Մավսոլ, (Մավզոլ հին հունարեն՝ Μαύσωλος), Հեկատոմի ավագ որդին, որը փաստացի եղել է Աքեմենյաններից անկախ գործող կառավարիչ (սատրապ և արքյայտն հիմնադիր) Կարիայում Ք. ա. 377—353 թվականներին։

Մավսոլ
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 410
ԾննդավայրԿարիա, Թուրքիա
Մահացել էմ. թ. ա. 353
Մահվան վայրՀալիկառնաս
ԳերեզմանՀալիկառնասոսի դամբարան
Մասնագիտությունգերիշխան
ԱմուսինArtemisia II of Caria?[1]
Ծնողներհայր՝ Hecatomnus?
ԵրեխաներPixodarus?
 Mausolus Վիքիպահեստում
Մավսոլի գլուխը Կարիա Աքեմենյան դինաստիա։ Ապոլլոնի/Զևս արջև կանգնած տիրակալը։ MAYΣΣΩΛΛO ("Մավզոլիոս") լեգենդ։ Ք․Ա 376-353 թթ․[2]
Մավսոլի արձանը հալիկառնոսի դամբարանից

Կենսագրություն խմբագրել

Մավսոլը մասնակցել է Փոքր Ասիայում Արտաքսերքսես II դեմ կազմակերպված սատրապների մեծ ապստամբությանը, պարտությունից խուսափելու համար ժամանակին դուրս է եկել ապստամբությունից։ Մայրաքաղաքը Կարիից տեղափոխել է հնագույն Միլյաս՝ Հալիկատռնասի ափամերձ շրջան, դանով ընդծելով իր ծավալապաշտական նպատակները հունական կղզիների հաշվին։ Նրա հաջողվեց իրեն ենթարկել Լիկիան և Հոնիայի որոշ հունական պոլիսներ։ Հռոդոսում և Կոսում իր ազդեցությունը ընդլայնելու նպատակով նա օժանդակեց Աֆրկյան ծովային միության զորքերին Աթենքի դեմ պատերազմում։

 
Առաջնորդի արձան, Մավսոլ (Բրիտանական թանգարան)

Մավսոլի հակվածությունը դեպի հելլենիստական մշակույթը թույլ է տվել նրան համարել հելլենիզմի առաջատարը։ Նրա պալատում ծաղկում էր հունական մշակույթն ու գիտությունը։ Նրա քույրը և կինը՝ Արտեմիսիա II պարգևատրում էին նշանակել նա համար, որ կստեղծագործեր ամենալավ գովասանքի խոսքը Մավսոլի հասցեին։ Այս տեղծագործության տապանագրությանը մասնակցել են Նավկրատը, Իսոկրտաը, Թեոդեկտն ու Թեոպոմպոսը՝ վերջինս հաղթել է։ Ինչպես նաև Արտեմիսիան ամուսնու պատվին Հալիկառնասում կառուցել է շքեղ դամբարան՝ տապանաքար հուշարձան, որը դասվում է Աշխարհի յոթ հրաշալիքների շարքին։

Պատմիչ Մերիմեն գրել է «Մավսոլը գիտեր, թե ինչ պես քամեր իր ենթակայության տակ երկրների ժողովուրդներին, և ոչ մի ազգային հովիվ, խոսելով Գոմերի լեզվով, չէր կարող հարթ կտրեր իր ազգին։ Իր տիրույթներում նա եկամուտ էր ստանում ամեն ինչից՝ նույնիսկ թաղման համար նա ստեղծել է հատուկ հարկ… Նա հարկ էր դրել նաև մազերի համար։ Նա կուտակել էր ահռելի հարստություն։ Այս հարստությամբ էլ բացատրվում էր կարիացների հարաբերությունները հույների հետ, և նաև թե ինչու Մավսոլի դամբարանը հանդիսացավ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը»։

Ժամանակակից աշխարհում Մավսոլ անունը հաճախ հիշատակվում է կապված «դամբարանի» հետ՝ իր հանրահայտության շնորհիվ Հալիկառանսի դամբարանը ձեռք է բերել անվանական կարգավիճակ։

Միլյասում հայտնաբերվել է արձանագրություն, հնագույն Միլյասի մասին[3], որը մանրամասնորեն ներկայացնում է դավադիրների մահապատիժների մասին, ովքեր փորձել են Ք․ա 353 հարձակվել Լաբրանդայի վրա։

Հեկատոմնիդներ
Նախորդող։
Հեկատոմ
Կարիաի արքա
Ք․ա․377 — 353
Հաջորդող։
Արտեմիսիա III

Գրականություն խմբագրել

  • «Мавзол». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ խմբագրել