Մանու Տրիգերոս

իսպանացի ֆուտբոլիստ

Մանու Տրիգերոս (իսպ.՝ Manu Trigueros, հոկտեմբերի 17, 1991(1991-10-17)[1][2], Տալավերա դե լա Ռեինա, Toledo Province, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վիլյառեալի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Մանու Տրիգերոս
Manu Trigueros
Տրիգերոսը Վիլյառեալի կազմում 2012 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Manuel Trigueros Muñoz
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 17, 1991(1991-10-17)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Տալավերա դե լա Ռեինա, Toledo Province, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
Հասակ 178 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վիլյառեալ
Համար 14
Պատանեկան կարիերա
ԻսպանիաՏալավերա
2007-2008 Իսպանիա Բարսելոնա
2008-2010 Իսպանիա Ռեալ Մուրսիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2010 Իսպանիա Ռեալ Մուրսիա B 10 (1)
2010-2011 Իսպանիա Վիլյառեալ C 36 (6)
2011-2012 Իսպանիա Վիլյառեալ B 26 (3)
2012-ներկա Իսպանիա Վիլյառեալ 232 (16)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 12-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 12-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Վիլյառեալ խմբագրել

Տրիգերոսը հանդես է եկել Տալավերայի, Բարսելոնայի և Ռեալ Մուրսիայի ակադեմիաներում։ 2010 թվականի հունիսին նա միացավ Վիլյառեալի երիտասարդական թիմին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Տրիգերոսը նշեց 2012 թվականի օգոստոսի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռեալ Մադրիդ Կաստիլիայի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 3-ին՝ Նումանսիայի դեմ խաղում[5]։ 2013 թվականի ապրիլի 14-ին իսպանացին գոլ խփեց Ռեալ Մուրսիայի դեմ հանդիպման ավելացված ժամանակի 5-րդ րոպեին՝ փրկելով իր թիմին պարտությունից[6]։ 2012-13 մրցաշրջանում Տրիգերոսը անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[7], իսկ Վիլյառեալը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը Սեգունդա Դիվիզիոնում՝ վերադառնալով Լա Լիգա[8][9]։

Իր դեբյուտը Լա Լիգայում Տրիգերոսը նշեց 2013 թվականի օգոստոսի 19-ին՝ փոխարինման մտնելով Ալմերիայի դեմ խաղում[10]։ Իսպանիայի առաջնությունում առաջին գոլը խփեց 2014 թվականի փետրվարի 3-ին՝ Օսասունայի դեմ խաղում[11]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում իսպանացին անցկացրեց օգոստոսի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Աստանայի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[12]։ 2015 թվականի փետրվարի 11-ին նա գոլ խփեց Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի Բարսելոնայի դեմ խաղում, սակայն Վիլյառեալը պարտվեց 3-1 հաշվով[13][14]։ 2014-15 մրցաշրջանում Տրիգերոսը անցկացրեց 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[15]։

2015 թվականի սեպտեմբերի 13-ին Տրիգերոսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գրանադայի դեմ խաղում[16]։ Դեկտեմբերի 17-ին՝ Իսպանիայի գավաթի Հուեսկայի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով և անցնել մյուս փուլ[17]։ 2016 թվականի հունվարի 23-ին իսպանացին գոլ խփեց Էսպանյոլի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[18]։ 2015-16 մրցաշրջանում Տրիգերոսը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[19], իսկ Վիլյառեալը հասավ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ[20], որտեղ երկու խաղերի արդյունքում պարտվեց Լիվերպուլին[21][22]։

