Մատա Հարի (անգլ.՝ Mata Hari), իսկական անունը՝ Մարգարետ Գերտրուդա Զելլե (հոլ.՝ Margaretha Geertruida Zelle, օգոստոսի 7, 1876(1876-08-07)[1][2][3][…], Լեուվարդեն, Նիդերլանդներ[4] - հոկտեմբերի 15, 1917(1917-10-15)[5][1][2][…], Վենսեն[4]), հոլանդական ծագմամբ էկզոտիկ պարերի կատարող, կուրտիզանուհի, որն առավել հայտնի է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ լրտեսական գործունեությամբ։

Մատա Հարի
հոլ.՝ Mata Hari
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1876(1876-08-07)[1][2][3][…]
ԾննդավայրԼեուվարդեն, Նիդերլանդներ[4]
Մահացել էհոկտեմբերի 15, 1917(1917-10-15)[5][1][2][…] (41 տարեկան)
Մահվան վայրՎենսեն[4]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունկուրտիզանուհի, հետախույզ և exotic dancer
ԱշխատավայրԷմիլ Գիմե, Georges Ladoux? և Deuxième Bureau?
ԱմուսինՌուդոլֆ Մակլեոդ
Ծնողներհայր՝ Ադամի Վանդակ[6], մայր՝ Անտյե վան դեր Մեյլեն[6]
ԵրեխաներՆորման - Ջոն Մաքլաուդ[6] և Լուիզա Ժաննա Մաքլաուդ[6]
Ստորագրություն
Изображение автографа
 Mata Hari Վիքիպահեստում

Երիտասարդություն խմբագրել

Մարգարետը ծնվել է Նիդերլանդների Լեուվարդեն քաղաքում, Ադամ Զելլեի և Անտյե վան դեր Մյոլենի միակ դուստրը և 4 զավակներից երկրորդն էր։ Ադամը գլխարկների խանութի սեփականատեր էր։ Բացի դա, նա հաջող ներդրումներ կատարեց նավթարդյունաբերության մեջ և դարձավ բավականին հարուստ, որպեսզի չխնայեր զավակներից։ Այդկերպ մինչև տասներեք տարեկանը Մարգարետը հաճախել է բարձրակարգ դպրոց։ Միայն թե 1889 թվականին Ադամը սնանկացավ և շուտով բաժանվեց կնոջից։ Մարգարետի մայրը մահացավ 1891 թվականին։ Ընտանիքը քայքայվեց։ Հայրը Մարգարետին ուղարկեց նրա կնքահոր մոտ՝ Սնեկ քաղաք։ Այնուհետև Մարգարետը շարունակեց իր կրթությունը Լեյդենում՝ ստանալու մանկապարտեզի դաստիարակչուհու կրթություն, սակայն երբ տնօրենն սկսեց բացահայտ սիրահետել նրան, նրա վիրավորված կնքահայրը հանեց Մարգարետին ուսումնական հաստատությունից։ Մի քանի ամիս անց նա փախավ հորեղբոր մոտ՝ Հաագա։

Ինդոնեզիա խմբագրել

1895 թվականի հուլիսի 11-ին 18 տարեկանում Մարգարետը Ամստերդամում ամուսնացավ շոտլանդական ծագմամբ հոլանդացի 38-ամյա կապիտան Ռուդոլֆ Մակ Լեոդի հետ (1856 թ. մարտի 1 - 1928 թ. հունվարի 9)։ Նրանք տեղափոխվեցին Ճավա կղզի (Հոլանդական Օստ Ինդիա, Ինդոնեզիայի մոտ) և ունեցան երկու երեխա՝ որդին՝ Նորման-Ջոնը (1897 թ. հունվարի 30 - 1899 թ. հունիսի 27) և դուստրը՝ Ժաննա-Լուիզան (Նոն) (1898 թ. մայիսի 2 - 1919 թ. օգոստոսի 10)։

Ամուսնությունն ամբողջովին հիասթափություն էր երկուսի համար էլ։ Ռուդոլֆը հարբեցող էր, բացի այդ, անհաջողությունների և կյանքից անբավարարվածության համար վրեժխնդիր էր լինում կնոջից, որը երկու անգամ երիտասարդ էր նրանից և որին նա մեղադրում էր այն բանի մեջ, որ առաջխաղացում չունի աշխատանքում։ Ռուդոլֆը նաև բացահայտորեն սիրուհիներ էր պահում։ Հիասթափված Մարգարետը նրան թողեց ժամանակավորապես՝ հեռանալով մեկ այլ հոլանդացի սպա վան Ռեդեսի հետ։ Շատ ամիսների ընթացքում նա ինտենսիվորեն սովորեց ինդոնեզական ավանդույթները, դրանց մի մասը տեղական պարային խմբում աշխատելու ընթացքում։

1897 թվականին Հոլանդիայի իր հարազատներին ուղղված նամակներից մեկում նա առաջին անգամ հանդես եկավ բեմական Մատա Հարի կեղծանունով, որը մալայերեն նշանակում է «արև» («Մատա»՝ աչք, «Հարի»՝ օր, բառացի՝ «օրվա աչք»)։ Ռուդոլֆի համառ հորդորներից հետո Մարգարետը վերադարձավ նրա մոտ՝ չնայած նրա ագրեսիվ վարքը չէր փոխվել։ Նա նախկինի պես, փորձելով մոռանալ, սովորում էր տեղական մշակույթը։

Նրանց որդի Նորմանը մահացավ 1899 թվականին, հավանաբար սիֆիլիսի բարդացումից, որը նրան էր փոխանցվել ծնողներից, թեպետ ընտանիքը հաստատում էր, որ նրան թունավորել է աղախինը։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ Ռուդոլֆը ինչ-որ կերպ վիրավորել և պատժել էր իրենց սպասուհու ամուսնուն, որին ի պատասխան՝ սպասուհու ամուսինը իր կնոջը կարգադրել էր թունավորել Ռուդոլֆի ու Մարգարետի երեխաներին։ Սպասուհին լսել էր ամուսնուն՝ թունավորելով երեխաների ուտելիքը։ Դա նրա համար դժվար չէր, քանի որ ազատ ելումուտ ուներ խոհանոց և ուտելիքի մոտ։ Տղան մահացավ տանջանքների մեջ, որոնք երկար ձգվեցին, սակայն աղջիկը ողջ մնաց։ Ոմանք պնդում էին, որ դա հրաշք է, ուրիշները կապում էին դա ամուր իմունիտետի հետ, բայց մինչ այժմ պարզ չէ, թե ինչպես նա կարողացավ փրկվել, եթե երեխաներին կերակրում էին միանման և թույնը երկուսի համար էր։

Որոշ աղբյուրներ էլ պնդում էին, որ Ռուդոլֆի թշնամիներից մեկն է, հավանաբար, թունավորել ընթրիքը, որպեսզի սպանի երկու երեխաներին էլ։

Զույգը բաժանվեց 1903 թվականին՝ Հոլանդիայի հետ վերադառնալուց հետո։ Ռուդոլֆը կնոջից խլեց դստեր դաստիարակության իրավունքը (որը մահացավ 21 տարեկանում, հավանաբար կրկին սիֆիլիսի բարդացումից)։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատա Հարի» հոդվածին։