Մասան (կոր.՝ 마산시, 馬山市, Masan-si), մինչև 2010 թվականը համարվել է Կյոնսան-Նամդոյի քաղաք, Հարավային Կորեա։ 2010 թվականի հուլիսի 1-ից միացվել է հարևան Չխանվոնին և դարձել նրա տարածաշրջաններից մեկը (կու)[2]։

Բնակավայր
Մասան
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Բնակչություն179 266 մարդ (նոյեմբեր 2023)[1]
Ժամային գոտիUTC+9
Մասան (Հարավային Կորեա)##
Մասան (Հարավային Կորեա)

Պատմություն խմբագրել

Մասանի պատմությունը գալիս է 757 թվականից, երբ Սիլլա թագավորության ժամանակ ժամանակակից քաղաքի փոխարեն տեղակայված էր Խապպո մարզը։ 1282 թվականին Գորյո արքայատոհմի ժամանակ անվանումը փոխվեց Խովոնի։ 1899 թվականին այստեղ տեղակայվել է ծովային նավահանգիստ։ 1900 թվականի մարտի 17-ին Ռուսաստանի կողմից Մոզամպոյի նավահանգստում հողամասի վարձակալության պայմանագիր է կնքվել։ Այնտեղ տեղակայված էր հյուպատոսարան, հյուրանոց և ածուխի պահեստներ, սակայն արդեն 1903 թվականին Անգլիայի և Ճապոնիայի ազդեցության ներքո այդ ամենը փակվեց։ 1905 թվականին կղզում հիմնվել է Ճապոնիայի հիմնական ուժերը։ 1914 թվականին Մասանն ստացել է իր այժմյան անվանումը։ Քաղաքի կարգավիճակն ստացել է 1949 թվականին[3]։

2010 թվականին քաղաքը միացվել է Չխանվոնին։

Տնտեսագիտություն խմբագրել

Մասանը եղել է ծովային նավահանգիստ, տեղակայված XIX դարի վերջին։ Բացի այդ այստեղ տեղակայված էր մեքենաշինության և մետալուրգիայի գործարաններ[4]։

Աշխարհագրություն խմբագրել

Մասանը գտնվում է Կորեական թերակղզու հարավային մասում։ Հյուսիսում և արևելքում սահմանակցում է Խամոնին և Չխանվոնին, արևմուտքում Չինջուի հետ։ Ծովափն անցնում է քաղաքի հարավային մասով[5]։

Կլիմա խմբագրել

Տարվա միջին ջերմաստիճանը +14,8 °C է, հունվարի միջին ջերմաստիճանը +2,8 °C է, օգոստոսի միջին ջերմաստիճանը +26,6 °C է։ Տարվա մեջ տեղումների քանակը հասնում է 1503,7 մմ-ի։

Վարչական բաժանում խմբագրել

 

Մասանը վարչականորեն բաժանվում է 1 իպի, 4 մյոնի և 27 տոնի[6]։

Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր խմբագրել

Երկվորյակ քաղաքներ խմբագրել

Մասանի երկվորյակ քաղաքները[8]՝

Խորհրդանիշ խմբագրել

Ինչպես և Հարավային Կորեայի մնացած քաղաքները, Մասանը նույնպես ունի իր խորհրդանիշները[9]՝

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://kosis.kr/statHtml/statHtml.do?orgId=101&tblId=DT_1B040A3&checkFlag=N
  2. «Unified Changwon launched» (կորեերեն). MBC News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. История Масана. Արխիվացված 2009-02-14 Wayback Machine(անգլ.)
  4. Экономика Масана. Արխիվացված 2009-01-23 Wayback Machine(անգլ.)
  5. География Масана. Արխիվացված 2009-01-24 Wayback Machine(անգլ.)
  6. Административное деление Масана.(չաշխատող հղում)(կոր.)
  7. 7,0 7,1 9 достопримечательностей Масана Արխիվացված 2009-05-17 Wayback Machine(անգլ.)
  8. Города-побратимы Масана. Արխիվացված 2007-11-26 Wayback Machine(անգլ.)
  9. Символы Масана. Արխիվացված 2009-02-14 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասան» հոդվածին։