Մատեյ Սպասով Իկոնոմով (բուլղար․՝ Матей Спасов Иконо̀мов, հունվարի 7, 1871(1871-01-07), Սոպոտ, Օսմանյան կայսրություն - մարտի 10, 1960(1960-03-10), Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղար դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ, մանկավարժ, Բուլղարիայի մի շարք քաղաքների թատերական կոլեկտիվների հիմնադիր։ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական արտիստ (1955):

Մատեյ Իկոնոմով
բուլղար․՝ Матей Спасов Икономов
Ծնվել էհունվարի 7, 1871(1871-01-07)
ԾննդավայրՍոպոտ, Օսմանյան կայսրություն
Մահացել էմարտի 10, 1960(1960-03-10) (89 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտությունդերասան
Քաղաքացիություն Բուլղարիա և  Օսմանյան կայսրություն

Կենսագրություն խմբագրել

Մատեյ Իկոնոմովը ծնվել է 1871 թվականի հունվարի 7-ին Սոպոտում, Պլովդիվի մարզ` քահանայի ընտանիքում։

Թատերական գործունեությունը սկսել է 1887 թվականին Սոֆիայի «Հիմք» թատրոնի բեմում։ 1892-1895 և 1897-1900 թվականներին խաղացել է կատակերգության և դրամայի թատրոնում։ 1895 թվականին թատրոն է ստեղծել Ռազգրադում։

1900-1902 թվականներին սովորել է Իտալիայում։

Ռուսեի, Սոպոտի, Կարլովոյի, Պազարջիկի և Բուլղարիայի այլ քաղաքների թատերական խմբերի կազմակերպիչներից մեկն է, շրջիկ «Ժամանակակից թատրոնի» հիմնադիր (1902-1912), որտեղ բեմադրել է Մաքսիմ Գորկիի, Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի, Հենրիկ Իբսենի, Շեքսպիրի, Ալեքսանդր Օստրովսկիի, Գերհարդ Հաուպտմանի և այլ բուլղար դրամատուրգների պիեսները։

1924 թվականին կազմակերպել է «Հայրենի բեմ» շրջիկ թատերախումբը։ Մի շարք պիեսների հեղինակ և թարգմանիչ։

Մատեյ Իկոնոմովը մահացել է 1960 թվականի մարտի 10-ին Սոֆիայում՝ 89 տարեկան հասակում։

Ընտրյալ դերեր խմբագրել

Ընտրյալ երկեր խմբագրել

  • «Последната молба» (1899)
  • «Под новото иго» (1923)
  • «Баща и син» (1924)
  • «Да живее лъжата» (1927)
  • «Освобождение. Най-силните» (1928)
  • «Съдът на Симеона» (1928)
  • «За свободата», по романа «Под игом» (1933)

Գրականություն = խմբագրել

  • Սովետական մեծ հանրագիտարան. - М.: Советская энциклопедия. 1969-1978.
  • Большой Энциклопедический словарь. 2000.
  • Энциклопедический словарь. 2009.
  • Пенев П., Лекции по истории на бьлгарския драматично театьр, ч. 2, София, (1954);
  • Годишник на Висшия институт по театрално изкуство «Крьстьо Сарафово», 1966, т. 11, 1968, с. 374-380.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Енциклопедия България, том 3, Издателство на БАН, София, 1982 г.
  • „Голяма енциклопедия България“, БАН, т. 6 (ЗНА-КРУ), ИК „Труд“, София, 2012, ISBN 978-954-8104-28-9 / ISBN 978-954-398-141-0, с. 2120.