Մատեո Գենդուզի

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Մատեո Գենդուզի (ֆր.՝ Mattéo Guendouzi, ապրիլի 14, 1999(1999-04-14)[1], Պուասսի), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Արսենալի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Մատեո Գենդուզի
Mattéo Guendouzi
Գենդուզին Արսենալի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Matteo Elias Kenzo Guendouzi Olié
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Մարոկկո Մարոկկո
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 14, 1999(1999-04-14)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Պուասսի
Հասակ 184 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 29
Պատանեկան կարիերա
2005-2014 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
2014-2016 Ֆրանսիա Լորյան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Ֆրանսիա Լորյան B 24 (0)
2016-2018 Ֆրանսիա Լորյան 26 (0)
2018-ներկա Անգլիա Արսենալ 45 (0)
Ազգային հավաքական
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 7 (0)
2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 2 (1)
2017-2018 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 3 (1)
2018-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 11 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 20-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 20-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Լորյան խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Գենդուզին սկսել է Պարի Սեն-Ժերմենում[3]։ 2014 թվականին նա միացավ Լորյանի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Նանտի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 22-ին՝ Դիժոնի դեմ խաղում[5]։ 2016-17 մրցաշրջանում Գենդուզին անցկացրեց 9 հանդիպում[6], սակայն Լորյանը դուրս մնաց Լիգա 2[7][8]։ Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2017 թվականի հուլիսի 29-ին՝ Կևիյիի դեմ խաղում[9]։ 2018 թվականի ապրիլի 6-ին՝ Փարիզի դեմ խաղում ֆրանսիացին տվեց գոլային փոխանցում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[10]։ Լորյանի առաջին թիմի կազմում Գենդուզին անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։

Արսենալ խմբագրել

2018 թվականի հուլիսի 11-ին Գենդուզին տեղափոխվեց Արսենալ 7 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[11][12]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[13][14]՝ ստանալով 29 համարի մարզաշապիկը, որը նախկինում կրում էր Գրանիտ Ջական[15][16]։ Ֆրանսիս Կոկլենի՝ Վալենսիա տեղափոխությունից[17] հետո Ջական ստացավ 34 համարի մարզաշապիկը[18]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում Գենդուզին նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[19][20]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 20-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Վորսկլայի դեմ խաղում[21]։ Սեպտեմբերին ֆրանսիացին ճանաչվեց Արսենալի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[22][23]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում ֆրանսիացին խփեց հոկտեմբերի 4-ին՝ Եվրոպայի Լիգայի Ղարաբաղ Աղդամի դեմ խաղում[24][25]։ Հոկտեմբերի 31-ին Գենդուզին հեռացվեց խաղադաշտից Անգլիայի լիգայի գավաթի Բլեքփուլի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 56-րդ րոպեին[26][27]։ 2019 թվականի մայիսի 29-ին նա փոխարինեց Նաչո Մոնրեալին ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Չելսիի դեմ խաղում[28], սակայն Արսենալը պարտվեց 4-1 հաշվով[29][30]։ Իր առաջին մրցաշրջանում Գենդուզին անցկացրեց 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[31]։

Միջազգային կարիերա խմբագրել

Գենդուզին իրավասու է ներկայացնել Ֆրանսիան և Մարոկկոն միջազգային ասպարեզում[32]։ Նա հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[33]։ 2017 թվականին Մարոկկոյի ազգային հավաքականի մարզիչ Հերվե Ռենարը առաջարկեց Գենդուզիին միանալ Մարոկկոյին[34], սակայն նա մերժեց այդ առաջարկը՝ նախընտրելով հանդես գալ Ֆրանսիայի կազմում[35][36][37]։ 2019 թվականի հունիսին Գենդուզին Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[38][39]՝ անցկացնելով 3 հանդիպում, իսկ Ֆրանսիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ 4-1 հաշվով պարտվելով Իսպանիային[40][41]։

Ֆրանսիայի ազգային հավաքական Գենդուզին առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի սեպտեմբերի 2-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Պոլ Պոգբային Ալբանիայի և Անդորրայի դեմ խաղերի համար[42][43][44][45], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[46][47]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ[48]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լորյան 2016–17 Լիգա 1 8 0 1 0 0 0 9 0
2017–18 Լիգա 2 18 0 1 0 2 0 21 0
Ընդհանուր 26 0 2 0 0 0 2 0 30 0
Արսենալ 2018–19 Պրեմիեր Լիգա 33 0 1 0 11 1 3 0 48 1
2019–20 12 0 0 0 3 0 1 0 16 0
Ընդհանուր 45 0 1 0 14 1 4 0 64 1
Կարիերայի ընդհանուր 71 0 3 0 14 1 6 0 94 1

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Արսենալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «France - M. Guendouzi - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  3. «Who is new Arsenal midfielder Matteo Guendouzi? We profile the teenager». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  4. «FC Lorient - FC Nantes, Oct 15, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  5. «FCO Dijon - FC Lorient, Oct 22, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  6. «Matteo Guendouzi | Football Stats | Lorient | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  7. «Troyes promoted to Ligue 1». beIN SPORTS Australia (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  8. «Լigue 1 Table 2016/2017». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 11-ին.
  9. «FC Lorient - US Quevilly, Jul 29, 2017 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  10. «FC Lorient - Paris FC, Apr 6, 2018 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  11. Sport, Telegraph (2018 թ․ հուլիսի 11). «Arsenal sign Matteo Guendouzi as Unai Emery continues to strengthen». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  12. Marsden, Rory. «Matteo Guendouzi Completes Transfer to Arsenal from Lorient». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  13. «Arsenal confirm Matteo Guendouzi signing». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  14. «Matteo Guendouzi: Arsenal sign France Under-20 international midfielder». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  15. «Matteo Guendouzi joins the club». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  16. Jones, Mark (2018 թ․ հուլիսի 11). «Guendouzi takes Xhaka's old shirt number at Arsenal». mirror. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  17. «Francis Coquelin: Valencia sign Arsenal midfielder». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  18. «Arsenal's Granit Xhaka switches shirt No from 29 to 34 for next season». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  19. «Arsenal FC - Manchester City, Aug 12, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  20. Taylor, Daniel (2018 թ․ օգոստոսի 12). «Bernardo Silva sets seal on dominant Manchester City win over Arsenal». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  21. «Arsenal FC - Vorskla Poltava, Sep 20, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  22. «🏆 Guendouzi is our September Player of the Month». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  23. «Matteo Guendouzi voted Arsenal's Player of the Month». Arsenal Mania (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  24. «Qarabağ Ağdam - Arsenal FC, Oct 4, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  25. «Qarabag 0-3 Arsenal: Emile Smith Rowe scores first goal in Europa League win» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  26. «Arsenal FC - Blackpool FC, Oct 31, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  27. Stadium, Paul Doyle at the Emirates (2018 թ․ հոկտեմբերի 31). «Arsenal squeeze past Blackpool after Mattéo Guendouzi's dismissal». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  28. «Chelsea FC - Arsenal FC, May 29, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  29. 29,0 29,1 «Chelsea beat Arsenal 4-1 to win Europa League final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  30. Stadium, Dominic Fifield at the Olympic; Baku (2019 թ․ մայիսի 29). «Chelsea win Europa League after Eden Hazard inspires thrashing of Arsenal». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  31. «Matteo Guendouzi | Football Stats | Arsenal | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  32. «Who is Matteo Guendouzi, who does play for and what position does he play?». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 12. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  33. «Who is Matteo Guendouzi? The French teenage wonderkid who has joined Arsenal | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  34. «French-Moroccan Mattéo Guendouzi to Sign Arsenal for 8 million EUR». Morocco World News (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 10. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
  35. «Guendouzi to reject Morocco call as he chases France 'dream'». Evening Standard (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  36. «French star Guendouzi rules out Morocco switch». Sport (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  37. Senoussi, Zoubida (2018 թ․ սեպտեմբերի 24). «Matteo Guendouzi Rejects the Moroccan Team Once and for All». Morocco World News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  38. «Dagba heading to U21 Euro». en.psg.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  39. «France U21s squad for the EURO 2019 championships revealed | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  40. «Spain U21 - France U21, Jun 27, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  41. «Spain came from behind to cruise past France 4-1 and set-up a European Under-21 Championship final with Germany». www.bbc.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  42. «France: Matteo Guendouzi called up after Paul Pogba ruled out of Euro 2020 qualifiers» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  43. «Paul Pogba injury: Man Utd star replaced by Matteo Guendouzi in France squad for Euro 2020 qualifiers | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  44. «Pogba out of French squad as Guendouzi gets first call-up». AS.com (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  45. «Euro 2020 news - Matteo Guendouzi replaces Paul Pogba in France squad». Eurosport UK. 2019 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  46. «France - Albania, Sep 7, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  47. «France - Andorra, Sep 10, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  48. «Mattéo Guendouzi». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատեո Գենդուզի» հոդվածին։