Մասուդ Բարզանի (սորանի՝ مەسعود بارزانی, քրդ.՝ Mesûd Barzanî, օգոստոսի 16, 1946(1946-08-16)[1][2][3], Մահաբադ, Մահաբադի հանրապետություն), քուրդ և իրանցի քաղաքական գործիչ։ 2005-2017 թվականներին եղել է Իրաքյան Քուրդիստանի նախագահը։ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդն է։

Մասուդ Բարզանի
 
Կուսակցություն՝ Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք սուննի իսլամ և իսլամ
Ծննդյան օր օգոստոսի 16, 1946(1946-08-16)[1][2][3] (77 տարեկան)
Ծննդավայր Մահաբադ, Մահաբադի հանրապետություն
Քաղաքացիություն  Իրաք
Հայր Մուստաֆա Բարզանի
Զավակներ Masrour Barzani?

Կենսագրություն խմբագրել

Մասուդ Բերզանին ծնվել է Մահաբադում, որտեղ նրա հայրը՝ Մուստաֆա Բարզանին, Մեհաբադի Հանրապետության բանակի գերագույն հարամանատարն էր։ Սրա հետ կապված հայտնի է նրա արտահայտած միտքը. «Ես ծնվել եմ Մահաբադի քրդական դրոշի ներքո և պատրաստ եմ ծառայել և մեռնել հանուն այդ դրոշի»։

Մասուդ Բարզանիի ծննդյան օրը համընկավ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության հիմնադրման հետ։

Երբ Մահաբադի Հանրապետությունը տապալվեց, Մուստաֆա Բարզանին՝ 500 ընտրյալ զինյալների հետ, ճեղքեց-դուրս եկավ ԽՍՀՄ, ու դա այն ժամանակ, երբ իր ընտանիքը՝ քուրդ պատանդների հետ միասին, վերադարձվեց Իրաք (1947 թվականի գարնանը), որտեղ նրանց ուղարկեցին երկրի հարավ։

Մասուդ Բարզանին դաստիարակավել է մորական պապի տանը, նախնական կրթությունն արաբերեն է ստացել։ 1958 թվականին՝ միապետության տապալումից և Մուստաֆայի՝ Իրաք վերադարձից հետո, Մասուդը Բաղդադում ապրում է հոր հետ։

Շուտով՝ սեպտեմբերյան ապստամբությունն սկսելուց հետո, 1962 թվականի գարնանը 16-ամյա Մասուդը միանում է փեշմերգային։ Նա հոր հետ միասին մասնակցել է մարտական գործողություններին, հետո նշանակվել է «Իրաքյան Քուրդիստանի ձայնը» ռադիոյի ղեկավար, իսկ 1968 թվականից ղեկավարել է «Պարաստին» անվտանգության ծառայությունը։ 1975 թվականին՝ ապստամբության պարտությունից հետո, Մասուդն ակտիվորեն զբաղվում է Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության վերակազմավորմամբ, դրան զուգահեռ նա հորն ուղեկցում է ԱՄՆ։ 1978 թվականին Մասուդը հրաշքով փրկվեց իրաքյան հատուկ ծառայության կողմից Վիեննայում կազմակերպված հարձակումից։ Մուստաֆա Բարզանիի մահվանից հետո՝ 1979 թվականի մարտին, Մասուդն ընտրվեց ՔԴԿ առաջնորդ։ Այդ պաշտոնն զբաղեցնում է մինչ օրս։ 2003-2004 թվականներին Մասուդ Բարզանին մտավ Իրաքի Կառավարման խորհուրդ, իսկ 2005 թվականի մայիսի 12-ին ընտրվեց Իրաքյան Քուրդիստանի նախագահ։

2013 թվականին նախագահական լիազորությունների ժամկետն սպառվեց, սակայն նա հրաժարվեց լքել պաշտոնը։ Նրա լիազորությունները երկարաձգվեցին մինչև 2015 թվականը, հետո՝ ևս երկու տարով։ 2017 թվականի հոկտեմբերի 29-ին Բարզանին հայտարարեց պաշտոնը լքելու մասին։ 2017 թվականի նոյեմբերի 1-ին[4] նա լքեց Իրաքյան Քուրդիստանի նախագահի պաշտոնը։

2017 թվականին գործազրկության մակարդակը գերազանցում է 20 %-ը, իսկ բնակչության 30 %-ը Քուրդիստանում աղքատ[5] է։

Մասուդ Բարզանին «Մուստաֆա Բարզանի և քրդական ազատագրական շարժում» գրքի հեղինակն է։ Գիրքը հրատարակվել է քրդերեն, արաբերեն և ռուսերեն։

Քրդերի շրջանում հայտնի է «Քեք Մասուդ»՝ «Պարոն Մասուդ» մականվամբ։

Անձնային որկաներ խմբագրել

  Մասուդ Բարզանին քչախոս է, զգույշ է իր գնահատականների մեջ, անգամ իր քաղաքական հակառակորդների նկատմամբ ունեցած վերաբերմունքն առավելապես աչքի է ընկնում համեստությամբ և զսպվածությամբ, խուսափում է կտրուկ արտահայտություններից։ Մաքսիմալիզմի և էքստրեմիզմի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք ունենալով, իր խոսքին հավատարիմ լինելով է պայմանավորվում նրա հեղինակությունը երկրում և արտասահմանում
- «Ասիան և Աֆրիկան այսօր», № 2, 1998
 

Սիրում է ֆուտբոլ խաղալ և գրքեր ընթերցել։

Ամուսնացած է, ունի 8 երեխա։ Տիրապետում է քրդերենին, արաբերենին, պարսկերենին և անգլերենին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. Президент Иракского Курдистана решил уйти в отставку
  5. «Kurdistan Region's Uncertain Future; Leaping Toward Authoritarianism». Kurdish Policy (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել