Մատիաս Կրանևիտեր

արգենտինացի ֆուտբոլիստ

Կլաուդիո Մատիաս Կրանևիտեր (իսպ.՝ Claudio Matías Kranevitter, մայիսի 21, 1993, Սան Միգել դե Տուկուման), արգենտինացի ֆուտբոլիստ, Արգենտինայի հավաքականի և Ատլետիկո Մադրիդի կիսապաշտպան։

Մատիաս Կրանևիտեր
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կլաուդիո Մատիաս Կրանևիտեր
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 21, 1993 (30 տարեկան)
Ծննդավայր Սան Միգել դե Տուկուման, Արգենտինա
Հասակ 179 սմ
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 8
Պատանեկան կարիերա
2007 - 2012 Արգենտինա Ռիվեր Փլեյտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012 - 2015 Արգենտինա Ռիվեր Փլեյտ 54 (0)
2015 - ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 8 (0)
2015 Արգենտինա  Ռիվեր Փլեյտ 4 (0)
Ազգային հավաքական
2013 - ներկա Արգենտինա Արգենտինա (Մ-20) 3 (0)
2015 - ներկա Արգենտինա Արգենտինա 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 30, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 25, 2016

Ակումբային կարիերա խմբագրել

Կրանևիտերը համարվում է Ռիվեր Փլեյտ ակումբի ֆուտբոլային դպրոցի սան։ 2012 թվականի դեկտեմբերի 3-ին Լանուսի դեմ խաղում նա դեբյուտեց արգենտինական Պրեմիերայում[1]։

2015 թվականի ամռանը Մատիասը տեղափոխվեց իսպանական Ատլետիկո Մադրիդ։ Տրանսֆերի արժեքը կազմեց 8 մլն եվրո[2]։ Խաղային պրակտիկա ձեռք բերելու համար կեստարյա վարձակալական իրավունքներով վերադարձավ Ռիվեր Փլեյտ[3]։ 2016 թվականի սկզբին Կրանևիտերը միացավ Ատլետիկոյին։ Փետրվարի 14-ին Խետաֆեի դեմ խաղի երկրորդ խաղակեսում փոխարինելով Ֆեռնանդո Տոռեսին՝ նա նշեց իր նորամուտը Լա Լիագում[4]։

Միջազգային կարիերա խմբագրել

2013 թվականին Արգենտինայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում մասնակցել է տանը կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում խաղացել է Չիլիի[5], Պարագվայի[6] և Բոլիվիայի դեմ[7]։

2015 թվականի սեպտեմբերի 5-ին Բոլիվիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում նշել է իր նորամուտը Արգենտինայի ազգային հավաքականում[8]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  Ռիվեր Փլեյտ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ривер Плейт VS. Ланус 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012—12—02.
  2. «Kranevitter, cerrado» [Kranevitter, signed] (իսպաներեն). Marca. 2015 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. «Matías Kranevitter is now an Atlético». Atlético's official website. 2015 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. «Хетафе VS. Атлетико Мадрид 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016—02—14.
  5. «Аргентина (до 20) VS. Чили (до 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013—01—10.
  6. «Аргентина (до 20 лет) VS. Парагвай (до 20 лет) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013—01—12.
  7. «Аргентина (до 20 лет) VS. Боливия (до 20 лет) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013—01—14.
  8. «Аргентина VS. Боливия 7:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 5.

Արտաքին հղումներ խմբագրել