Մանվել Զուլալյան

հայ գրող, արևելագետ, պատմաբան

Մանվել Կարապետի Զուլալյան (դեկտեմբերի 30, 1929(1929-12-30), Հալեպ, Սիրիա - հունվարի 19, 2012(2012-01-19), Երևան, Հայաստան), հայ գրող, արևելագետ, պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1975), Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1996), թղթակից անդամ 1990 թվականից[1]։

Մանվել Զուլալյան
Ծնվել էդեկտեմբերի 30, 1929(1929-12-30)
Հալեպ, Սիրիա
Մահացել էհունվարի 19, 2012(2012-01-19) (82 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
Ալմա մատերՇիրակի պետական համալսարան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

Մանվել Կարապետի Զուլալյանը ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 30-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1947 թվականին հայրենադարձության քարավանով ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան ու բնակություն հաստատել Լենինական (Գյումրի) քաղաքում։ Ավարտել է Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության, իսկ այնուհետև Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի ռոմանո-գերմանական ֆակուլտետները։ 1954 թվականին ընդունվել է Հայաստանի ԳԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրա։ Գիտական մասնագիտացումը ստացել է Լենինգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ։ Տիրապետելով թուրքերենին և այլ օտար լեզուների, Մանվել Զուլալյանը ձեռնամուխ է եղել Արևմտյան Հայաստանի ուշ միջնադարի պատմության ուսումնասիրման գործին։

1988 թվականից ի վեր գլխավորում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնը։ Հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ։ Հայաստանի և Օսմանյան կայսրության միջին դարերի պատմության ու աղբյուրագիտության վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ է, այդ թվում և 1995 թվականին լույս տեսած «Հայոց պատմության խեղաթյուրումը արդի թուրք պատմագրության մեջ (հին և միջին դարեր)» գրքի[2]։ Մանվել Զուլալյանր հրատարակել է «Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում (XVI-XVII դարերի Կանուննամներ)» աշխատությունր (1964 թ)։

Մանվել Զուլալյանը համակողմանի քննարկել է XVI-XVII դարերում մեծ տարածում ստացած ջալալիների շարժման պատմությունը և հայկական, թուրքական ու բազմալեզու այլևայլ սկզբնաղբյուրների հիման վրա հայագիտական գրականության մեջ առաջին անգամ լուսաբանել ջալալիների շարժման նախադրյալները, րնթացքր և հետևանքները։

1970 թվականին Մանվել Զուլալյանը ռուսերեն հրատարակել է «Հայաստանի Հին և միջնադարյան պատմության հարցերր ժամանակակից թուրքական պատմագիտության լուսաբանմամբ» ուսումնասիրությունր, որը նոր նյութերով հարստացված հրատարակվել է նաև հայերեն (Երևան,1995)։ Հեղինակը բացահայտել է ժամանակակից թուրք պատմագիտության կեղծիքներն ու միտումնավոր մեկնաբանությունները։

1971 թվականին Մոսկվայում ռուսերեն լեզվով հրատարակվել է Մ. Զուլալյանի «Հայաստանը XVI դարի առաջին կեսին» աշխատությունր՝ պաշտպանելով որպես դոկտորական թեզ (1974 թ․), Մ. Զուլալյանր 1980 թվականին հրատարակել է «Արևմտյան Հայաստանը XVI-XVII դարերում» աշխատությունը։

Մանվել Զուլալյանը հրավիրվել է մասնակցելու թուրք հայտնի հեղինակ էվլիյա Ջելեբու ուղեգրության «Սեյահեթ-նամեի», Մոսկվայում բազմահատոր ռուսերեն թարգմանության իրականացմանը, որը և հրապարակվել է 1983 թվականին։ Մանվել Զուլալյանի մասնակցությունը մեծապես նպաստել է ռուսալեզու ընթերցողներին Հայաստանի մասին թուրք հեղինակի տեղեկությունների ճշմարտացի ներկայացմանը։

Մանվել Զուլալյանը 1990 թվականին գրել է «Հայ ժողովրդի պատմության հարցերր ըստ եվրոպացի հեղինակների (XIII-XVIII դարեր)» աշխատության առաջին գիրքը։ Աշխատությունն արժեքավոր է և պատմագիտական, և աղբյուրագիտական առումներով։

Կրթություն խմբագրել

Ձեռքբերումները խմբագրել

Թվական Ձեռքբերումներ
1975 պատմական գիտությունների դոկտոր
1982 պրոֆեսոր
1996 ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
1990 թղթակից անդամ

Պարգևներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում, ժողովածու, 1964։
  • Ջալալիների շարժումը և հայ ժողովրդի վիճակը Օսմանյան կայսրության մեջ։ (XVI-XVII դարեր)։ [Ջալալիների շարժումների նախադրյալները, շարժման ընթացքն ու ունեցած հետևանքները], Զուլալյան Մանվել Կարապետի, Գիտությունների ակադեմիա ՀՍՍՀՊատմության ինստիտուտ, Երևան, ԳԱ հրատարակչություն, 1966։
  • Ակնարկներ միջնադարյան Հայաստանի պատմությունից, Բաբայան Լևոն Հովհաննեսի, Զուլալյան Մանվել Կարապետի, Երևան, «Հայաստան», 1966։
  • Արեւմտյան Հայաստանը 16-18-րդ դարերում, մենագրությունը, Երևան, 1980։
  • Հայ ժողովրդի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների (13-18-րդ դարեր)։
  • Դրվագներ Հայաստանի XIV-XVIII դարերի պատմագրության։ Դասագիրք, Բաբայան Լևոն Հովհաննեսի, Զուլալյան Մանվել Կարապետի, Երևան, ԳԱԱ հրատարակչություն, 1984։
  • Հայ ժողովրդի XIII-XVIII դարերի պատմության հարցերը ըստ Եվրոպայի հեղինակների։ [3 գ.], Զուլալյան Մանվել Կարապետի, Բայբուրդյան Վահան Առաքելի, Պատմության ինստիտուտ ՀԳԱ, Երևան, ՀԳԱ հրատարակչություն, 1990։
  • Հայոց պատմության խեղաթյուրումը արդի թուրք պատմագրության մեջ (հին և միջին դարեր, 1995։
  • Նոր պատմություն։ (17-րդ դարի երկրորդ կես-1918 թվական)։ Դասագիրք միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի համար, Ղլեչյան Վալերի Գուրգենի, Սարգսյան Գագիկ Խորենի, Զուլալյան Մանվել Կարապետի, Երևա, «Լույս», 1996։
  • Հայաստանը Լանկ-Թամուրի և թուրքմեն ցեղերի արշավանքների շրջանում (1386-1500 թվականներին)։ [Պատմագիտական մենագրություն], Կիրակոսյան Գեղամ Եղիշի, Շահնազարյան Ա. Ի, Զուլալյան Մանվել Կարապետի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Երևան, Գիտություն, 1997։
  • Ճշմարտացի պատմություն = A Truthful History. Ներսեսով Միրզա Յուսուֆ, Կոստիկյան Ք. Պ, Զուլալյան Մանվել Կարապետի, Չոբանյան Պավել Աշոտի, Արևելագիտության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, Երևա, «Զանգակ-97», 2000։
  • Պատմություն։ Դասագիրք հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի համար, Հարությունյան Բաբկեն Հարությունի, Ավետիսյան Պավել Սեդրակի, Քոսյան Արամ Վաղարշակի, Ստեփանյան Ալբերտ Անդրանիկի, Դիլոյան Վալտեր Արտաշեսի, Զուլալյան Մանվել Կարապետի, Բարխուդարյան Վլադիմիր Բախշիի, Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Երևան, «Զանգակ-97», 2001։
  • Աբբա Շամեռոնի օրագիրը։ Կիլիկիա, 1920 վական, Կոստանդնուպոլիս, 1921-1923 թվականներ, Շամեռոն Ժյուլ, Սահակյան Ս, Մուրադյան Սամվել Պարգևի, Զուլալյան Մանվել Կարապետի, ՀՀ ԳԱԱ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հրատարակչություն, 2002։
  • ԽՍՀՄ-Թուրքիա հարաբերությունները. հայկական հարցը, սևծովյան նեղուցների խնդիրը և դաշնակից պետությունները (1945-1947 թվականներ), Մելքոնյան Քրիստինե, Զուլալյան Մանվել Կարապետի, Սաֆրաստյան Ռուբեն Արամի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Արևելագիտության ինստիտուտ, Երևան, Ա. հ., 2013[5]:

Մամուլ խմբագրել

  • Հոդվածների մատենագիտություն[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  2. ՄԱՆՎԵԼ ԶՈՒԼԱԼՅԱՆ
  3. Զուլալյան Մանվել Կարապետի
  4. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Մանվել Զուլալյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Վլադիմիր Բարխուդարյան, Պավել Չոբանյան «Ակադեմիկոս Մանվել Զուլալյան» (Ծննդյան 70-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1 2000, էջ 256-258
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանվել Զուլալյան» հոդվածին։