Մատթեոս Զարիֆյան

հայ բանաստեղծ

Մատթեոս Զարիֆյան (հունվարի 4, 1894(1894-01-04)[1], Կոստանդնուպոլիս[1] - ապրիլի 9, 1924(1924-04-09)[1], Ստամբուլ, Թուրքիա[1]), հայ բանաստեղծ։

Մատթեոս Զարիֆյան
արմտ. հայ.՝ Մատթէոս Զարիֆեան
Ծնվել էհունվարի 4, 1894(1894-01-04)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Վախճանվել էապրիլի 9, 1924(1924-04-09)[1] (30 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա[1]
ԳերեզմանՍկյուտար
Մասնագիտությունբանաստեղծ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՊերպերյան վարժարան (1913)[1]
ԱշխատավայրՊերպերյան վարժարան[1]
Մատթեոս Զարիֆյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1894 թ. Կ.Պոլսի Կետիկ Փաշա թաղամասում։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում։ Կրթությունն ստացել Իճատիեի դպրոցում, Պարտիզակի Ռոբերտ քոլեջում և Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում, որն ավարտել է 1913 թվականին՝ Պսակավոր Արվեստից տիտղոսով։ 1914 թվականին որպես անգլերենի և մարմնամարզության ուսուցիչ աշխատել է Ադանա քաղաքի հայկական դպրոցում։ Հիվանդության պատճառով 1914 թվականին անցել է Լիբանան, ապա վերադառնալով՝ զորակոչվել թուրքական բանակ։ Ենթասպաների դպրոցում սովորելիս անհաշտության և ընդդիմության համար ռազմական ատյանը նրան դատապարտել է աքսորի։ Ազդեցիկ միջամտությունների շնորհիվ դատապարտվել է երկարատև կալանավորման։ Մի քանի ամիս հետո բարեկամների միջոցով ազատվել է բանտից և զինվորական հիվանդանոցում ծառայել՝ որպես հիվանդապահ։ Զինադադարից հետո, որպես անգլիական բանակի թարգմանիչ մեկնել է գավառները՝ մասնակցելու հայության բեկորների հավաքման գործին։ 1919-1921 թթ. աշխատել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում՝ որպես անգլերենի և մարմնակրթանքի ուսուցիչ։ Թոքերում բուն դրած ախտը գնալով խորացել է և նրան գամել անկողնուն։ 1924 թ. Կ.Պոլսում մահացել է 30 տարեկանում։

Գրական գործունեություն խմբագրել

Մատթեոս Զարիֆյանի առաջին բանաստեղծությունները մամուլում տպագրվել են զինադադարից հետո։ Պարբերական մամուլում տպագրել է բազմաթիվ բանաստեղծություններ։ 1921 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Տրտմության և խաղաղության երգեր»։ 1922 թվականին լույս է տեսել նրա «Կյանքի և մահվան երգեր» նոր ժողովածուն։ 1956 թվականին Բեյրութում բանաստեղծ Վահե Վահյանի խմբագրությամբ լույս է տեսել բանաստեղծի ամբողջական երկերի ստվար ժողովածուն, որը պարունակում է հեղինակի ոչ միայն տպագրված ու անտիպ բանաստեղծությունները, այլև «Օրագրության էջերը», նամակները, արձակի փորձերը։ 1963 թվականին Երևանում լույս է տեսել Մատթեոս Զարիֆյանի հատընտիրը, 1981 թվականին այն վերահրատրակվել է[2][3]։

Երկերի մատենագիտություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 71-72։
  3. «ԶԱՐԻՖԵԱՆ ՄԱՏԹԷՈՍ (1894-1924) - books». aua.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.

Գրականություն խմբագրել

  • Խաժակ Վ., Եղերաբախտ քերթողներ, Բեյրութ, 1933։
  • Պարսամեան Մ., Արևմտահայ բանաստեղծներ, Փարիզ, 1937։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատթեոս Զարիֆյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 669