Մաշտոց Հայրապետ եկեղեցի

Մաշտոց Հայրապետ եկեղեցի, կանգուն հայկական եկեղեցի է Հայաստանի Կոտայքի մարզի Գառնի գյուղում։ Անցյալում այստեղ եղել է հեթանոսական տաճար։

Մաշտոց Հայրապետ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳառնի[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոտայքի թեմ
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
Ներկա վիճակկանգուն
Կազմված էՊարիսպ և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված12-րդ դար
Շինանյութտուֆ
Քարտեզ
Քարտեզ
 Mashtots Hayrapet church Վիքիպահեստում

Գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղի արևելյան կողմում։ Ըստ պահպանված արձանագրությունների` կոչվում է Սուրբ Աստվածածին։ Ավանդաբար անվանում են «ՄաշտոցՀայրապետ» եկեղեցի` 897 թվականին Գառնիում վախճանված Հայոց կաթողիկոս Մաշտոց Եղիվարդեցու անունով (Մաշտոցի տապանաքարը Գառնիի հեթանոսական տաճարի մոտ գտնվող «Մաշտոց Հայրապետ» մատուռի ներսում է)։ 14-րդ դարում կոչվել է նաև «Սումպենց (Սունպենց) վանք»։ 12-13-րդ դարերի կառույց է։ Այն  միանավ կենտրոնագմբեթ  է,  իսկ  արտաքինից`  քառակուսի։ Թմբուկը  ձևավորված  է որմնախորշերով,  վարդաքանդակներով և  շատ  լավ  է պահպանվել։ Չորս  պատերից  երեքի  վրա  արված  են երկու  երկար որմնախորշեր, իսկ  վերջինը`  մուտքը,  զարդարված  է  խաչքարով  և բուսանախշ որմնանկարներով: :Պատերին պահպանվել են 1315 և 1341 թվականների արձանագրություններ:Եկեղեցուն հարավից կից է նվիրատվական արձանագրություններով խաչքար-մահարձանը։ Բակում կան քանդակազարդ խաչքարեր։ Եկեղեցու մոտ, հարավային կողմում արձանագիր որմնափակ խաչքար է` կանգնեցված Հովհաննես և Աղվորիկ ամուսինների կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաշտոց Հայրապետ եկեղեցի» հոդվածին։