Մանում, տարբեր թելերի պարուրաձև ոլորման և շարվածքի գործընթաց։ Մանումը կատարվում է հիմնականում թելերն առավել ամուր և երկար դարձնելու նպատակով։ Հայաստանում մանել սկսել են անհիշելի ժամանակներից, դա է վկայում պեղումների արդյունքում հայտնաբերված փայտյա, ոսկրե և կավե իլիկների առկայությունը։

Մանում
Textile process Խմբագրել Wikidata
Մասն էclothmaking Խմբագրել Wikidata
Immediate cause oftwist Խմբագրել Wikidata
Ով է կիրառումspinner, spinning master Խմբագրել Wikidata
Կազմված էdrafting Խմբագրել Wikidata
Ի. Մ. Պրյաշնիկովի «Մանածագործուհին» նկարը, 1878
Ա. Ա. Բուչկուրի, «Մանածագործուհիները» 1903-1905

Մանման եղանակները.

  • Մազաթելի ոլորումը ձեռքի ափերի մեջ
  • Մազաթելի մակերևութային ոլորում
  • Մանում իլիկի օգնությամբ
  • Մանում ճախարակի օգնությամբ
  • Մանում մանածագործական սարքերի օգնությամբ

Մանման գործընթացի փուլեր խմբագրել

Մանումը զանազան մանածագործական գործիքների կիրառմամբ ներառում է երեք փուլեր. այդ թվում յուրաքանչյուր փուլ իր ընթացքն ունի.

  • Մազաթելի զանգվածի պատրաստում և դրանից ժապավենի ստացում
    • Փխրեցում, մամլած զանգվածը ծվեն-ծվեն են անում, մանրացնում, որպեսզի ավելի հեշտ միախառնվի և աղբից հեշ զատվի։
    • Միախառնում, փխրունացված մազաթելի զանազան տեսակների իրար հետ ոլորման գործընթացը, որպեսզի ստանան այնպիսի թելեր, որպիսին հարկավոր է՝ առաձգական, ամուր, բարակ, հաստ և այլն։
    • Գզում, ապահովում է հետագա փխրեցումն ու մազաթելի մաքրումը զանազան տեսակի աղբից։
    • Սանդերքում, տեղի է ունենում առանձնացում։ Ընդհանուր զանգվածից այլ մանր թելերի առանձնացման գործընթացն է։ Հեռացնում են գործընթացից մնացած մանր մասերը և ձևավորում կամ ժապավեն կամ էլ հաստաթել։
  • Նախամանում, աստիճանաբար ժապավենից դուրս են հանում հաստաթելը (նախաթել) և կծիկ պատրաստում ըստ համապատասխան ձևի և չափի։

Մանման համակարգ խմբագրել

Գոյություն ունի մանման երեք հիմնական համակարգ.

  • սանդերքամեքենայով[1]
  • հաստոցային գործիքների օգնությամբ[2]
  • սանրավոր մեքենաներով

Մանումը գրականության մեջ խմբագրել

 
Նորատուսի բնակչուհի, ով իլիկով թել է մանում

Հայ գրականության մեջ հայտնի է Ղազարոս Աղայանի «Ճախարակ» բանաստեղծությունը, որի մեջ խոսվում է մանելու գործընթացի մասին.

Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։
Ձեթ եմ ածել ականջներըդ,
Նոր շինել եմ շրտըվիկ,
Դե՜հ, շու՛տ շարժիր լայն թևերդ,
Ոստեր շինիր սըրուլիկ։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Լիսեռնիկդ պտըտիր,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Իլիկիդ վըրա փաթաթիր։

Գրականություն խմբագրել

  • «Прядение». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Spinning», Spinning the Web, Manchester City Council: Libraries, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 24-ին, Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին
  2. Collier 1970, էջ. 80

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանում (տեքստիլ)» հոդվածին։