Մանվածք, թել, որը կազմված է ոլորմամբ (երբեմն՝ սոսնձմամբ) միացված մանրաթելերից։ Օգտագործվում է գործվածքներ, տրիկոտաժ, թելեր, ճոպաններ և այլն պատրաստելու համար։ Ստանում են բամբակից, բրդից, մետաքսի, քիմիական մանրաթելերի մնացուկներից և այլ տեսակի հումքից։ Տարբերում են համասեռ (միատեսակ մանրաթելերից կազմված) և խառը (մանրաթելերի խառնուրդից կազմված) մանվածքներ։ Մանվածքի հիմնական բնութագրերն են՝ հաստությունը, ոլորման աստիճանը, հավասարաչափությունն ըստ հաստության, ամրությունը, ինչպես նաև մաքրությունը (արատների բացակայությունը)։

Մանվածքի զամբյուղ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 240