Մաշոնաներ, ժողովուրդ։ Բնակվում են առավելապես Հարավային Ռոդեզիայում և Մոզամբիկի սահմանակից շրջաններում։ Ընդհանուր թիվը՝ 17,6 միլիոն (2019)։ Խոսում են բանտու լեզվաընտանիքի չիշոնա լեզվով։ Մեծամասնությունը պահպանում է հավատալիքների տեղական ավանդույթները (նախնիների, բնության ուժերի պաշտամունք և այլն), մնացածները քրիստոնյաներ են։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ, մասամբ՝ անասնապահությամբ։ XIX դարի վերջից նրանց հողերը խլել են գաղութարարները, և նրանք ստիպված են եղել գնալ աշխատելու քաղաքներում ու հանքերում։

Մաշոնա ցեղին պատկանող ավանդական բժիշկ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաշոնաներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 261