրների ընտանիքից էր։ Նրա հորն էր պատկանում Biblioteca Nueva, որը Ռուիս Կաստիլյոն ժառանգել էր։ Զույգն ունեցել է երկու երեխա` Խոսե Էնրիկեն և Խավիերը։

Իսպանիայի քաղաքացիական պատերազմից հետո 1936 թվականին Մադրիդի ճարտարապետների քոլեջի կառավարման խորհրդի կազմում լինելու պատճառով Մատիլդեն մեղադրվեց «ապստամբությանն աջակցելու մեջ»։ Դատավարության ընթացքում բազմաթիվ վկաներ հանդես եկան նրա օգտին։ Սակայն 1942 թվականի հուլիսի 9-ին նա դատապարտվեց, անժամկետ որակազրկվեց որպես պետական պաշտոնյա, նրան 5 տարի արգելեցին զբաղվել մասնագիտական գործունեությամբ և տուգանվեց 30000 պեսետա։ 1936 թվականին ձեռք բերած Ճարտարապետի կոչումը նա պաշտոնապես չստացավ մինչև 1946 թվական։

1950-ական թվականներին Ֆրանսիայի իշխանությունների կողմից վետո դրվեց Համալսարանական կանանց ասոցիացիայի խորհրդի նրա անդամակցությանը, որը Մատիլդեն հիմնադրել էր յոթ համարի քարտով։

1998 թվականին Asociación La Mujer Construye («Կառուցող կանանց ընկերակցություն») կազմակերպությունը հանրայնորեն Մատիլդե Ուսելեյին ճանաչեց որպես Իսպանիայում ճարտարապետության բնագավառի առաջին կին շրջանավարտ։ 2004 թվականին նա արժանացավ Իսպանիայի ազգային ճարտարապետական մրցանակի։ Երկու տարի անց մասնակցեց Վենետիկի բիենալեին, որտեղ ներկայացրեց Իսպանիան։

Մատիլդե Ուսելեյը մահացել է 2008 թվականի նոյեմբերի 24-ին։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Օսվալդի տունը Մադրիդի Պուերտա դե Իեռօ շրջանում
  • Բեռնստեյնի տուն
  • Մարիչալարի տուն
  • Օրտեխա Էսպորտոնոյի տուն
  • Սիմոնե Օրտեխայի տուն
  • Բենիտես Լուգոյի տունը Լաս Պալմասում
  • Ուսելեյի տունը Լոնգ այլենդում
  • Թերներ և իսպանո-արգենտինյան գրախանութները Մադրիդում[4]

Մատենագիտություն խմբագրել

  • Sánchez de Madariaga, Inés (Dir). 2012. Matilde Ucelay Maórtua. Una vida en construcción. Premio Nacional de Arquitectura. Madrid: Ministerio de Fomento. ISBN 978-84-498-0920-0
  • Sánchez de Madariaga, Inés (2010): "Amigos del alma. Matilde Ucelay y Félix Candela. La incautación del Colegio de Madrid y la represión de los arquitectos durante el franquismo", en del Cueto Ruiz-Funes, J.-I. (ed.) Félix Candela 1910-2010, Instituto Valenciano de Arte Moderno-Sociedad Estatal de conmemoraciones Culturales, pp. 121–138. ISBN 978-84-92827-95-4.
  • Sánchez de Madariaga, Inés (2008): "El papel de las mujeres en la arquitectura y el urbanismo, de Matilde Ucelay a la primera generación universitaria en paridad", en Leboreiro, Marian (ed.), La arquitectura y el urbanismo desde la perspectiva de las arquitectas, Ministerio de Vivienda- ETSAM, Madrid, pp. 69–77. ISBN 978-84-691-9168-2.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատիլդե Ուսելեյ» հոդվածին։