Մատիաս Էսեկիել Վարգաս

արգենտինացի ֆուտբոլիստ

Մատիաս Վարգաս (իսպ.՝ Matías Vargas, մայիսի 8, 1997(1997-05-08)[1], Սալտա, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Էսպանյոլի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[2]։

Մատիաս Վարգաս
Matías Vargas
Վարգասը Վելես Սարսֆիլդի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Martín Matías Ezequiel Vargas
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 8, 1997(1997-05-08)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Սալտա, Արգենտինա
Հասակ 168 սմ
Քաշ 66 կգ
Դիրք ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էսպանյոլ
Համար 22
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2019 Արգենտինա Վելես Սարսֆիլդ 69 (14)
2019-ներկա Իսպանիա Էսպանյոլ 4 (0)
Ազգային հավաքական
2018-ներկա Արգենտինա Արգենտինա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 17-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 17-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Վելես Սարսֆիլդ խմբագրել

Վարգասը Վելես Սարսֆիլդի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի օգոստոսի 22-ին՝ փոխարինման մտնելով Կոլոնի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ Դեֆենսա և Խուստիսիայի դեմ խաղում[4]։ 2017 թվականի ապրիլի 22-ին Վարգասը գոլի հեղինակ դարձավ Ունիոն Սանտա Ֆեի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[5]։ Հունիսի 23-ին արգենտինացին գոլ խփեց Ատլետիկո Տուկումանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[6]։ 2016-17 մրցաշրջանում Վարգասը անցկացրեց 20 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։

2017 թվականի օգոստոսի 26-ին Վարգասը 2 գոլային փոխանցում տվեց Տիգրեի դեմ խաղում[7]։ Հոկտեմբերի 4-ին արգենտինացին խփեց Նյուելս Օլդ Բոյզի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Վելես Սարսֆիլդին[8]։ 2018 թվականի ապրիլի 17-ին՝ Սան Լորենսոյի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[9]։ 4 օր անց Վարգասը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տեմպերլեյի դեմ խաղում[10]։ Մայիսի 5-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Սան Մարտինի դեմ խաղում[11]։ 2017-18 մրցաշրջանում Վարգասը անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

2018 թվականի օգոստոսի 11-ին Վարգասը գոլի հեղինակ դարձավ Նյուելս Օլդ Բոյզի դեմ խաղում[12]։ Հոկտեմբերի 6-ին նա հեռացվեց խաղադաշտից Սան Մարտինի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 87-րդ րոպեին[13]։ Դեկտեմբերի 10-ին Վարգասը դուբլ ձևակերպեց Պատրոնատոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[14]։ 2019 թվականի հունվարի 29-ին արգենտինացին գոլ խփեց Էստուդիանտեսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[15]։ Վելես Սարսֆիլդի կազմում Վարգասը անցկացրեց 75 հանդիպում՝ դառնալով 15 գոլի հեղինակ։

Էսպանյոլ խմբագրել

2019 թվականի հուլիսի 14-ին Վարգասը 10.5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Էսպանյոլ[16][17][18][19]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 8-ին՝ փոխարինելով Ադրիա Պեդրոսային Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Լյուցերնի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[20][21]։ Օգոստոսի 15-ին իսպանացին 2 գոլային փոխանցում տվեց Եվրոպայի Լիգայի Լյուցերնի դեմ պատասխան խաղում[22]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում Վարգասը անցկացրեց օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սևիլյայի դեմ խաղում[23][24]։

Միջազգային կարիերա խմբագրել

Արգենտինայի ազգային հավաքական Վարգասը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ Կոլումբիայի և Գվատեմալայի դեմ խաղերի համար[25][26][27]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 8-ին՝ փոխարինելով Քրիստիան Պավոնին Գվատեմալայի դեմ ընկերական խաղում[28][29]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ[30]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վելես Սարսֆիլդ 2015 Պրիմերա Դիվիզիոն 3 0 0 0 3 0
2016 2 0 0 0 2 0
2016–17 16 4 4 0 20 4
2017–18 25 5 1 1 26 6
2018–19 23 5 1 0 24 5
Ընդհանուր 69 14 6 1 0 0 0 0 75 15
Էսպանյոլ 2019–20 Լա Լիգա 4 0 0 0 4 3 8 3
Կարիերայի ընդհանուր 73 14 6 1 4 3 0 0 83 18

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ[30]

Արգենտինա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.velezsarsfield.com.ar/futbol/plantel/perfil/168-mvargas.shtml
  2. «Argentina - M. Vargas - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. «Club Atlético Colón - Club Atlético Vélez Sarsfield, Aug 22, 2015 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. «Club Atlético Vélez Sarsfield - Defensa y Justicia, Nov 13, 2016 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. «Club Atlético Vélez Sarsfield - Club Atlético Unión, Apr 22, 2017 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. «Club Atlético Tucumán - Club Atlético Vélez Sarsfield, Jun 23, 2017 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. «Club Atlético Tigre - Club Atlético Vélez Sarsfield, Aug 26, 2017 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. «Club Atlético Vélez Sarsfield - Club Atlético Newell's Old Boys, Oct 14, 2017 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. «Club Atlético Vélez Sarsfield - Club Atlético San Lorenzo de Almagro, Apr 17, 2018 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. «Club Atlético Temperley - Club Atlético Vélez Sarsfield, Apr 21, 2018 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. «Club Atlético San Martín (SJ) - Club Atlético Vélez Sarsfield, May 5, 2018 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  12. «Club Atlético Vélez Sarsfield - Club Atlético Newell's Old Boys, Aug 11, 2018 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  13. «Club Atlético San Martín (SJ) - Club Atlético Vélez Sarsfield, Oct 6, 2018 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  14. «Club Atlético Patronato - Club Atlético Vélez Sarsfield, Dec 10, 2018 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. «Club Estudiantes de La Plata - Club Atlético Vélez Sarsfield, Jan 29, 2019 - Superliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  16. «Matías Vargas, new perico signing! | News | RCD Espanyol». www.rcdespanyol.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  17. Navarro, Cristina (2019 թ․ հուլիսի 14). «Official: Espanyol sign Matias 'Monito' Vargas». www.marca.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  18. Sport (2019 թ․ հուլիսի 14). «Official: Matias Vargas completes transfer to Espanyol». sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  19. «MATÍAS VARGAS COMPLETES €10.5 MILLION TRANSFER TO ESPANYOL». golazoargentino.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  20. «FC Luzern - RCD Espanyol Barcelona, Aug 8, 2019 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  21. UEFA.com. «Luzern-Espanyol | UEFA Europa League». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  22. «RCD Espanyol Barcelona - FC Luzern, Aug 15, 2019 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  23. «RCD Espanyol Barcelona - Sevilla FC, Aug 18, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  24. «Espanyol vs. Sevilla - Sunday, August 18, 2019 - La Liga Match Center - MSN Sports». www.msn.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  25. «Argentina squad: Lionel Messi missing but Mauro Icardi returns alongside Paulo Dybala and Lautaro Martinez | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  26. «Lionel Messi, Sergio Aguero, Gonzalo Higuain not in first Argentina squad post-Jorge Sampaoli». ESPN.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  27. Creditor, Avi. «Messi among vets omitted for Argentina friendlies». SI.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  28. «Guatemala - Argentina, Sep 8, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  29. «Argentina 3 Guatemala 0: No Messi, no worries as Simeone scores on debut». www.goal.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  30. 30,0 30,1 «Matías Vargas». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատիաս Էսեկիել Վարգաս» հոդվածին։