2016 թվականի հոկտեմբերի 16-ին Տրիգերոսը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սելտա Վիգոյի դեմ խաղում[23]։ Նոյեմբերի 10-ին իսպանացին երկարաձգեց իր պայմանագիրը Վիլյառեալի հետ մինչև 2022 թվականը[24][25][26]։ Դեկտեմբերի 8-ին Տրիգերոսը գոլ խփեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ստյաուա Բուխարեստի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[27][28]։ 2016-17 մրցաշրջանում նա ՈՒԵՖԱ-ի կողմից ընդգրկվեց Լա Լիգայի խորհրդանշական հավաքականում[29][30]։ Թիմի ավագի թևկապով Տրիգերոսը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2017 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Ռեալ Բետիսի դեմ խաղում[31]։ Դեկտեմբերի 23-ին իսպանացին հեռացվեց խաղադաշտից Վալենսիայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 83-րդ րոպեին[32]։ 2017-18 մրցաշրջանում Տրիգերոսը անցկացրեց 44 հանդիպում[33]՝ դառնալով 4 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Վիլյառեալի տարվա լավագույն ֆուտբոլիստ[34]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ[35]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիլյառեալ B 2010–11 Սեգունդա Դիվիզիոն 1 0 1 0
2011–12 25 3 25 3
Ընդհանուր 26 3 0 0 0 0 0 0 26 3
Վիլյառեալ 2012–13 Սեգունդա Դիվիզիոն 36 3 1 0 37 3
2013–14 Լա Լիգա 35 2 3 0 38 2
2014–15 33 1 7 2 10 0 50 3
2015–16 31 2 2 1 12 0 45 3
2016–17 37 5 3 1 5 1 45 7
2017–18 34 3 3 0 7 1 44 4
2018–19 24 0 3 0 7 0 34 0
2019–20 2 0 0 0 2 0
Ընդհանուր 232 16 22 4 41 2 0 0 295 22
Կարիերայի ընդհանուր 258 19 22 4 41 2 0 0 321 25

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Spain - Manu Trigueros - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. «Villarreal CF - Real Madrid Castilla, Aug 17, 2012 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. «CD Numancia - Villarreal CF, Nov 3, 2012 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. «Real Murcia CF - Villarreal CF, Apr 14, 2013 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. «Manu Trigueros | Football Stats | Villarreal | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. «Villarreal promoted back to the top division in Spain». www.bbc.com. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 10-ին.
  9. «Villarreal promoted back to the La Liga». www.sportskeeda.com (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. «UD Almería - Villarreal CF, Aug 19, 2013 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  11. «Villarreal CF - CA Osasuna, Feb 3, 2014 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  12. «FC Astana - Villarreal CF, Aug 21, 2014 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  13. «FC Barcelona - Villarreal CF, Feb 11, 2015 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  14. Sharma, Rik (2015 թ․ փետրվարի 12). «Unselfish Lionel Messi Inspires Barcelona to Copa Del Rey Win over Villarreal». bleacherreport.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  15. «Manu Trigueros | Football Stats | Villarreal | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  16. «Granada CF - Villarreal CF, Sep 13, 2015 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  17. «Villarreal CF - SD Huesca, Dec 17, 2015 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  18. «RCD Espanyol Barcelona - Villarreal CF, Jan 23, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  19. «Manu Trigueros | Football Stats | Villarreal | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  20. Magowan, Alistair. «Jurgen Klopp remains on course for silverware in his first season in charge after Liverpool beat Villarreal to reach the Europa League final». www.bbc.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  21. «Villarreal CF - Liverpool FC, Apr 28, 2016 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  22. «Liverpool FC - Villarreal CF, May 5, 2016 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  23. «Villarreal CF - Celta de Vigo, Oct 16, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  24. Dodson, Allen. «Manu Trigueros extends his contract until 2022». www.villarrealusa.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  25. «OFFICIAL - VILLARREAL sign Manu TRIGUEROS on a new contract». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  26. «Manu Trigueros extends contract with Villarreal until 2022». PapsonSports - Football, Hockey, Cycling & More Plus Latest Transfer News (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  27. «Villarreal CF - FCSB, Dec 8, 2016 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  28. AS, Diario (2016 թ․ դեկտեմբերի 8). «Europa League | Villarreal win thanks to Sansone and late Trigueros 'golazo'». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  29. 29,0 29,1 «UEFA Announce La Liga Team Of The Season, Snub Neymar». South African soccer news. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  30. AS, Diario (2017 թ․ մայիսի 22). «Once ideal de LaLiga para UEFA: 4 del Madrid, 3 del Barça...». AS.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  31. «Villarreal CF - Real Betis Balompié, Sep 10, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  32. «Valencia CF - Villarreal CF, Dec 23, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  33. «Manu Trigueros | Football Stats | Villarreal | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  34. 34,0 34,1 Segovia, Fran. «Web oficial del Villarreal CF - Trigueros is this season's Five Star Player». Web oficial del Villarreal CF (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  35. «Trigueros». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանու Տրիգերոս» հոդվածին։