Մաջադիա (վրաց.՝ მაჭატია) - գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 5 կմ հյուսիս-արևելք, ծ.մ. 1680-1740 մ բարձրության վրա, Ախալքալաք – Բակուրիան մայրուղուց 1,5 կմ հեռու։ Գյուղում բնակվում է 302 ընտանիք։ Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 1235 մարդ՝ բոլորն ազգությամբ հայ։ Մաջադիա գյուղի բնակիչների մեծ մասի նախնիները գաղթել են Էրզրումի վիլայեթի Ումուտում գյուղից։ Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 556 հա, խոտհարքեր՝ 15հա, արոտավայրեր՝ 904հա։

Գյուղ
Մաջադիա
վրաց.՝ მაჭატია
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալքալաքի
ԲԾՄ1730 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն767[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 99,9 %
Ժամային գոտիUTC+4
Մաջադիա (Վրաստան)##
Մաջադիա (Վրաստան)
Մաջադիա (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Մաջադիա (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Մաջադիայի դպրոցում սովորում է շուրջ 97 աշակերտ, դասավանդում՝ 21 ուսուցիչ։ Մաջադիայի եկեղեցին 1840-1850-ական թվականներին հիշվում էր Սբ. Հարություն, իսկ 1860-ականների սկզբից արդեն Սբ. Լուսավորիչ անվամբ։ Մաջադիայից 0,5 կմ հյուսիս-արևելք գտնվում է շրջաբնակ հայության կարևոր ուխտատեղերից մեկը՝ Սբ. Հովհաննես վանքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.